Երևան
12 °C
Հնի ու նորի սահմանագծում։ 88-ին ավերված Լենինականը լուսանկարներով նույնությամբ վերականգնելը մասնագիտությամբ հեռուստաօպերատոր Տիգրան Գասաբյանի 5 տարվա մտմտումների արդյունքն է:
Մեկ լուսանկար՝ գունավոր և անգույն նույն փողոցի, շինության, տարածքի ու հատվածների համադրությամբ: Մի կողմում նախկին Լենինականն է, մյուսում՝ այսօրվա Գյումրին:
«Միտքը ծնվեց 2015 թվականին, հենց այդ տարի էլ ստեղծեցի առաջին նախագիծը։ Ամեն անգամ անցնելով այն վայրերով, որտեղ երկրաշարժից առաջ կամ անմիջապես հետերկրաշարժյան փուլում եղել էր այս կամ այն շինությունը կամ տեսարանը, ես մտովի վերականգնում էի այն, հետո մտածեցի՝ իսկ ինչու չստանալ երեւակայությանս պտուղը լուսանկարների տեսքով, եւ այդպիսով միս ու արյուն հաղորդեցի այդ պատկերներին, որպեսզի կարողանամ կիսվել զգացումներովս սերնդակիցներիս կամ նրանց հետ, որոնք չեն տեսել Լենինականն իր ծաղկուն կամ ողբերգական ժամանակաշրջանում»,- ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Տիգրան Գասաբյանը:
Այնուհետ, տևական դադար է եղել: Տիգրանն ասում է՝ աշխատանքի ընթացքում ամենալուրջ դժվարությունն ու խոչընդոտը հին լուսանկարների հայթայթումն էր: Բայց լուսանկարի առակայությունն էլ դեռ ստացված աշխատանքի երաշխիք չէր:
«Օրերով սպասում էի հարմար պահի, որպեսզի նույն վայրից ստանամ հին լուսանկարի նույն կադրը։ Եղել են դեպքեր, երբ մի դետալ նկարելու համար օրեր եմ վատնել։ Քաղաքը հիմա այնքան է այլայլված, որ շատ լուսանկարներ ուղղակի անհնար է այլևս համադրելը: Քիչ տարածքներ են մնացել, որոնք անճանաչելիորեն կառուցապատված չեն և ինչ-որ կերպ կարող են հին լենինականցիներին հիշեցնել իրենց մասին»,- ասում է Գասաբյանը:
Բայց 2020-ն իր հետ բերեց այնպիսի խնդիրներ, որոնց մասին ամենավատ երազում անգամ Տիգրանը չէր պատկերացրել: Սկզբում համավարակը, հետո արդեն Արցախում սանձազերծված ադրբեջանական ագրեսիան ու պատերազմը հետին պլան մղեցին բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները:
Այս պահին սկսածն այլևս շարունակելու, արդեն պատրաստ լուսանկարներն էլ ինչ-որ տեղ ցուցադրելու ցանկություն չկա: Հնարավոր է մի օր, երբ կյանքը կրկին հունի մեջ ընկնի, և վերադառնա երազելու, ստեղծագործելու հին ու բարի զգացողությունները, ինքն էլ դեմքով շրջվի դեպի իր ստեղծագործական աշխարհ, շարունակի հինը համադրել նորի հետ, ժամանակի հետ համընթաց քայլի դեպի ապագա, որն այս պահին այնքան մշուշոտ է, որ վաղվա օրն անգամ կանոնակարգելու հնարավորություն չի թողնում: Անավարտ մնացած լուսանկարներ դեռ կան:
Իսկ այս պահին լռություն է, և օպերատորական, և ստեղծագործական աշխարհում:









«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը
Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել
Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ
Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս
Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT