Սահմանադրական դատարանը Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումների քննության օր է նշանակել

ՀՀ սահմանադրական դատարանը դեկտեմբերի 7-ին աշխատակարգային որոշում է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով դատաքննության օր նշանակելու մասին։ ՍԴ պաշտոնական կայքից տեղեկացանք, որ նիստը նշանակվել է 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին։

Որոշման համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՍԴ-ն քննության է առնելու ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Գործով զեկուցողներ են նշանակվել ՍԴ դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Երվանդ Խունդկարյանը, Էդգար Շաթիրյանը, Արթուր Վաղարշյանը:

Աշխարակարգային նույն որոշմամբ ՍԴ-ն միաժամանակ ուժը կորցրած է ճանաչել 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշման 3-րդ կետը, ինչպես նաեւ 2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշման 2-րդ կետը:

ՍԴԱՈ-60 որոշման 3-րդ կետի համաձայն՝ գործով զեկուցողներ էին նշանակված ՍԴ արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Արեւիկ Պետրոսյանը, Ֆելիքս Թոխյանը, ինչպես նաեւ՝ ՍԴ ներկայիս նախագահ Արման Դիլանյանը, գործող դատավորներ Արայիկ Թունյանը, Աշոտ Խաչատրյանը, Հրանտ Նազարյանը։ ՍԴԱՈ-138 որոշման 2-րդ կետի համաձայն էլ՝ գործով դատաքննություն էր նշանակված 2020 թվականի հուլիսի 7-ին։

«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ եթե փաստաբանները միջնորդել էին իրենց կողմից ներկայացված դիմումը հետ վերցնել, ապա ինչո՞ւ է ՍԴ-ն դատաքննություն նշանակել նաեւ Քոչարյանի դիմումի հիման վրա, ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը պատասխանեց․ «Դիմումը հետ վերցնելու մասին փաստաբանի միջնորդությունը չի քննարկվել, քանի որ այն ներկայացնելու պահին վերջինիս լիազորագրի ժամկետը լրացած է եղել․ լիազորագիրը վավեր է եղել մինչ 2019 թվականի դեկտեմբերը, իսկ միջնորդությունը ներկայացվել է 2020 թվականի հունիսին»։

Ռոբերտ Քոչարյանի լիազոր ներկայացուցիչը Սահմանադրական դատարանում փաստաբան Արամ Վարդեւանյանն է։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ մինչ օրս սպասում էր դիմումը հետ վերցնելու վերաբերյալ աշխատակարգային որոշման, եւ առաջին անգամ է նման մանրամասներ լսում․ «Նման տեխնիկական հարցից կառչումը առնվազն ինձ համար զարմանալի է, որովհետեւ այս ընթացքում, վստահաբար՝ 2020 թվականին, ես աշխատանքային կարգով դիմումներ, գրություններ եմ ներկայացրել ՍԴ, ասեմ ավելին, ինձ ՍԴ-ից ուղարկվել էին ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքները, եւ ինձ նման հարցով երբեւէ չեն դիմել»։

Վարդեւանյանն ասաց, որ չի էլ պատկերացրել, որ նման խնդիր կարող է առաջանալ, որովհետեւ երբ որպես ներկայացուցիչ՝ դիմում է ներկայացվում, եւ այն վարույթ է ընդունվում, այն կանխավարկածն է գործում, որ ներկայացուցչի լիազորությունները պատշաճ են, առնվազն մինչեւ հակառակի մասին տեղեկություն առկա չէ։ Վարդեւանյանը նշեց, որ հիմա էլ շարունակում է լինել Քոչարյանի ներկայացուցիչը ՍԴ-ում։ Հարցին՝ լիազորագրի մեջ, ամեն դեպքում, ժամկետ նշվա՞ծ է, Արամ Վարդեւանյանը պատասխանեց․ «Ես դժվարանում եմ ասել ժամկետը, բայց ես այս պատկերացումն ունեմ․ անձը լիազորագիր է ունենում քրեական գործով ներգրավվելու սկզբանական փուլում, որից հետո, երբ ստանում է կարգավիճակ, այլեւս լիազորագրի խնդիր չի լինում, դա լինում է անժամկետ, մինչեւ հակառակի մասին պահանջ չի լինում»։

Փաստաբանը չմտաբերեց, որ ՍԴ-ում իր աշխատելու տարիներին որեւէ անգամ նման խնդիր առաջացած լինի։ Նա պնդեց, որ անձի լիազորությունները հավաստվում են դիմումների արդեն իսկ վարույթ ընդունելով եւ նրան ներգրավելով։

Հիշեցնենք՝ 2019 թվականի մայիս ամսին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ՝ ստուգելու Քոչարյանին առաջադրված մեղադրանքի՝ 300.1-րդ հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմում ՍԴ-ին ներկայացրել էին նաեւ Քոչարյանի փաստաբանները, որից, սակայն, նրանք ամիսներ առաջ հրաժարվեցին՝ պատճառաբանությամբ, որ չեն ուզում իրենց գործի պատճառով երկրում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներ առաջանան։

Նշենք նաեւ, որ թեեւ Առաջին ատյանի դատարանի՝ գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու: Գրեթե մեկ տարի անց՝ 2020 թվականի մայիսի 29-ին, հրապարակվեց ՄԻԵԴ-ի, իսկ հունիսի 19-ին՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքները: Դրանք ստանալուց հետո ՍԴ-ն գործով նիստ նշանակեց հուլիսի 7-ին: Այդ օրը, սակայն, նիստը չկայացավ, քանի որ ՀՀ ԱԺ ներկայացուցիչը այն հետաձգելու մասին միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով ՍԴ-ին իրեն տրամադրել ՄԻԵԴ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ տրամադրել ողջամիտ ժամկետ՝ այդ կարծիքներին ծանոթանալու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2837 դիտում

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը, ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ