Բոլորի «շտապօգնություն» Յուրին պատերազմի լուրն առնելով նաև հայրենիքը պաշտպանելու էր շտապել․ հետո ժամացույցները կանգ առան

22-ամյա Յուրի Օհանյանը 2018 թվականին էր վերադարձել զամկետային ծառայությունից, բայց երբ լսել է պատերազմի լուրը, կամավորագրվել է եւ արդեն սեպտեմբերի 29-ին մեկնել ռազմաճակատ։

«Անընդհատ շտապում էր, միշտ ժամանակը քիչ էր իրեն, պատերազմի անուն լսեց, էնպես արագ գնաց, որ անգամ չհասցրի ոչինչ ասել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Յուրիի մայրը՝ Նելլի Խաչատրյանը։

Միայն վերջին պահին որդուն հերթական անգամ հիշեցրել է, որ զգույշ լինի, որ հեռախոսը միացրած չպահի՝ զգուշանա թշնամու անօդաչուներից։ «Հպարտանում եմ իր տղամարդկությամբ, թե ինչքան հայրենասեր ու մեծ կամքի տեր էր»,- ասում է մայրն, ու մինչեւ հիմա զարմանում, թե ինչպես որդին կարողացավ իրեն համոզել ու գնալ՝ անվերադարձ։

Նելլի Խաչատրյանը պատմում է, որ որդին էլ, իրենք էլ շատ զգուշավոր էին հատուկենտ նամակագրության մեջ, կոդերով էին խոսում։ Հիշում է․ «Մեղրի գնալիս գրել էր՝ գնում եմ քաղցր նռների երկիր։ Հետո քրոջը գրել էր՝ ես իմ խաղալիքի վրա եմ։ Իմ խաղալիքի մասնագետը մենակ ես եմ։ Էդպես իմացանք, որ D30-ի վրա է»: Յուրին հրետանավոր է եղել։

22-ամյա երիտասարդը վերջին անգամ հոկտեմբերի 14-ին է գրել․ «Գնում եմ վատ տեղ»։ Մայրն ասում է՝ հետո են գլխի ընկել, որ այդ վատ տեղը Ջաբրայիլն էր։ Հոկտեմբերի 15-ին Յուրին մահացու վիրավորում է ստացել Ջաբրայիլում։

«Հարեւաններն ասում են՝ Յուրիի հոտը շքամուտքում այլեւս չի զգացվում։ Տնից իջնում էր՝ օծանելիքի բույրն ամբողջ շենքով մեկ տարածում»,- հիշում է Նելլի Խաչատրյանը։ Մայրը շեշտում է՝ որդին առանձնահատուկ կարգապահ ու մաքրասեր էր․ «Ասում էր՝ ամենամաքուր D30-ն իմն է։ Թե ինչքան խոզանակ ու մաքրող միջոց էինք ուղարկում էստեղից․․․ Ինքը էդ տեխնիկայի նույնիսկ ամենամանր մասերը պիտի մաքուր պահեր»։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Յուրի Օհանյանն ընդունվել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Մի տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ։ Ծառայությունն անցել էր Ղարաբաղում՝ Ասկերանի զորամասում։ Ծառայության ընթացքում ստացել է «Հայոց բանակի գերազանցիկի» կրծքանշան։ Ծառայությունից հետո վերադարձել ու շարունակել է կրթությունը երկրորդ կուրսում, իսկ պատերազմ մեկնելու ժամանակ արդեն 4-րդ կուրսի ուսանող էր։

«Ամուսինս վերջին 7-8 տարում անընդհատ արտագնա աշխատանքի էր լինում՝ տուն գնելու նպատակով։ Այդ ընթացքում ամեն հարցում որդիս իմ կողքին էր, տան տղամարդը Յուրին էր։ Ասում էր՝ մամ, ամեն ինչ էլ կանենք, տուն էլ կառնենք, մեր բոլոր նպատակները կիրագործենք»,- հիշում է մայրը։

Նելլի Խաչատրյանի խոսքով՝ որդին միաժամանակ եւ աշխատում էր, եւ սովորում։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ուսումնամարզական համալիրում ծառայություն էր իրականացնում որպես պահնորդ։ Յուրին վերապատրաստում էր անցել «Բերկուտ» թիկնապահական եւ պահնորդական ուսումնական կենտրոնում։

Մայրը պատմում է, որ Յուրին մեծ բավականություն էր ստանում բարեգործություններից, անվճար ինչ-որ օգնություն ցուցաբերելուց։ Հիշում է, որ երբ կորոնավիրուսը նոր էր Հայաստանում տարածվել, Յուրին ախտահանման սարք էր գնել, ապա մոտեցել իրենց համատիրություն, պատրաստակամություն հայտնել ու խնդրել, որ մի քանի շենքում ախտահանման աշխատանքներն իրեն վստահեն։

«Անունը «շտապ օգնություն» էինք դրել, մեկին հանկարծ օգնություն պետք գար, առաջինն ինքն էր վազում»,- պատմում է մայրը։ Նաեւ հիշում է որդու բազմաթիվ նպատակների մասին։ «Ohanyan Cleaning Service» անունով էջ էր բացել, մաքրուհիներ էր ընդունել, նրանց միջոցով մաքրման ծառայություն էին իրականացնում: Արդեն ուզում էր մեծ կազմակերպություն ստեղծել, բայց դա էլ կիսատ մնաց»,- ասում է Յուրիի մայրը։ Նա ուզում է ինչ-որ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ ստեղծել, որպեսզի որդու երազանքների գոնե մի փոքր մասն ինքը իրագործի։ «Ուզում եմ իր անունը վառ պահել»,- բացատրում է զոհված զինծառայողի մայրը։

Մայր ու որդի

Յուրին Նելլի Խաչատրյանի միակ որդին է, ունի նաեւ մեկ դուստր։ Ասում է՝ շատ դժվար է Յուրիի կորստից հետո վերագտնել իրեն ու շարունակել ապրել, բայց ընտանիքը փորձում է։ Նելլի Խաչատրյանն ուսուցչուհի է, դասավանդում է Ագրարային համալսարանի վարժարանում։ Որդեկուրույս մորն այսօր ապրեցնում են իր աշխատանքն ու սաների հետ շփումը։

«Դասարան մտնելիս փորձում եմ ինձ մաքսիմալ հավաքել ու այնպես անել, որ ոչ մի երեխա չզգա իմ հոգեվիճակը։ Ամեն օր ինքս իմ դեմ եմ պայքարում, փորձում եմ․․․ ու կարողանում եմ։ Հենց դասից դուրս եմ գալիս, այդ ժամանակ նոր զգում եմ, թե ես էս ինչ եմ անում»,- լացը կոկորդում սեղմած անկեղծանում է նա։
Ասում է՝ որդին չէր սիրում, երբ հանկարծ մոր սպիտակ մազերը սկսում էին երեւալ․ «Ասում էր՝ մա՛մ, ներկիր, չեմ ուզում, որ մի հատիկ սպիտակ մազ երեւա։ Որ արդեն դպրոց պիտի գնայի, լացելով ներկեցի․ տղաս ինձ նորմալ տեսքով կուզեր տեսնել։ Դա էլ հաղթահարեցի»։

Ասում է՝ որդու մահից հետո հեռախոսը երկար ժամանակ անջատած էր, վերջերս է միացրել․ «Էլ ում զանգին սպասեի։ Դպրոցից տուն եմ գալիս, ամեն պահի նկարներն եմ համբուրում, իրիկունը մի լավ լացում եմ, որ հանգստանամ»։

Չնայած Նելլի Խաչատրյանը գիտի, որ երբեք էլ չի համակերպվի հերոս որդու կորստի հետ, բայց ամեն ինչ անում է, մտքով նրա հետ խոսելով, պատկերացնում, թե Յուրին ինչ խորհուրդ կտար իրեն, կամ որեւէ անելիքի դեպքում ինչպես կվարվեր։ «Ընկերուհիս էր զանգել Գերմանիայից, ուզում են ինչ-որ բանով աջակցել։ Մտածում էի՝ Յուրին ինչ կաներ, ինչ կուզենար։ Այդ պահին հիշեցի, որ տղայիս մարտական ընկերներից երկուսը մահացել են իր հետ, բայց երկուսը ողջ են, այդ մարդկանց ընտանիքները աջակցության կարիք ունեն։ Սիսիանի գյուղերում են ապրում։ Գիտեմ՝ Յուրին առաջինն իրենց կօգներ։ Զանգեցի, տվյալներ ուղարկեցի, որ նրանց օգնեն»,- պատմեց Նելլի Խաչատրյանը։

Տան հյուրասենյակում Յուրիի անկյունն է, մանկության ու հասուն տարիքի լուսանկարներով, մրցանակներով ու այն իրերով, որոնք վերջին շրջանում նա կրել է։

Մայրը որդու նկարների կողքին դրված նրա երկու ժամացույցների մասին պատմում է․ «Իր մի ժամացույցը դարակում էր՝ տուփի մեջ, մյուսն էլ՝ իր սենյակում՝ պուճուրիկ մեխից կախել էր։ Երբ բերեցինք այդ երկու ժամացույցները դրեցինք իրար մոտ, տեսանք, որ երկուսն էլ նույն ժամին՝ 20։40-ին են կանգնել։ Հետո, երբ ընկերները պատմեցին, որ հոկտեմբերի 15-ի դեպքերը սկսվել են 19։30-ից, իմ մեջ պահում եմ ու մտածում, որ 20։40-ին է Յուրին․․․ »։

Յուրի Օհանյանը հաշվառված է եղել Սիսիանում՝ մայրական տատիկի տանը։ Հուղարկավորությունն էլ Սիսիանի պանթեոնում է եղել։ Հարազատներն այդ ժամանակ չեն կողմնորոշվել, չեն էլ հասցրել արագ որոշել, թե որտեղ ամփոփվի հերոսի մարմինը։ Նելլի Խաչատրյանի համար հիմա շատ դժվար է հաճախակի Սիսիան գնալ։  Դա իրեն ցավ է պատճառում, բայց մխիթարվում է նրանով, որ Յուրին Սիսիանը շատ էր սիրում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4105 դիտում

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը

Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը

Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին

Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն