Անցյալի եւ ապագայի առջեւ

29/11/2020 schedule13:48

Հայաստանն այսօր լրջագույն ճամփաբաժանի առջեւ է կանգնած, ու մենք բոլորս միասին պիտի որոշենք՝ դեպի անցյա՞լ ենք շարժվում, թե՞ դեպի ապագա։ Ընդ որում՝ անցյալին վերադառնալու մասին խոսելիս ամենեւին էլ նկատի չունենք անցյալի քաղաքական ուժերը, նախկին իշխանություններին եւ այլն։ Այդ իմաստով այսօրվա իշխանություններն էլ կարող են դառնալ անցյալ, որովհետեւ ոչ ընդամենը մի քանի ամիս առաջվա վստահության պաշարն ունեն, ոչ հեղափոխության հռչակած բարեփոխումները շարունակելու ռեսուրսն ու կարողությունը, ոչ էլ երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում իշխանությունն ամրապնդելու շանս։ Խոսքն անցյալին վերադառնալու ավելի լուրջ ու խորքային հավանականության մասին է, որովհետեւ նահանջն ամենուրեք է։

Արցախում վիճակը մոտավորապես այնպիսին է, ինչպիսին 1988-91-ին։ Նույնիսկ շատ ավելի վատ, որովհետեւ թեեւ Հայաստանին կապող միջանցք կա, բայց նախկին ԼՂԻՄ տարածքի մոտ 30 տոկոսն ադրբեջանցիների վերահսկողության տակ է, խաղաղ բնակավայրերն ավերված են, բնակիչները՝ տարհանված, անվտանգության երաշխավորներն էլ ռուս խաղաղապահներն են (Խորհրդային Միության վերջին տարիներին այդ դերը ստանձնել էին ԽՍՀՄ ներքին զորքերը)։ Հայաստանի տնտեսական վիճակը նույնքան ծանր է, որքան այն տարիներին, ու տնտեսական կոլապսի վտանգ կա։ Անգամ հասարակության բարոյահոգեբանական տեսանկյունից ենք վերադարձել այդ տարիների իրավիճակին, որովհետեւ զոհի բարդույթը, որ հազիվ հաղթահարել էինք արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ, կրկին վերադառնում է։ Ու նորից հայտնվում ենք ցեղասպանվածի, հայի բախտից ու աշխարհի անարդարությունից դժգոհողի եւ մեզ հերթական անգամ ցեղասպանությունից փրկողի նկատմամբ անսահման երախտագիտության տիրույթում։ Եվ այդ ամենը՝ Ռուսաստանից գրեթե լիակատար կախվածության պայմաններում։

Հիմա մենք ոչ անցյալում ենք, ոչ ապագայում։ Հիմա մենք զրոյական կետում ենք։ Անցյալի իրողություններին վերադառնալը շատից-քչից կանխատեսելի է, առաջ շարժվելը՝ անորոշ ու մի քիչ էլ վախենալու։ Առաջինի դեպքում՝ արտաքին-քաղաքական ու անվտանգային հարցերում լիովին ապավինում ենք բացառապես Ռուսաստանին, նրանք, ի դեպ, Արցախի հայ բնակչության անվտանգությունը նույնպես կապահովեն (դա նաեւ իրենց է պետք), հետո կամաց-կամաց կհարմարվենք նոր իրողություններին, տնտեսական դժվարությունները կհաղթահարենք, քայլ առ քայլ կփորձենք հզորանալ՝ այնքանով, ինչքանով Ռուսաստանը թույլ կտա, մի խոսքով՝ լավից-վատից կգոյատեւենք։

Երկրորդ ճանապարհը շատ ավելի բարդ է, որովհետեւ մեզանից պահանջելու է ուժերի գերլարում, առավելագույն կշռադատվածություն բոլոր հարցերում, բացառիկ պատասխանատվություն՝ ցանկացած որոշում կայացնելիս, հրաժարում բոլոր տեսակի պատրանքներից ու աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու սթափություն, տնտեսության բոլոր ոլորտների, գիտության, կրթության, աշխարհայացքի արմատական փոփոխություններ եւ այլն։ Ու ոչ մի երաշխիք չկա, որ կստացվի։ Հնարավոր է՝ այս անգամ նույնպես ձախողվենք, ինչպես ձախողվել ենք անկախությանը հաջորդած 29 տարիների արդյունքում՝ սկսելով ավելի նպաստավոր պայմաններում։

Բայց մենք այլ տարբերակ չունենք, մենք պիտի կատարենք մեր ընտրությունը։ Ընդ որում՝ միջանկյալ տարբերակներ կամ չկան, կամ կարող են շատ ավելի աղետալի հետեւանքների հանգեցնել, որովհետեւ աշխարհաքաղաքական կենտրոններին «ֆռցնելու» փորձերը սովորաբար հենց այդպես էլ ավարտվում են։ Ու դա պիտի լինի շատ լուրջ ընտրություն՝ առանց էմոցիաների եւ հիմնված բացառապես սթափ հաշվարկների վրա։

Արմեն Բաղդասարյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21460 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ