ՀՀ-ում կա մեկ հանրային ճնշում եւ դա 17 ուժի քայլերի դեմ է. մարդիկ հիշում և ճանաչում են Վազգեն Մանուկյանին. Վ. Ենգիբարյան

Շուրջ 3 շաբաթ տեւած քննարկումներից հետո այսօր հայտարարվեց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 ուժերի վարչապետի միասնական թեկնածուն ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:

17 ուժերը, որոնք որոշել են հանդես գալ որպես Հայրենիքի փրկության շարժում, ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցած փակ նիստից հետո հայտարարություն տարածեցին՝ ընդգծելով, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, պարտավորվելու է 1 տարի հետո անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն դրանց անձամբ չմասնակցել, չհավակնել վարչապետի պաշտոնին:

Ինչո՞ւ Վազգեն Մանուկյանը. թեկնածուի մասին հայտարարելուց հետո 17 ուժերից Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պարզաբանեց՝ Վազգեն Մանուկյանն այն մարդն է, ով երկրին կբերի հանդարտություն, կայունություն, կկարողանա կազմակերպել առաջիկայում արտահերթ արդար, թափանցիկ ընտրություններ:

Հիշեցնելով Մանուկյանի վերաբերյալ հակասական կարծիքները եւ հավանաբար ակնարկելով նրա մասնակցությամբ նախկին ընտրությունների արդարության շուրջ մեղմ ասած կասկածները՝ լրագրողներից մեկը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե դա խնդիր չի՞ դառնա. «Անթերի մարդ աշխարհում չկա... Վազգեն Մանուկյանն ի՞նչ է՝ կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է, ի՞նչ է: Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որ եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, մի մարդ է, որը եղել է Ղարաբաղ կոմիտեի ղեկավարը, մի մարդ է, որը բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»,- պատասխանեց նա:

Ընդգծելով, որ որեւէ պարագայում չեն հայտարարել, որ չեղարկելու են Ղարաբաղի հարցով նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը՝ Վանեցյանը նշեց, որ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով եւ ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ եւ լուծել Հայաստանի առջեւ ծառացած դժվարագույն խնդիրները:

Ինչ վերաբերում է ընտրվելու պարագայում սպասվող քայլերին՝ Վանեցյանն ասաց, որ այդ մասին Վազգեն Մանուկյանը կխոսի դեկտեմբերի 5-ին ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում: «Եղավ առաջին քայլը: Բոլորին հետաքրքրում էր՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, ապա ո՞վ, մենք հիմա ասացինք՝ մենք առաջադրում ենք Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Ամսի 5-ի հանրահավաքին Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա եւ կներկայացնի առաջիկա անելիքների մասին հստակ ծրագիր»,- վստահեցրեց նա:

Իսկ առայժմ՝ գլխավոր հարցը շարունակում է մնալ այն, թե ինչպե՞ս է ընտրվելու Վազգեն Մանուկյանը: Խորհրդարանական երկրում վարչապետի հրաժարականը հնարավոր է՝ ԱԺ անվստահության դեպքում:

Վանեցյանը վստահ է. «Հանրության մեջ կա գրեթե 100 տոկոսանոց կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի զբաղեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը: Այս մոտեցումը կա, ես համոզված եմ եւ նաեւ գիտեմ՝ խորհրդարանում: Միանաշանակ առաջնային մանդատ ունեցող մարմինը, այն է՝ Ազգային ժողովը, պետք է ի վերջո նոր վարչապետի ընտրության հարցը լուծի: Այսօր իրականում կա այդ պահանջը, որ նոր վարչապետ պետք է լինի: Ուղղակի պետք է շարունակենք մեծացնել հանրային ճնշման մեխանիզմները, եւ շատ կարճ ժականակում պատգամավորները դուրս կգան իրենց ներքին վախերից եւ կքվեարկեն ժողովրդի թեկնածուի օգտին»,- շեշտեց ԱԱԾ նախկին տնօրենը:

Հարցին, թե ինչպե՞ս է համոզվել, որ կա ժողովրդի 100 տոկոսանոց կոնսենսուս այդ հարցում, եթե մարդիկ փողոց դուրս չեն գալիս, Վանեցյանը նախ պատասխանեց, որ ժողովրդի քանակը չի որոշում՝ քաղաքական ճգնաժամ կա, թե ոչ, հետո նաեւ վստահեցրեց, որ շաբաթ օրը ժողովուրդը դուրս կգա փողոց: 

Ինչ վերաբերում է Ազգային ժողովի կողմից վարչապետին անվստահություն հայտնելուն, ապա ռազմական դրության պայմաններում դա անհնար է: Ռազմական դրության վերացումից հետո անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն՝ այդպիսի հարց նախաձեռնելու համար:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» միասին ունեն 41 ձայն: Բացի այն, որ նման նախաձեռնության համար նրանց անհրաժեշտ է եւս 3 պատգամավորի միացում, դեռեւս նույնիսկ այս երկու խմբակցությունները միասնական չեն:

Մինչեւ 17 ուժերի թվում վարչապետի հրաժարականը պահանջող ԲՀԿ-ն հանդես է գալիս Վազգեն Մանուկյանի թեկնածությունը սատարելու օգտին՝ ԼՀԿ-ն այսօր հայտարարեց՝ ունի վարչապետի սեփական թեկնածուն:

Տեղեկացնելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել են ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին եւ տեղեկացել, որ իրենք որոշում են կայացրել, որ 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։

Ըստ Գորգիսյանի, թեեւ երկուստեք արձանագրվել են իրենց դիրքորոշումներն առ այն, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա, սակայն Իշխան Սաղաթելյանին տեղեկացրել են, որ այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, ով կամուրջները չի այրել կողմերից եւ ոչ մեկի հետ եւ նաեւ նա, ով ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրել պատասխանատվություն։

«Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է. այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,- ասվում է Գորգիսյանի հայտարարության մեջ։

Փաշինյանը, ինչպես հայտնի է՝ հայտարարել է, որ իր օրակարգում այս պահին հրաժարականի հարց չկա: Իսկ իշխող «Իմ քայլը»  խմբակցությունը չի կիսում 17 ուժերի ներկայացուցիչների վստահությունը, որ կա 100 տոկոսանոց կոնսենսուս վարչապետի հրաժարականի շուրջ եւ ճնշման ներքո ի վերջո խորհրդարանը կհասնի Փաշինյանի հրաժարականին:

Խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանն այդ կապակցությամբ մեզ հետ զրույցում ասաց.

- Հայաստանում կա մեկ հանրային ճնշում եւ դա այն ամենի դեմ է, ինչ կատարվում է այդ 17 ուժերի կողմից: Մեր քաղաքացիները այսօր ամուր կանգնած են մեր կողքին: Իհարկե մեծ դժբախտություն է տեղի ունեցել մեր երկրում, բայց բոլորը հասկանում են, որ այդ դժբախտությունը չի եղել եւ չէր կարող լինել կախված մեկ հոգու գործողությունների հետ: Ես նկատի ունեմ՝ եղել է բանակ, եղել է դիվանագիտական ապարատ, եղել են տարբեր պետական ինստիտուտներ, ու այդ ամենը կապել մեկ հոգու հետ շատ սխալ է: Այնպես որ հանրությունը այդ ամենը շատ լավ հասկանում է ու գիտակցում, եւ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ գոյություն չունի:

- Իսկ ի՞նչ կարծիք ունեք 16 ուժերի թեկնածուի մասին: Վստա՞հ եք, որ Վազգեն Մանուկյանին չի հաջողվի իր շուրջ կոնսոլիդացնել այնպիսի մեծ զանգված, որը կարողանա հասնել Փաշինյանի հրաժարականին:

- Ինչ վերաբվերում է Վազգեն Մանուկյանի անձին՝ ես այդ մասով որեւէ բան չեմ ասի, մեր քաղաքացիները ունեն լավ հիշողություն եւ Վազգեն Մանուկյանին շատ լավ ճանաչում են: Այո՛, ես վստահ եմ, որ ունեն իրենց աջաակիցների որոշակի քանակ, ես չեմ կարող ասել, թե էդ քանակը ինչքան կլինի, բայց դրան վերաբերվել որպես հանրային ճնշում՝ չենք կարող: Շատ ավելի մեծ աջակցություն ունի իշխող քաղաքական ուժը, եւ բնականաբար, որպես իշխող ուժ մենք հանրահավաքներ չենք անցկացնում: Եթե անցկացնենք՝ մարդկանց համար դա ակնհայտ կդառնա:

- Չե՞ք տեսնում վտանգ, որ «Իմ քայլի» ներկայացուցիչները կարող են լքել խմբակցությունը, կողմ լինել վարչապտի հրաժարականին:

- Ո՛չ, չեմ տեսնում: Ես բացառում եմ: Հաշվի առնելով այն մեծ ցնցումը, որ տեղի է ունեցել մեր երկրում, մի քանի հոգու մանդատ դնելը համարում եմ նորմալ, հատկապես որ մի մասը շատ ավելի վաղ էին այդպիսի որոշում կայացրել, քան պատերազմը կավարտվեր:

- Այսինքն շատ մեծ արտահոսք չեք սպասում:

- Ո՛չ, բացառում եմ:

Նշենք, որ Մանուկյանի առաջադրման առիթով այսօր շատերը հիշում էին 74-ամյա գործչի կենսագրության հետ առնչվող տարբեր դրվագներ՝ սկսած Սերժ Սարգսյանի կողմից նրան տրված բնորոշումից մինչեւ ահաբեկչություն:

Հիշեցնենք, որ 2007թ. փետրվարին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում անդրադառնալով Վազգեն Մանուկյանի՝ իշխանություններին ուղղված «իդիոտ» որակավորմանը` ասել էր. «Իդիոտը ինքն է, որ չի կարողանում այս կյանքում իր տեղը գտնել եւ ամեն անգամ ավանտյուրաներով փորձում է հասնել նրան, որ իր մասին չմոռանան»:

Իսկ այսօր Սերժ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Մանուկյանի հետ իր լուսանկարը: 

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, օրինակ, Մանուկյանի առաջադրման առիթով ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը եւ նախորդ տարի այդ ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ իր հանդիպումը ԱԱԾ մեկուսարանում. «Վազգեն Մանուկյանը ահաբեկիչների այս խմբի առաջնորդի՝ Նաիրի Հունանյանի հետ ինտենսիվ շփումների մեջ է եղել մինչեւ ոճրագործության իրականացումը:

Զրույցի ընթացքում Վազգեն Մանուկյանի անվան մի քանի անգամ հիշատակումը, նրա հանդիպումներից ոգեւորված փաստի արձանագրումը Նաիրի Հունանյանի կողմից, ուղղակի ինձ համար համոզիչ է դարձնում, որ Վազգեն Մանուկյանը կարեւոր դերակատարություն է ունեցել Նաիրի Հունանյանի տրամադրությունների ձեւավորման գործում:

Ենթադրում եմ, որ այդ շրջանում, անձնական դրդապատճառներով, Վազգեն Մանուկյանը քաղաքական վենդետա էր պլանավորել եւ իր գլխավոր հակառակորդը համարել է Վազգեն Սարգսյանին:

«Ընդդիմության» վարչապետի թեկնածուն մի անձ է, ով երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման գործում: Ես չեմ կարող ասել՝ Վազգեն Մանուկյանը Նաիրի Հունանյանին ուղղորդել է նման հանցագործության, բայց վստահ եմ, որ նրա [Նաիրիի] ցանկություններն ինչ-որ իմաստով հասունացրել է նաեւ Վազգեն Մանուկյանը, որն էլ ի վերջո հանգեցրել է այդ ոճրագործության իրականացմանը»:

Ոմանք էլ հիշել էին, որ արդար ընտրությունների պահանջով թեկնածու են առաջադրում ուժեր, որոնք տարիներ շարունակ կեղծել են ընտրությունները: Այդ իմաստով առավել հայտնի օրինակ է այն, որ 17 ուժերի թվում է ԲՀԿ-ն, որի առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ:

Այս ամենից զատ՝ հետաքրքրական է նաեւ այն, որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը, վերջին անգամ ընտրություններին մասնակցել է 2008 թվականին եւ ստացել 1 տոկոս ձայն: 2009-ից նա Հանրային խորհրդի նախագահն էր եւ այդ պաշտոնից ազատվեց հեղափոխությունից հետո: Հանրային խորհրդի այն ժամանակվա անդամ Ստյոպա Սաֆարյանը ՀԺ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ վարչապետը առաջարկել էր, որ Հանրային խորհուրդն իր լիազորությունների դաշտում պարզի արցախյան խնդրով հանրության շրջանում առկա կոնսենսուսը, հասկանա, թե ի՞նչ է ուզում հանրությունը, սակայն Մանուկյանը հայտարարել էր, որ չի անելու դա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9841 դիտում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՆԳՆ ՓԾ տնօրենը Սյունիքում խորհրդակցություն է անցկացրել, տվել հանձնարարականներ

Ավարտվել է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ի՞նչ ընդգծումներ են արել կողմերը

5․237․825 դրամ՝ «Հերոսների վերականգնողական քաղաքին»․ ապրիլի շահառուն «4090» հիմնադրամն է

Միջպետական հետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել է

Եվրոն թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին

Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացե՛ք այդ մասին. վարչապետ

Ղարաբաղյան շարժումը շարունակելու ամեն փորձ կործանարար է, այն եղել է անկախությունը թույլ չտալու համար. վարչապետ

Ի սկզբանե կատարյալ «Ժիգուլի» եք եղել, քաղաքական դինոզավր․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Թմրամոլության պես է՝ շատ կարճ, հաճելի, հետո պարզվում է՝ քաղաքական բոմժ ես կամ խեղկատակ. Սիմոնյանը՝ Վարդանյանին

Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի և Բելառուսի միջև սահմանը արդեն կարող են հատել նաև ցամաքային տրանսպորտով

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի խոշոր չափերով վնասը

Չեք ուզում ունենանք սահման, որ հեշտ լինի մեզ տարբեր պետությունների տակ պառկեցնելը. Թորոսյանը՝ ընդդիմությանը

Բայրամովն Անթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավական օգտակար է համարել

Գրիգորյանն ու Ալիշերովը քննարկել են 2024-ին մակրոտնտեսական ոլորտում ԵԱՏՄ երկրների արձանագրած ցուցանիշները

Ռազմական ուժ չպետք է կիրառվի, Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին ու Բաքվին՝ հասնելու խաղաղության. Ռավանչի