Երևան
12 °C
Կուսակցությունների մասին օրեքի նախագծի քննարկման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախագիծը կապ չունի քաղաքական համակարգի կայունացման հետ։ «Մենք մի հատ ամբողջ իրավիճակից մի հատ ֆրագմենտ ենք գտել, ուզում ենք այդ մասում մի երկու դրույթ փոխել, ընդ որում, այս օրենքը նոր օրենք է եղել, մենք որ ընդունել ենք նախորդ խորհրդարանում, նոր ընդունված օրենք է եղել, և շատ առաջադեմ օրենք է, բացի ֆինանսական մասով, որ պետությունը փող պետք է տա պառլամենատական ուժերին, այդ մասը վերանայելը շատ ողջունելի է։ Բայց մենք մտածում ենք, որ հեսա այս օրենքը ուղղենք, և ես նայում եմ նաև հռետորաբանությունը դրսում։ Այո, մինչև ընտրությունները փոխեք կուսակցությունների մասին օրենքը, և արդար ընտրություններ կլինեն։ Միամիտ եք, ժողովուրդ»։
Մարուքյանը առաջարկեց ուշադրություն դարձնել, թե ինչպես է Հայաստանում աշխատում մամուլը, մեդիան։ «Հեռուստաընկերությունները, որոնք սպառում են հանրային մուլտիպլեքսը, որոնք որոշում են՝ բլոկ անել այս ինչ մարդուն, ցույց մի տվեք այս մարդուն, վերջ։ Կուսակցության մասին օրենքը ինչ պետք է անեք, քաղաքական համակարգը ինչպե՞ս եք առողջացնելու։ Փողով ի՞նչ է պետք, փող ծախսենք՝ այս մեկին դարձնենք հերոս, փող ծախսենք՝ այս մեկին դարձնենք դավաճան, կուսակցությունների մասին օրենքով դրա դեմը ո՞նց եք առնելու, մի բան գրե՞լ եք դրա մասին։ Օրինակ՝ գրե՞լ եք, որ պառլամենտական ուժին հանրային մուլտիպլեքս սպառող հեռուստաընկերությունը չի կարող չլուսաբանել։ Չեք գրել, չէ՞։ Առաջարկում եմ՝ գրեք»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում քաղաքական համակարգը հիվանդ է։ «Հեղափոխությունից հետո հույս ծնվեց, որ քաղաքական համակարգը հեսա կառողջանա, ինչպես բոլոր ոլորտներում փոփոխությունները, այնպես էլ այստեղ մնաց կիսատ-պռատ, և մենք ունենք հիվանդ քաղաքական համակարգ, և այս հիվանդ քաղաքական համակարգով հեսա գնում ենք արտահերթ ընտրությունների, ու մեզ թվում է՝ պառլամենտում էս օրենքը, որ փոխենք, հեսա արդար ընտրություններ են լինելու։ Մենք հենց գիտենք, թե այս օրենքն է կուսակցությունները առողջացնելու, մինչդեռ ով մի տեղից մի միլիոն դոլար է գտել, մի կուսակցություն է բացում։ Ասում է՝ լավ գործ է, պառլամենտական երկիր է, կուսակցություն ես բացում, ոչ մեկը չունի մի 50-60 տոկոս ռեյտինգ, 10 տոկոս փող կծախսես, ձայն կտանես, կգաս իշխանության փայատեր կդառնաս, էլի։ Սա են այսօրվա քաղաքական համակարգի մտորումները, այն, ինչ տեղի է ունենում քաղաքական համակարգում»։
Մարուքյանի պնդմամբ՝ օրենքի նախագծով իր թվարկած խնդիրները չեն լուծվելու։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ իր ելույթի սկզբում անդրադարձավ Էդմոն Մարուքյանի դիտարկումներին։ «Հիրավի, շատ կարևոր հարցեր եք բարձրացնում, որոնք, սակայն, ոչ թե կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունների դաշտից են, այլ ընտրական օրենսգրքի փոփոխությունների դաշտից, որը առաջիկայում մենք նույնպես կքննարկենք, և ինչպես կուսակցությունների մասին օրենքի քննարկումներին են մասնակցել ձեր խմբակցության ներկայացուցիչները, այդպես էլ կմասնակցեն ընտրական օրենսգրքի, և վստահ եմ, որ առաջիկայում անդրադառնալու ենք նաև ձեր կողմից բարձրաձայնված հարցերին»։
Մակունցի խոսքով՝ քննարկվող նախագծերի փաթեթը անկյունաքարային է առողջ և ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձևավորման ու զարգացման համար։ «Տարիներ ի վեր մեր երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների շահերը, և այդ շահերը սպասարկելու համար ներդրված կարողությունները։ Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորման ու կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի խթանումը, կուսակցությունների ֆինասավորման թափանցիկության ու հաշվետվողականության արդյունավետ մեխանիզմների ապահովելը եղել է մեր քաղաքական ուժի կարևոր նպատակներից մեկն ի սկզբանե։ Ուստի այսօրվա փաթեթը, որը մշակվել է քաղաքական այլ ուժերի հետ ամենալայն քննարկումների ու համաձայնեցումների արդյունքում՝ ներգրավելով նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, փաստացի մեր այդ հանձնառության իրագործումն է»։
Հիշեցնենք, որ Կուսակցությունների մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ սեպտեմբեր ամսին, բայց պատերազմի պատճառով չէր քննարկվել։ Օրենքի նախագծով առաջարկվում է մի շարք առանցքային փոփոխություններ իրականացնել, ինչպես, օրինակ, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմի վերանայում, կուսակցությունները բիզնեսից անկախ և ավելի թափանցիկ դարձնելը, կուսակությունների ներսում ներքին ժողովրդավարության հաստատումը, երիտասարդների, կանանց ներգրավվածության ավելացումը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲարձր է գնահատվել Եվրոպայի խորհրդի հետ փոխգործակցությունը. ԲԴԽ նախագահն ընդունել է ԵԽ ներկայացուցիչներին
Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին
Ռուսաստանը պատրաստ է միջնորդ լինել Իրան-ԱՄՆ միջուկային բանակցություններում. Լավրով
Լևոն Տեր-Պետրոսյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնում հետազոտվել է
Երևանի 10 մանկապարտեզում իրականացվում է ռոբոտաշինության փորձնական ծրագիր. տեսանյութ
Օգտակար հանդիպում ունեցա ԵՄ թիմի հետ, Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել խաղաղ. դեսպան Գալագեր
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ին 102 մլն եվրո առողջապահական վարկ տրամադրելու համաձայնագրի վավերացման և այլ նախագծեր
Դավիթ Դանիելյանն առանձնացրել է Սյունիքի մարզի՝ կարևոր արժեք ներկայացնող հուշարձաններ, որոնք հետազոտվում են
Կարևոր է հասկանալ՝ ինչ մթնոլորտ է առկա, ինչ խնդիրներ կան կամ եղել և լուծվել են գործարար միջավայրում. վարչապետ
Կդիտվեն կարճատև անձրևներ. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո. տեսանյութ
Իրանի նախագահը 120 հոգանոց պատվիրակությամբ կմեկնի Բաքու
Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ն ու 2 մեքենա. բոլոր տnւժածները երեխաներ են
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր
Խմբի անդամները տելեգրամում իրացնելու համար ձեռք են բերել մոտ 35 կգ թմրամիջոց. Իրանի քաղաքացին հետախուզվում է
ՍԴ-ն «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, 2 կարգավորում է մեկնաբանել. Վարդանյան
Բոլոր հղիներին 35-37 շաբաթականում իրականացվում է Բ խմբի ստրեպտոկոկի սքրինինգային որոշում. ի՞նչ է այն
44-օրյա պատերազմում ղարաբաղցիների մեծ մասը չի կռվել, մի մասը սաբոտաժ է արել, մյուսը՝ տվյալներ տվել. Սուքիասյան
Քոչարյանը հայտնել է՝ երբ կներկայացվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը
ԱՄՆ-ն ամբողջությամբ ոչնչացրել է Եմենի նավթային նավահանգիստը. կան զոհեր. տեսանյութ
Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան
Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են
ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել
Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ
Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին
Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է
Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը
Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի
Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն
ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր
Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին
Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ
Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում
Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը
Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT