Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպում է տեղի ունեցել ԱԳՆ-ում

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Այվազյանը նշեց, որ հանդիպման նպատակն է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին իրազեկել տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի գնահատականների և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: «Հարավային Կովկասում գործի են դրվել ուժերի հավասարակշռությունը փոխելու նույն միջոցները, որոնք նախկինում և այժմ նույնպես օգտագործվել են Մերձավոր Արևելքում, այն է՝ ահաբեկիչների բանակի կազմակերպում և դրանց ներմուծում հակամարտության գոտի, սպառազինությունների ապօրինի փոխադրում, պատերազմներին արժեքային բովանդակության հաղորդում: Ելնելով վերոնշյալից՝ ակնհայտ է դառնում, որ այս պատերազմը, ցավոք, անխուսափելի էր, քանի որ մեծապես հրահրված և կազմակերպված էր արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես՝ Թուրքիայի կողմից: Եվ այս փուլում մենք կարող ենք արձանագրել, որ Թուրքիային հաջողվեց ապակայունացնել իրեն սահմանակցող ևս մեկ տարածաշրջան՝ ի դեմս Հարավային Կովկասի»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությանը հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև միջազգային հանրության արձագանքին՝ նախարար Այվազյանը նշեց. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և համանախագահ երկրները կոչված էին ոչ միայն հակամարտության կարգավորման մանդատով, այլև տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող վտանգների նվազեցմամբ: Այս տեսակետից բացառիկ դերակատարում ունեցավ ՌԴ-ն, որին հաջողվեց հասնել հրադադարի հաստատման և հակամարտության գոտի խաղաղապահների տեղակայման: Մենք երախատապարտ ենք նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին, որոնք նույնպես դիվանագիտական ջանքեր գործադրեցին հրադադարի հաստատման ուղղությամբ և հանդես եկան իրավիճակի վերաբերյալ արդարացի գնահատականներով: Կարևոր է նաև մի շարք այլ երկրների կողմից խաղաղությանն աջակցության ցուցաբերումը, որն արտահայտվում է նաև հումանիտար ծրագրերին մասնակցությամբ: 

Արցախի ժողովրդին բաժին է հասել մեծ փորձություն: Վտանգվել են նրա ֆիզիկական գոյությունը, տնտեսական կյանքը, ինքնության մաս կազմող մշակութային և կրոնական կոթողները, մարդու հիմնարար իրավունքները: Հայաստանի ժողովուրդը նույնպես անմասն չի մնացել այս զրկանքներից և շարունակում է աջակցել Արցախի ժողովրդին, այդ թվում տասնյակ հազարավոր տեղահանվածներին»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը: 

Ի թիվս հրատապ լուծում պահանջող հարցերի՝ նախարար Այվազյանն ընդգծեց միջազգային գործընկերների, այդ թվում միջազգային կառույցների հետ սերտ համագործակցությամբ արցախահայության կարիքների հասցեագրումը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը: Նախարարը օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կրոնական և մշակութային ժառանգության բազմաթիվ նշանակալից կոթողներ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո: «Ադրբեջանի կողմից Նախիջևանում հազարավոր հայկական հուշարձանների բնաջնջումը ցույց է տալիս, թե ինչպիսին կարող է լինել Արցախի հուշարձանների ճակատագիրը և այս տեսակետից միջազգային վերահսկողությունն անհրաժեշտ է»:

Նախարար Այվազյանն ընդգծեց նաև Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը, այդ թվում ինքնորոշման իրավունքի մասով: «ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ռազմական ուժի կիրառումը, ինչը մեկ անգամ ևս փաստվեց սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով: Ուժի կիրառումը ոչ միայն չի կարող զրկել Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքից, այլև հիմնավորում է ինքնորոշման իրավունքի իրականացման անհրաժեշտությունը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտեց եռակողմ հայտարարության մեջ առկա հումանիտար դրույթների իրականացման հրատապությունը, նախևառաջ՝ գերիների և պատանդների փոխանակման, դիերի տարհանման, Արցախ տեղահանվածների վերադարձի մասով՝ անընդունելի համարելով այս հարցում արհեստական խոչընդոտեներ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի քայլերը: 

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ելույթում ամփոփ ներկայացրեց իր նախորդ փակ զեկույցները, մասնավորապես, անդրադարձավ ռազմագերիների և խաղաղ բնակչության նկատմամբ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների բազմաթիվ հիմնավոր փաստերին: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Թաթոյանն իր խոսքում նշեց, որ կարևորագույն արդիական հարցերից է ոչ միայն այս պատերազմի ընթացքում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց, այլ նաև պատերազմից առաջ և պատերազմից հետո գերեվարված մեր հայրենակիցների վերադարձի խնդրի ապահովումը: Իր խոսքում Արման Թաթոյանը առանձնացրեց, որ Ադրբեջանի իշխանություններն ակնհայտորեն արհեստականորեն ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը, ինչն անընդունելի է: Մարդու իրավունքների պաշտպանն առանձնահատուկ ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ սոցիալական մեդիայի հարթակում հրապարակվող տեսանյութերն ու լուսանկարները մեծ ոգևորվածությամբ են ընդունվում ադրբեջանական հասարակության կողմից, ինչն այդ իշխանությունների կողմից տասնամյակներ ներդրված հայատյաց քաղաքականության վառ դրսևորումն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1070 դիտում

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ

Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ

Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ

ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը

Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը

Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան