Երևան
12 °C
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, որը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, թե «Իմ քայլը» կեղծել է քվեարկությունը՝ փորձելով տապալել ընդդիմության կողմից պահանջված հրատապ քննարկումը՝ կապված հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրի հետ։
«Քվեարկությունը կեղծելու մասին պնդումները ընդամենը զրպարտություն են. Ազգային ժողովի նիստը տեսագրվում է, եւ քվերկությունները հրապարակվում են ԱԺ կայքում»,- ասաց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քվեարկությամբ որոշում կայացրեց գերիների հարցով քննարկումը անցկացնել փակ ռեժիմով, ինչին դեմ էր ԼՀԿ-ն: Մարիա Կարապետյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչու է փակ անցկացնելը կարեւոր.
«Ես կբերեմ ընդամենը մեկ հիմնավորում, թե ինչու պետք է նիստը անցկացվեր փակ, որովհետեւ «Լուսավոր Հայաստանի» գործընկերները ճիշտ են, նրանք կարող են այլ պահերի ամբիոնից ասել այն ամենը, ինչ ուզում են, գրգռել հանրությանը եւ այդ քաղաքական դիվիդենտները շահել: Այստեղ սահմանափակված ենք մենք, որովհետեւ եթե, օրինակ, գերիների վերջնական պաշտոնական թիվը ամբիոնից հնչեցվի պետության պաշտոնական ներկայացուցչի կողմից, մենք այլեւս չենք կարողանա աշխատել մյուս կողմի հետ ամբողջական ցուցակը կազմելու հարցում: Նույնիսկ այս հանգամանքի մասին այս պահին խոսելը ճիշտ չէ, բայց ես ստիպված եմ դա անել՝ ցույց տալու համար, թե որքան զգայուն է հարցը, եւ որքան ճիշտ կլինի այդ քննարկումը փակ անցկացնել»,- նշեց պատգաավորը:
Այնուհետեւ Կարապետյանը ներկայացրեց իր դիրքորոշումը, թե ինչու ԼՀԿ-ն չի ուզում այդ քննարկումը փակ անել.
«Երեկ մինչեւ կեսգիշերն անց «Իմ քայլի» ներկայացուցիչները «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների, արդարադատության փոխնախարարի եւ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հետ աշխատում էին ԼՀԿ-ի ներկայացրած ԱԺ ուղերձի նախագծի վրա, որը, ըստ էության, նամակ է միջազգային կառույցներին:
Տեքստը բարելավելու մեր շահագրգռվածությունը, ըստ էության, ազդակ է «Լուսավոր Հայաստանի» համար, որ «Իմ քայլը» մասնակցելու է ուղերձի քննարկմանը, ավելին՝ կողմ է քվեարկելու ուղերձի տեքստին: Եվ եթե իսկապես «Լուսավոր Հայաստանը» շահագրգռված լիներ դեպի միջազգային դերակատարներ այս ուղերձի միաձայն փոխանցմամբ, ապա պիտի համաձայներ նիստի փակ ֆորմատին, սակայն «Լուսավոր Հայաստան» խմբակցության հաշվարկներով այստեղ, ըստ երեւույթին, կորչելու էր ներքաղաքական դիվիդենտներ շահելու հնարավորությունը, եւ օրը Ազգային ժողովում բացվեց սկանդալով: Սա քաղաքական ձեռնարկատիրություն է, վիշտը քաղաքական դիվիդենտի հետ փոխանակելու ձեռնարկատիրություն»,- ընդգծեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT