Երևան
12 °C
Արդեն մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կրկին առաջ են եկել Հայաստանի Հանրապետության հիմնը եւ զինանշանը փոխելու անհրաժեշտության մասին քննարկումները։ Որոշ մարդկանց կարծիքով՝ հիմա բոլորովին հարմար պահ չէ նման հարցերի շուրջ խոսելու, սակայն որոշներն էլ վստահեցնում են, որ հենց նոր՝ ոգեշնչող հիմնից ու հայկականությունը խորհրդանշող սիմվոլներից պիտի սկսենք մեր ապագա հաղթանակի կերտումը։
Մարդիկ բավականին ակտիվ մասնակցում են ծավալվող քննարկումներին, ավելին՝ մանրակրկիտ վերլուծում առաջարկվող օրհներգի երաժշտությունն ու բառերի նշանակությունը։
Այս քննարկումները, թերեւս, սկսվեցին այն ժամանակ, երբ համացանցում հայտնվեց երաժշտագետ Հասմիկ Բաղրամյանի մշակութային թեմատիկայով հարցազրույցներից մեկը։ Մի քանի օր առաջ տված հարցազրույցում Բաղրամայնը բացասական կարծիք էր հայտնել Հայաստանի ազգային օրհներգի վերաբերյալ, փոխարինման համար առաջարկել Էդգար Հովհաննիսյանի «Սարդարապատ»-ը (խոսք՝ Պարույր Սեւակի)։ Երաժշտագետի պնդմամբ՝ «Մեր հայրենիք»-ը իր ամբողջ կառուցվածքով կործանվող, մեռնող, նույնիսկ արդեն մեռած ինչ-որ բանի մասին պատմող երգ է։ Նրա վստահեցմամբ՝ հիմնի մասին բացասական կարծիք ունեն մեր բազմաթիվ երաժշտագետները։
Հասմիկ Բաղրամյանը, անդրադառնալով երաժշտության բանաձեւին, նկատել է՝ հիմնը հենց առաջին նոտայից ոչ թե բարձրանում է, այլ իջնում՝ հանգչում։ Նա սա բացատրում է հետեւյալ կերպ. երաժշտությունն ունի ազդելու բանաձեւեր, եւ եթե հնչելիս այն բարձրանում է վերեւ, ապա կյանքի, ապրելու մասին է, իսկ եթե երաժշտությունը դուրս է գալիս ու իջնում ներքեւ, այն այլ աշխարհի մասին է՝ մահացածների։
«Հայերս մի շատ վատ բառ ունենք, որը հաճախ ենք գործածում ու այդ կերպ առաջնորդվում՝ «յոլա գնալ»։ Ասում ենք՝ դե, սրանով յոլա գնանք՝ մինչեւ տեսնենք։ Չպիտի յոլա գնանք, է»,- պնդում է նա ու նույնը հիմնի դեպքում օրինակ բերում, որ ավելի լավ է ասել Հայաստանի հիմնը ժամանակավորապես անհասանելի է, քան հնչի այդ պարտության երգը։ «Հիմա գուցե շատերն ասում են՝ դրա ժամանակը չէ։ Բա ինչի՞ ժամանակն է. փողոց դուրս գալո՞ւ։ Չէ՛։ Հենց սրա ժամանակն է»,- համոզված է երաժշտագետը։
Նկատենք՝ ժամանակ առ ժամանակ, երբ հանրության շրջանում առաջ է քաշվել Հայաստանի օրհներգը փոխելու հարցը, քննարկվող տարբերակներից են եղել Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգն ու Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որը Սովետական Հայաստանի հիմնի երաժշտությունն էր։
Շառլ Ազնավուրի երգի մասին երաժշտագետի կարծիքը հետեւյալն է՝ «Շատ է ֆրանսիական, օծանելիքի հոտ է գալիս, չնայած այն այս պահին մեր ունեցած հիմնից լավն է, գոնե նոտաները վերեւ են բարձրանում»։
Հասմիկ Բաղրամյանի համոզմամբ՝ հիմնը պիտի սթափեցնի, կոմֆորտ վիճակից դուրս բերի, ոչ թե քնեցնի։ Ըստ երաժշտագետի՝ հիմնը պիտի թռիչք ունենա, եւ հիմա, երբ հայ ժողովուրդը խենթացած վիճակում է, սա հիանալի պահ է՝ թռիչք կատարելու եւ այս իրավիճակից դուրս գալու։ Նա այս գործում մեծ ու ոգեւորիչ է համարում երաժշտության դերը, նկատում, որ պետք է սկսել հիմնից, մեր ազգային արժեքներից։ Իսկ նրա կարծիքով, ինչպես նշեցինք, հիմնի համար լավագույն երգը Սարդարապատն է։
Այս երգի մասին դրական կարծիք է արտահայտել նաեւ երգիչ, երգահան Վահագ Ռաշը։ Նա այդ ստեղծագործությունը ֆեյսբուքյան իր էջում է տեղադրել ու կարծիք հայտնել, որ մի քանի թեթեւ շտկումներից ու գործիքավորումը կատարելուց հետո հաստատ արժե այն դարձնել Հայաստանի օրհներգը։ Սարդարապատ երգի վերաբերյալ բազմաթիվ մեկնաբանություններ կան, որոնցով մարդիկ դրական կարծիք են արտահայտել, նշել, որ երաժշտությունը շատ լավն է հենց հիմնի համար, իսկ որ ամենակարեւորն է՝ սրանով կազատվենք ներկայիս՝ մահը փառաբանող ողբից։ Մարդկանց կարծիքով՝ Սարդարապատ երգը ոգեւորող է, դրական ու հաղթական։ Նրանց համոզմամբ՝ այդ երգում կոնկրետ ենթատեքստ կա, ազգային բնորոշում ու մարտական ոգի, ոչ թե ստրուկի ու ծեծվածի։ «Անհնար է լսել ու մնալ նստած, սա հաղթողի երգ է, գործիքավորումը՝ հրաշալի, իսկ բառերն ուղղակի ժպիտով ես լսում»,- իր տեսակետն է արտահատել մեկ այլ օգտատեր։
Կարծիքներում տեղ են գտել նաեւ այնպիսիք, որտեղ նշվում է, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունն ավելի համապատասխան է, եւ չնայած Սարդարապատը հզոր երգ է, բայց այն ավելի կոնկրետ թեմայով է, վերաբերում է Սարդարապատին։ Ինչեւէ, ընդհանուր առմամբ Սարդարապատը քննարկմանը մասնակցած հանրության զգալի մասի սրտով է, ու տպավորություն է, թե մեր հիմնը ոչ ոք չի սիրում, եւ միշտ պարտադրված են լսել, այլ ոչ թե հպարտությամբ ու ոգեւորությամբ։
«Հայկական ժամանակի» հետ զրույցում երաժիշտ Վահագ Ռաշը համոզմունք հայտնեց՝ հենց հիմա է հիմնն ու գերբը փոխելու ժամանակը, բայց այդ փոփոխությունները պիտի արվեն լուրջ հիմնավորված եւ սիմվոլ առ սիմվոլ բացատրված։ «Արդեն 10 տարի է՝ հիմնի մասին բարձրաձայնում եմ, որ մերը չէ դա ոչ մի առումով։ Երաժշտությունը՝ ռուս կոմպոզիտորի, տեքստը՝ թյուրիմացություն»,- ասաց Ռաշը։
Վերջինիս համոզմամբ՝ այս փոփոխություններն առանց լուրջ մասնագետների չի կարելի անել։ Սիմվոլները շատ կարեւոր են, ու մի փոքր սխալը կարող է ճակատագրական լինել։ Անդրադառնալով նախկինում հնչեցրած տարբերակներից, օրինակ, Շառլ Ազնավուրի երգին՝ Ռաշն ասաց՝ միշտ էլ շատ է սիրել, բայց՝ ոչ որպես հիմն։ Վերջինս նաեւ նպատակահարմար ու սրտամոտ չի համարում Արամ Խաչատրյանի երաժշտությունը։
«Հիմնի խնդիրը միշտ եղել է արդիական, քանի որ ժամանակի ընթացքում բացահայտվեց, որ երաժշտությունը վերցված է Գլազունովի Ռայմոնդա օպերայից, իսկ բառերը Միքայել Նալբանդյանի իտալացի աղջկա ձոնն է։ Այսինքն՝ Հայաստանի հետ կապված ոչինչ չկա այնտեղ։ Հիմնի երաժշտության կառուցվածքը եւս շատ սխալ է, լսողի մոտ չի արթնացնում այն զգացմունքները, որը, օրինակ, առաջացնում են մի շարք երկրների օրհներգերը։ Օրինակ՝ Ֆրանսիայի Մարսելիեզը։ Շատ մասնագետներ են մանրամասն բացատրում դրա կարեւորությունը։ Այսինքն՝ պետք է սկսել ազգային սիմվոլներից՝ հիմն, գերբ, դրոշ, ապա դրա տրամաբանական շարունակությունը՝ մշակույթ, ազգային արժեքներ։ Մեր ազգը կտրվել է նման բաներից, մշակույթ ընդհանրապես չկա ժողովրդի համար։ Սրանք են ազգի պահպանման հիմնական գրավականները, իսկ մենք վազում ենք կեղծ արժեքների հետեւից»,- ասաց նա։
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ մեկ այլ խորհրդանիշի՝ զինանշանին, ապա այն էլ պակաս քննադատությունների չի արժանանում։ Վերջին օրերին հիմնի հետ հավասար քննարկվում է նաեւ մեր զինանշանի թերությունները (Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը եւ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը):
Նկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Աղամյանն արդեն 10 տարի է՝ աղաղակում է՝ նման զինանշան ունենալը հանցագործություն է։ Աղամյանի կարծիքով՝ զինանշանը ոճային իմաստով եւ նկարչական մակարդակով ունի խիստ թերություններ։ Այս մասին եւս մեկ անգամ խոսել է նա դեկտեմբերի 12-ին հեռուստահաղորդումներից մեկի եթերում։ Աղամյանը ներկայացրեց զինանշանի լրամշակված տարբերակը, որն արդեն պատրաստ է։ Նա մանրամասն խոսեց նախորդի թերություններից, մեկնաբանեց ամեն մի սիմվոլի նշանակությունը։
Ըստ նկարչի՝ մեր ներկայիս զինանշանը ավելի շատ խորհրդանշում է, որ մենք մի պետություն ենք, որը ուժ չունի, քանի որ նրա թուրը ծայր չունի։ «Որոշ օգտագործվող տարբերակներում այն առհասարակ պատկերված է ջարդված եւ վահանի վրա դրված կամ էլ վահանի եզրին՝ ջարդված վիճակում հենված: Բացի այդ՝ մեր սուրը շղթայված է»,- ասում է Կարեն Աղամյանը եւ հավելում, որ աջից առյուծը, ասես, մի հիվանդ էակ լինի՝ փակ, լացակումած բերանով, բացակայում է նրա առնականությունը եւ կենսունակությունը բնորոշող ճակատից վեր խոյացող բաշը: Կարծես մի ծերացած, ճաղատ էակ է՝ վախից հետ քաշած մի այլ կենդանու ականջներով:
Աղամյանը նաեւ նկատում է՝ ըստ հերալդիկայի (զինանշանագիտական) օրենքների՝ առյուծի երախը եւ արծվի կտուցը պետք է բաց լինեն, իսկ լեզուն՝ հանած: «Ձախից արծվի ոտքը սկսվում է վզից, թեւը ոչ մի կերպ չի կապվում մարմնին, իսկ ճանկերը վերածվում են թաթի: Արարատ լեռան վրա էլ ոչ թե Տապանն է, այլ ինչ-որ հաստ գիծ, որը հաճախ կարելի է նմանեցնել մակույկի կամ ամպի»,- նկարագրում է նա։
Նկատենք՝ Աղամյանի այս կարծիքի հետ համամիտ են շատերը։ Կարեն Աղամյանի համոզմամբ՝ զինանշանի փոփոխությունը միայն դրական կանդրադառնա պետության ու ժողովրդի վրա, եւ այն հնարավոր է իրականացնել առանց մեծ ծախսերի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱյսօր խնամատար ավելի քան 100 ընտանիքում խնամք և դաստիարակություն է ստանում շուրջ 180 երեխա. ԱՍՀ նախարար
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը. նա և փաստաբանը բողոք են ներկայացրել
Խաղեր են տալիս, հին ձևով ուզում են, որ ղարաբաղյան կլան կոչվածը ՀՀ-ում լինի իշխանության. քաղաքագետ. տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանը հերթական անորակ և անհիմն վերլուծությունն է իրականացրել. Դալլաքյան
Անհրաժեշտ է խուսափել առճակատումից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն օգնություն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում 1 տարեկան երեխա է մահացել
Իրանի պահեստներից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել. զnհ և վիրավnրներ կան
Ծրագիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ. «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության տեսական 2-րդ դասը Լոռիում
ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել է պարին նվիրված հանրային արշավ՝ ֆլեշմոբի ձևաչափով. լուսանկարներ, տեսանյութ
80-ականների զենքն արդյունավետ է ինչի համար՝ պոպոկ ջարդելու, քարն էլ է հարմար. Հակոբյանը՝ Քոչարյանին. տեսանյութ
Իրական բանավեճերից ընդդիմությունը շարունակում է փախած մնալ. Վահագն Ալեքսանյանն ասել է՝ ինչու. տեսանյութ
Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով մարդիկ են մահացել. նրանց թվում երեխա կա
Դատապարտյալին այցելած քաղաքացու մոտից արգելված իրեր են հայտնաբերվել
ԱԺ հայտարարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի հրաժարականի դիմումի վերաբերյալ
Գորիս-Հարթաշեն ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. զոհ և տուժածներ կան
«Արմավիր» ՔԿՀ-ից բժշկական կենտրոն տեղափոխված դատապարտյալը մահացել է
Թուրքիայում 2-ամյա երեխան բարձրությունից ընկել է աղբարկղի մեջ. տեսանյութ
Արցախցիներն իրենց շտաբ-վրանը Ազատության հրապարակից կտեղափոխեն Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն
Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ները ընդլայնում են գործընկերության օրակարգը. փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
«Ծեր ավազակները»-ը դատարանում են. ովքեր և ինչպես են կապել և կողոպտել Քիմ Քարդաշյանին
Երևանը՝ տարածաշրջանի առաջին «Պաշտպանված սրտի քաղաքը». փողոցներում դեֆիբրիլյատորներ են տեղադրվել
Սա առաջին դեպքը չէ, երբ Քոչարյանը նսեմացնում է Հայաստանի դերը ղարաբաղյան առաջին պատերազմում. Հակոբյան
Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը մայիսի 1-ից չի գործարկվի. երթուղիները և սակագները նույնը կմնան
Պատերազմը հրահրել է հայկական կողմը. Ռոբերտ Քոչարյան
ԱՊՀ բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, մայիսի 9-ին կմեկնեն Մոսկվա
ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի շրջանակներում 1 անձ ձերբակալվել է
Պետությունը իր քաղաքացիների կողքին է. Պապոյանը և Խուդաթյանը հանդիպել են սյունիքցիների հետ, գիշերել Խնածախում
Ազգային պարին նվիրված ֆլեշմոբ Երևանում և մարզերում. մասնակիցները կպարեն քոչարի և վերվերի
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին. ի՞նչ հարցեր են քննարկվել
Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը Ստոկհոլմում է
Հնդկաստանում Սուպերգավաթի հանդիպման ժամանակ մեղուների պարսը հարձակվել է մրցավարի վրա. տեսանյութ
Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում կաշառքի գործով ապացուցողական գործողություն է իրականացվել
Նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք. ՄՊՀ-ն հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը
Հայաստանում ԵՄ առաքելությունը ընդունել է Ֆինլանդիայի դեսպանին
Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 29-ին
Ծնվել է Եվա Զոհրաբյանի առաջնեկը. լուսանկարներ
Գրիգորյանը և Կատարի էմիրի ազգային անվտանգության խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Հարավային Կովկասը լինի հզոր տարածաշրջան. Վրաստանի նախագահը՝ ՀՀ վարչապետին
Վարչապետի որոշմամբ՝ Արմավիրի փոխմարզպետ է նշանակվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT