Համազասպ Դանիելյանը թվարկեց այն առանցքային փոփոխությունները, որոնք նախատեսվում են «Կուսակցությունների մասին» օրինագծով

04/12/2020 schedule12:45

Ազգային ժողովի առաջիկա քառօրյային կքննարկվի կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը շրջանառության մեջ էր դրվել սեպտեմբերին, սակայն պատերազմով պայմանավորված՝ քննարկումները հետաձգվել էին։

«Մեդիա կենտրոնում» հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը խոսեց այն փոփոխությունների մասին, որոնք նախատեսվում են օրենքի նախագծով։ «Նախագիծը միտված է մասնավորապես քաղաքականության մեջ փողի դերի ազդեցության սահմանափակման, կուսակցությունները ավելի թափանցիկ և նաև բիզնեսից պակաս կախված մարմիններ դարձնելուն, արդեն կոնկրետ կետերով նշեմ՝ իրավաբանական անձնանց կողմից նվիրատվությունների արգելքին, առավելագույն շեմի ֆիզիկական անձանց համար նվիրատվությունների սահմանափակման, այդ նվիրատվությունների հաշվետվողականության, բացառապես անկանխիկ շրջանառության և կանխիկի բացառման կուսակցությունների համար, կուսակցությունների ղեկավար մարմինների անդամների եկամուտների հայտարարագրման»,- նշեց նա։

Հաջորդ առանցքային փոփոխությունը, ըստ Դանիելյանի, կուսակցությունների ներսում ներքին ժողովրդավարության հետ կապված կարգավորումներն են։ «Նախատեսվում են կառուցակարգեր, որոնք ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու կուսակցություններում որոշումների կայացման ընթացքում անդամների դերի ազդեցության ավելացմանը, այդ թվում՝ նաև անձակենտրոն կուսակցությունների պարագայում գոնե օրենսդրորեն այդպիսի պայմաններ ստեղծվեն, որ դրանց ազդեցությունը նվազի։ Այս դեպքերում նաև կախված է կոնկրետ կուսակցությունների քաղաքական մշակույթից, որովհետև օրենքը չէ, որ միայն պարտադրում է, այլ նաև կուսակցություններ կան, որ իրենց ներքին ընթացակարգերով որոշում են»։

Ըստ պատգամավորի՝ նաև կուսակցությունների ներկայացուցչականությանը միտված կարգավորումներ են նախատեսված, ավելանալու է կանանց և երիտասարդների ներգրավվածությունը։  

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, օրենսդրական փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Կարեն Սիմոնյանն էլ նշեց, որ օրենքի նախագծի մեջ խնդրահարույց կետեր, որպես այդպիսին, չկան, կան տեխնիկական և կազմակերպական որոշակի հարցեր։ «Համոզված եմ, որ օրենքը պետք է որոշակի փոփոխություն կրի հետագայում, երբ Ընտրական օրենսգրքի հետ աշխատանքները սկսվեն կատարվել։ Այնպես չէ, որ սա վերջնական տարբերակն է օրենքի այն տեսքով, որին մենք ականատես ենք լինելու։ Կանցնի որոշակի ժամանակ, օրենքը եթե մտնի ուժի, կհասկանանք իր գործունեության նաև խութերը: Եթե դրանք կան, ի հայտ կգան, որովհետև գործունեության ընթացքում է պարզվում՝ այս կամ այն օրենքը ինչ խնդիրների է բախվում»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1858 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ