Երևան
12 °C
Ամանորին ընդառաջ որոշ ապրանքատեսակներ էականորեն թանկացել են։ Փաստն արձանագրում են ոչ միայն քաղաքացիները, այլեւ պետական համապատասխան գերատեսչությունը։
ՀՀ վիճակագրական կոմիտեն օրեր առաջ հրապարակել է 2020թ. հունվար-նոյեմբեր ամիսների սպառողական գների ինդեքսը, ըստ որի՝ այս ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 1%, իսկ միայն նոյեմբերին 2019-ի նոյեմբերի համեմատ՝ 1.6%։ Սրանք թվեր են, որոնք տեղավորվում են տարվա կտրվածքով հնարավոր գնաճի մինչեւ 4 տոկոսի մեջ։ Բայց, այնուամենայնիվ, որոշ առաջնային ապրանքատեսակների առումով արձանագրվել է երկնիշ թվով գնաճ։ Այդ ապրանքներից են ձեթը, որի գինն այս տարվա նոյեմբերին 2019-ի նույն ամսվա համեմատ աճել է 20.9 տոկոսով, շաքարավազը դարձյալ նույն ամիսների համեմատությամբ աճել է 26.6 տոկոսով։ Ոչ առաջնային, սակայն լայն սպառման ապրանքներից ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գնաճը նոյեմբերին կազմել է 10.2%։ Ձվի գինն աճել է 6%-ով։ Այս ամենի ֆոնին բանջարեղենի գնի 9.5% գնանկում է արձանագրվել։ Վերջին օրերին քաղաքացիները բարձրաձայնում են նաեւ ԱԳԼՃԿ-ներում եւ բենզալցակայաններում 10-20 դրամի չափով բենզինի եւ գազի թանկացման մասին։ Չնայած դրան՝ բենզինի գինը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, ըստ ՎԿ-ի տվյալների, գնանկում է արձանագրել 13.9 տոկոսով։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մեկնաբանելով գների բարձրացումը՝ ՀԺ-ին հայտնեցին. «Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում եւ վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսեւորման երեւույթներ։ Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման հիմքեր, ապա ՏՄՊՊՀ-ն համապատասխան քայլեր կձեռնարկի։ ՀՀ ՏՄՊՊՀ-ն շուկայում մոնիթորինգ է իրականացնում, որի արդյունքների վերաբերյալ կտեղեկացնենք աշխատանքները ամփոփելուն պես»։
Թանկացումների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանի հետ։
- Պարո՛ն Քթոյան, նոյեմբերին 2019-ի նոյեմբերի համեմատ մի շարք առաջնային օգտագործման ապրանքատեսակներ՝ ձեթ, ձու, շաքարավազ, էականորեն թանկացել են։ Ինչո՞վ է սա պայմանավորված։
- Կարելի է ենթադրել, որ դա մի քանի ասպեկտ ունի։ Առաջին հերթին մենք համավարակային սահմանափակումների պայմաններում ունեինք պահանջարկի նվազում, ու չի բացառվում, որ սկզբնական շրջանում սպառողները որոշ պաշարներ էին կուտակել, իսկ հիմա այդ պաշարների սպառմամբ պայմանավորված՝ պահանջարկն ավելացել է, եւ դա որոշ գնաճային ճնշումներ է ստեղծում։ Մյուս ասպեկտը, քանի որ ձեր նշած ապրանքատեսակները ներմուծվող են, եւ արժութային շուկայում դրամի թուլացումն իր ազդեցությունն ունի ներմուծվող ապրանքների գների ավելացման վրա, չի բացառվում, որ ներմուծողները իրենց ապահովագրում են այս հնարավոր ռիսկերից։ Պարզ է՝ այն, ինչը հիմա վաճառվում է, ավելի վաղ ձեռք բերված խմբաքանակներ են ավելի ցածր փոխարժեքով։ Բայց հիմա փորձում են իրենց ապահովագրել ապագա անկայունության հնարավոր ռիսկերից։
- Վերջին օրերին բենզինի եւ ավտոմեքենայի գազի գնի որոշակի թանկացում է նկատվում։ Ո՞րն է դրա պատճառը։
- Դա կարելի է դարձյալ նույն պատճառով պայմանավորել։ Փոխարժեքի ավելացումը բերում է նրան, որ ներմուծումը թանկանում է, արտահանումը՝ էժանանում։ Բոլոր այն ապրանքատեսակները, որոնք ներմուծվող են մեզ մոտ, եւ տեղում այդ ապրանքների փոխարինիչներ չկան կամ մրցակցություն չկա, այդտեղ գնաճային որոշակի դրսեւորումներ են լինում։ Նույն բենզինի կամ դիզվառելիքի շուկայում նույնիսկ որոշակի աճի պայմաններում, եթե երկարաժամկետ կտրվածքով ենք դիտարկում, մենք դեռեւս գտնվում ենք վառելիքի գնի նվազման ընդհանուր միտումների մեջ։ Այս աճի պայմաններում բենզինի, դիզվառելիքի գների մակարդակն ավելի ցածր է, քան վերջին 5 տարվա կտրվածքով միջին գները։
- Աշխարհում ինչպիսի՞ միտումներ կան առաջնային օգտագործման ապրանքների գների։
- Այն երկրներում, որտեղ կա ակտիվ մրցակցություն, գնաճի մակարդակն ընդհանուր առմամբ ցածր է։ Հիմնականում, եթե Եվրամիության երկրներում նայենք, այդտեղ տարեկան գնաճը չի գերազանցում 1 տոկոսը։ Այն երկրներում, որտեղ մրցակցության խնդիրներ կան եւ անկատար ինստիտուտներ, այդտեղ գնաճը 2, 3, 5 եւ ավելի բարձր տոկոս է կազմում։ Նույնիսկ ձեր նշած ապրանքատեսակների թանկացման ֆոնին Հայաստանի ընդհանուր գնաճային ֆոնը մնում է ցածր, եւ գների մակարդակը համեմատաբար ցածր միջակայքում է գտնվում, եթե նոյեմբերը նոյեմբերի հետ համեմատենք։ Մենք վերջին տարիներին խոսում ենք այն մասին, որ գնաճի ընդհանուր մակարդակը Հայաստանում էականորեն ցածր է, եւ ավելի գերիշխող են այն գործոնները, որոնք նպաստում են գների նվազմանը, եւ այդ ցածր գնաճային ֆոնը դեռեւս շարունակվում է պահպանվել։
Պետք է նկատի ունենալ, որ, այո՛, այս կարգի փոփոխություններ մեզ մոտ ինտենսիվորեն կլինեն, քանի որ շուկայում կան գերիշխող խաղացողներ, կամ 1-2 շուկայից է ներմուծում իրականացվում, ինչն էլ կարող է հանգեցնել գների ավելացման։ Պետք է ներմուծման աղբյուրների բազմազանեցում լինի՝ ըստ երկրների, տարածաշրջանների։ Նաեւ լոգիստիկ խնդիրներ կան։ Իմ կարծիքով՝ ավելի կարեւոր է ընդհանուր գնաճին նպաստող գործոնները կառավարելիության տիրույթում պահելը։ Իսկ դրա համար միայն մի ձեւ կա՝ մրցակցությունը զարգացնել, խթանել եւ դիվերսիֆիկացնել ներմուծման աղբյուրները, նաեւ տեղում ավելի էֆեկտիվ, հակամրցակցային քաղաքականություն իրականացնել։ Գաղտնիք չէ, որ այդ ինստիտուտը մեզ մոտ այդքան էլ զարգացած չէ, խոսքը ՏՄՊՊՀ-ին է վերաբերում։
- Այս ամենով հանդերձ՝ Վիճակագրական կոմիտեն 11 ամսվա կտրվածքով արձանագրել է 1, իսկ նոյեմբերը նոյեմբերի համեմատ՝ 1.6 տոկոս գնաճ։ Ի՞նչ մեթոդաբանությամբ է այդ գնաճի ֆոնին ընդհանուր գնաճն այսքան ցածր:
- Հիմնական ապրանքատեսակները մի քանի տասնյակ են, որոնք ձեւավորում են գնաճային զամբյուղը։ Այդ ապրանքատեսակները զամբյուղում ավելի բարձր կշիռ ունեն, եւ դրանց գների կշռված միջին մեծությունը ներկայացում է սպառողական գների մակարդակը։ Հիմա կարող է որոշ ապրանքատեսակների գներն աճեն, շատ ավելի մեծ թվով ապրանքատեսակների գները նվազեն, եւ միջինում այդ աճը կազմի 1 կամ 1.5 տոկոս... Ընդհանուր առմամբ, տարեկան կտրվածքով նոյեմբերը նոյեմբերի համեմատ գնաճային ֆոնը այդքան էլ բարձր չէ։ Այո՛, 1-2 ամսվա կտրվածքով կարող է ինչ-որ ապրանքատեսակների կտրուկ աճի դրսեւորում լինել, բայց տարվա կտրվածքով այդ աճը տարրալուծվելու է նախորդ ամիսներին արձանագրված, ենթադրենք, գնանկմամբ։ Օրինակ՝ բենզինի դեպքում վերջին 2-2.5 տարվա ընթացքում գնանկում է արձանագրվել, եւ հիմա, եթե նույնիսկ գների աճ է արձանագրվում, այս պահին այն ավելի ցածր է, քան այն ժամանակ էր։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT