Երևան
12 °C
Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրերին եղել են Ջաբրայիլում (Ջրական), փաստում են իր խոսքերը:
Գնել Սարգսյանի հետ մեր զրույցը՝ ստորև.
- Գնել, թիկունք վերադառնալուց հետո դուք հայտարարություններ էիք անում դավադրությունների մասին, որոնք նկատել եք արցախյան ճակատի որոշ հատվածներում, անգամ մատնանշել էիք անուններ, մասնավորապես՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի, որ, այսպես ասած, մաս էր կազմել այդ դավադրությունների: Ի՞նչ է տեղի ունեցել ձեր հայտարարություններից հետո, արդյոք ձեր մատնանշած անձը որևէ կերպ արձագանքե՞լ է:
- Տվյալ անձը կոնկրետ չի անդրադարձել: Այսպես ասած՝ իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ: Ես ուզում եմ կրկին ասել՝ շատ-շատ, հազարներով նամակներ եմ ստացել ու ստանում մարդկանցից, որոնք նույնպես եղել են էդ կողմերում, էդ մարդկանց անուններին նույնպես խիստ ծանոթ են, համաձայն են ինձ հետ ու անգամ ասել են, որ քիչ եմ ասում, իրենք պատրաստ են ասել ավելին: Չի եղել մի մարդ, որ ասի՝ էս ինչ ես ասում, նման բան չի եղել: Այնտեղ կատարվածի հետ կապված ինչքան ասեմ, միևնույն է, քիչ է լինելու: Էդ ամենը տեսնել էր պետք, տեղում լինել ու զգալ էր պետք, հասկանալ ու ըմբռնել: Ես այդ մարդուն տեսել եմ շատ քիչ, բայց ասում եմ էն, ինչ տեսել եմ, որ ինքն արել է: Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ:
- Դուք նաև խոսել էիք Վիտալի Բալասանյանի հետ ձեր ունեցած խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ են դրանք, և ի՞նչ կասեք այն մասին, որ նա բոլորովին վերջերս նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:
- Ես նախ նշեմ, որ խնդիրներ չունեմ Վիտալի Բալասանյանի հետ: Նրա անձն ուղղակի ինձ համար ընդունելի չէ, և ես ունեմ այդ պատճառները: Պաշտոնի նշանակմանն էլ շատ վատ եմ վերաբերվում: Ուղղակի հնարավոր չէր գտնել ավելի վատ տարբերակ, քան դա է: Նրա անձի շուրջ իմ բացասական վերաբերմունքը ձևավորվել է էն ժամանակ, երբ մի օր հեռուստատեսությամբ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները «ցռան վերգոներ» են: Դրանից հետո ես իմ ֆեյսբուքյան էջով մի քանի հայտարարություն եմ արել իրեն նվիրված, ինչից հետո ավելի է թեժացել էդ խոսակցությունը: Մարդիկ են փորձել ինձ գալ, «տեսնել», անգամ՝ ահաբեկել: Ես հիմա չեմ ցանկանում շատ անդրադառնալ դրան, որովհետև հետո, փառք Աստծո, այդ ամեն ինչը համեստ կերպով հարթվեց, ու դրանից հետո էլ չէի անդրադառնում, բայց էնպես չէ, որ վերաբերմունքս փոխվել է: Վիտալի Բալասնայանը, այս տարի Արցախի ընտրությունների ժամանակ լինելով նախագահի թեկնածու, լրատվամիջոցներին բառացի ասում էր՝ «Մենք Արցախի ապագան տեսնում ենք Ռուսաստանի կազմում»: Ու էս պատերազմը կարծես շատ հարցերի պատասխաններ տվեց, հասկանո՞ւմ եք, ու հետո ինքը նշանակվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Քանի դեռ ինքն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ես ունեմ լիարժեք իրավունք էնտեղ արված ցանկացած գործողություն կասկածի տակ դնելու՝ համարելով որպես «սարքած գործ», թեկուզ՝ վերջին 100 գերիների հետ կապված շրջանառվող հարցը:
- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ գերեվարված Ազնիվը, որի մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, եղել է ձեր վաշտից: Սակայն օրեր առաջ հայրենիք վերադարձվող գերիների շարքերում նրա անունը չկար: Ի՞նչ տեղեկություններ ունեք Ազնիվից:
- Ասեմ, որ, հուրախություն ինձ և հուրախություն մեր վաշտի, մենք ունենք նորություն Ազնիվից: Ճիշտ է, 44 գերիների հետ չէր եկել: Բայց քանի որ վստահ չեմ, որ Ազնիվը կցանկանար ե՛ս բարձրաձայնեմ իր գտնվելու վայրի մասին, դրա համար առանց իր թույլտվությունն ունենալու չեմ կարող ասել: Ուղղակի իմացեք, որ ամեն ինչ շատ լավ է նրա հետ, փառք Աստծո:
Ազնիվ անունով գերեվարված կնոջ մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, երբ ադրբեջանական սոցիալական հարթակներում տարածվեց մի բեմադրված տեսանյութ, որտեղ իբրև թե ադրբեջանական բանակի զինվորները մոտենում են հայ կնոջը, որն ապրում է Արցախում: Նրանք կնոջն ասում են, որ դա իրենց հայրենիքն է, կինն էլ ի պատասխան՝ նրանց բարի գալուստ է մաղթում տուն: Հայ հասարակությունն ի սկզբանե կասկածի տակ առավ կնոջ հայ լինելը, սակայն հետագայում պարզվեց, որ նա իսկապես հայ է, սակայն գերեվարված է, իսկ տեսանյութը՝ բեմադրված:
- Գնել, այս օրերին քննադատություններ են հնչում մշակույթի այն գործիչների հասցեին, որոնք դիրքորոշում չեն արտահայտում: Առհասարակ, նման իրավիճակներում, ըստ ձեզ, ինչպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորեն նրանք:
- Մշակույթի գործիչները ընդհանրապես միշտ պետք է հասարակական հարցերին աչալուրջ լինեն, մանավանդ Հայաստանի նման երկրում և ոչ միայն պատերազմների ժամանակ կամ պատերազմներից հետո և ոչ միայն քաղաքական տեսակետներ ու գաղափարներ ունենալու դեպքում: Ցանկացած վայրիվերում, որը հասարակական բնույթ կարող է կրել, այո՛, մշակույթի գործիչները պետք է իր անունով կոչեն, իրերի անունները ճիշտ տալով՝ իրենց կարծիքը երբեմն-երբեմն գոնե հայտնեն: Չեմ ասում՝ միշտ պետք է բանուգործները թողած՝ հետևեն երկրի էս կամ էն ընթացքին, բայց չպիտի անմասն մնան: Նրանք իրենց մշակույթով ծառայողը պիտի լինեն երկրին։ Ոչ թե մշակույթը շոու բիզնեսի վերածեն, այլ լինեն ազգին անվճար ծառայող: Ես ինքս էդպես եմ, եթե, իհարկե, համարում եք ինձ մշակույթի ներկայացուցիչ: Ես իմ տնից միշտ հանել եմ ու տվել մշակույթին, սակայն մշակույթից ոչ մի բան իմ տուն չեմ տարել, որովհետև դա բոլորինն է, ես ծառայում եմ դրանով: Շոու բիզնեսից, այո՛, բերել եմ տուն, որովհետև նա բիզնես է, աշխատանք, բայց երբևէ բիզնեսի անունը ես չեմ կարող դնել մշակույթ:
- Ձեր ուղիղ եթերներից մեկի ժամանակ էլ դուք մի անգամ նշեցիք, որ մենք ժողովրդավարությանը պատրաստ չէինք: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Այո, գաղափարապես մենք պատրաստ չէինք, չէինք տեսել: 6-7 հարյուր տարի մենք չենք ունեցել նպատակ, չենք գիտակցել մեր մեկ ազգ լինելու իմաստը որն է։ Ոչ թե միայն «յան»-ով ավարտվող ազգանունով, նույն լեզվով խոսելով է, այլ նաև մտածելով: Ես հենց հիմա ուզում եմ բերել ընդդիմության օրինակը. տեսեք, ընդդիմությունը նույնպես պետք է պետականամետ լինի։ Ոչ թե իշխանամետ, այլ պետականամետ: Ցանկացած ընդդիմության գործողությունները չպիտի վնասեն պետությանը, ինչը մինչ օրս չեմ տեսել, հասկանում եք:
- Իսկ ձեր հայտարարած հասարակական հարթակ ստեղծելու գործառույթնե՞րը որոնք են լինելու:
- Նախ ասեմ, որ հիմա քննարկումների մեջ ենք, գաղափարակից մարդիկ կան և՛ արտասահմանում, և՛ էստեղ՝ ներսում: Հասարակական էս հարթակը առաջ է մղելու էն գաղափարը, որ էս երկրի տերը հասարակությունն է՝ ես, դուք, մյուսը, ու մենք պիտի տեր կանգնենք՝ առանց նայելու, թե տվյալ պահին իշխանությունն ով է: Մենք պիտի տեր կանգնենք մեր վճարած գումարին, ինչի համար իրենք կոչված են աշխատանքի (նկատի ունի պետական կառույցների աշխատողներին-խմբ․)։ Իրենք էդ աշխատանքը պիտի անեն մեծագույն նվիրումով, այսինքն՝ վերահսկող գործառույթ է իրականացնելու այս հարթակը: Եթե ինչ-որ մեկը դիտավորյալ անգործություն ցուցաբերի, պիտի կանխվի դա՝ լինի պահանջելով, դատարան դիմելով, թե այլ տարբերակով:
- Եվ, թերևս, ամփոփենք մեր զրույցը, ու վերջին հարցը. կարո՞ղ ենք համարել, որ սրանով ձեր քաղաքական կարերայի հիմքն եք նաև ուզում դնել:
- Անկեղծ ասած՝ շատ են առաջարկում, խորհուրդ են տալիս, անգամ ստիպում են արդեն շատերը, բայց, ամեն դեպքում, ես առայժմ չեմ ցանկանում գերագնահատել իմ ներուժը: Սիրով պատրաստ եմ օգնել ցանկացած քաղաքական գործչի, որը իսկապես ինձ հայրենասեր կթվա, բայց ես ինքս գոնե առայժմ (չասենք՝ երբեք) չեմ կարծում, թե քաղաքականություն կմտնեմ, կամ քաղաքականությամբ իմ զբաղվելը առավել պիտանի կլինի, քան էն, ինչ հիմա ձեռնարկում եմ: Եթե մի օր զգամ, որ դրան պատրաստ եմ, կմտնեմ, բայց հիմա չունեմ նման նպատակներ հաստատ: Անգամ ծանրամարտիկը ծանրաձողին մոտենում է այն ժամանակ, երբ զգում է, որ պատրաստ է: Չհաջողելն այլ հարց է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումAmio Visa Signature Business քարտի հատուկ առաջարկին մնացել են հաշված օրեր
Ժողովրդի ձեռքից իշխանությունը գողանալը ո՛չ տղամարդկություն է, ո՛չ ճշմարտություն. Արշակյան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ներ
Քննչական խումբը 51 հասցեներում իրականացնում է միաժամանակյա խուզարկություններ. մանրամասներ
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն․ մանրամասներ
Նարեկ Կարապետյանն այս պահին ձերբակալված չէ, գործողությունները շարունակվում են
Ընդդիմադիրները փորձելու են պատգամավորներին հունից հանել, իրադրությունը մեզ ծանոթ է․ Արշակյան
Հունիսի 1-ից հուլիսի 7-ը Հայաստանից արտահանվել և ՌԴ է մտել ծիրանով բեռնված 1507 բեռնատար. նախարար
Ազգային ժողովում իրավիճակը լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից
Նոր գեղարվեստական լուսավորությամբ ի՞նչ տեսք կունենա օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերը. լուսանկարներ
Քննչական կոմիտեից մանրամասնել են, թե ինչ գործողություններ են իրականացնում ՀԷՑ-ում և Նարեկ Կարապետյանի տանը
Ինչ եղանակ է սպասվում մարզերում և Երևանում հուլիսի 8-12-ը
Նեթանյահուն Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ՀԷՑ գլխավոր գրասենյակում խուզարկություններ են
Իրավապահները գործողություններ են անում Սամվել Կարապետյանի եղբորորդու տանը
7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Հիսուս Քրիստոսի տունը՝ Միածնի իջման վայրը, ապազգային մի խմբակ զավթել է, և պետք է ազատագրվի․ վարչապետ
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա
Գիտե՞ք՝ ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել
Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները
ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա
Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն
Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ
Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ
Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ
Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին
Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան
Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել
Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար
Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին
2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ
Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում
Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ
Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան
ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ
Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել
Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT