Երևան
12 °C
Անձնական տվյալները, ինչպիսիք են նաեւ մարդու պատկերը, կյանքի հանգամանքը, հայտնվելով համացանցում, այնտեղ մնում են հավերժ, եւ մարդը կորցնում է դրանց նկատմամբ վերահսկողությունը, ինչը կարող է հետագայում բացասաբար անդրադառնալ եւ միջամտել նրա կյանքին։ «Մեդիա կենտրոն»-ում այսօր հրավիրված առցանց քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանը՝ անդրադառնալով գերեվարված զինծառայողների լուսանկարների՝ համացանցում տարածվող անկառավարելի հոսքերին:
Պատերազմի ընթացքում եւ մինչ օրս էլ համացանցում տարածվում են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորների կամ Արցախ մեկնած կամավորների լուսանկարներ, ծառայության վայրեր, անձնական այլ տվալներ․ որեւէ լուր չունենալով՝ հարազատները փորձում են գոնե այդ կերպ գտնել նրանց։ Խիստ կարեւոր եւ մարդկային նպատակներ հետապնդող այդ հրապարակումները, սակայն, կարող են ունենալ նաեւ բացասական հետևանքներ։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գեւորգ Հայրապետյանի խոսքով՝ մենք, որպես սոցիալական մարդիկ, մեր կյանքի այս կամ այն տվյալը կարող ենք հանրայնացնել, սոցիալական ցանցում հրապարակել, բայց երբ խոսքը գերության մեջ գտնվող կամ գտնված անձանց մասին է, նրանք չունեն վերահսկողության հնարավորություն, եւ հետագայում՝ տասը-քսան տարի անց, իրենց սերունդների համար էլ այդ դրվագը մնալու է հասանելի, ամեն անգամ որոնողական համակարգում այդ մարդկանց լուսանկարը կամ անուն-ազգանունը որոնելիս համակարգը դա բերելու է, եւ, ըստ էության, մարդիկ չեն կարողանալու օգտվել մոռացված լինելու կամ վիրտուալ մահվան իրենց իրավունքից։
Հայրապետյանը նշեց, որ գիտության ու տեխնիկայի զարգացմանը զուգահեռ մարդիկ միշտ չէ, որ ամբողջությամբ պատկերացնում են դրանց միջամտությունների ծավալը եւ հաշվի չեն առնում՝ կիրառվող միջոցը արդյո՞ք համաչափ է նպատակին, արդյո՞ք հնարավոր չէ դրան հասնել առավել նվազ միջամտության միջոցով։ «Մի կողմից ստացվում է, որ տվյալը զգայնություն ունի, մյուս կողմից մարդիկ, առանց հաշվի առնելու միջամտության ծավալները, այն, որ այդ տվյալը անգամ հարյուր տարի հետո շարունակելու է մնալ համացանցում, ռիսկային են դարձնում գերեվարված անձանց կյանքի այդ դրվագը հրապարակայնացնելը, հատկապես համացանցում ամեն մի վերահրապարակում կարող է բազմապատիկ էֆֆեկտ ունենալ, պատրվակ չէ, որ ինչ-որ տեղ ինչ-որ մեկը դա հրապարակել է, ամեն մարդ ունի իր լսարանը եւ ամեն մարդ ինֆորմացիայի գեներացնող եւ տարածող է, ինչը նշանակում է, որ որքան շատ մարդ է տարածում, այդքան բազմապատկվում է դրա հասցեատերերի թիվը, ուստի ամեն մարդ, ձեռնպահ մնալով տարածելուց, իրականում կարող է բան փոխել, որովհետեւ ավելի քիչ մարդկանց այդ ինֆորմացիան հասանելի կդառնա»,- ասաց Հայրապետյանը։
Նրա համոզմամբ՝ սա չի նշանակում, թե անձնական տվյալներն օգտագործել առհասարակ չի կարելի, բայց պետք է հաշվի առնել՝ ավելի նվազ միջոցներով նույն նպատակին հասնելու հնարավորությունը, պետք է փորձել դեմքերը ցույց չտալ, ապաանձնավորել կամ դիմել պատկան մարմիններին։ «Եթե հանդիպել եք տեսանյութի եւ նպատակ ունեք պետական մարմինների ուշադրությունը հրավիրել, ո՞րն է ավելի արդյունավետ․ տեղադրել սոցիալական էջո՞ւմ, թե՞ հասցեական ուղարկել տվյալ մարմնին, իհարկե, երկրորդը, մարդիկ պետք է հասկանան, որ գործ ունեն զգայուն թեմայի հետ, եւ որպես նպատակին հասնելու միջոցներ պետք է ընտրեն ոչ թե այն, որը հեշտ է, այլ այն, որն ավելի նվազ միջամտող է մարդու կյանքին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հրապարակված տվյալների միջամտությունը կարող է ի հայտ գալ նաեւ շատ տարիներ անց։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ ինֆորմացիոն ոլորտն այսօր աղետալի վիճակում է, ոտնահարվում են ինչպես ինքնակարգավորման մեխանիզմները, այնպես էլ պրոֆեսիոնալ նորմերը։ «Մի շաբաթ առաջ, երբ Ֆրանսիայի հրապարակում էին հավաքվել մշակույթի, գիտության ներկայացուցիչները եւ գլխավոր խնդիրը համարում էին անհետ կորածների եւ գերիների հարցի լուծումը, նրանցից մեկը կոչ արեց, որ հաջորդ հավաքին բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն գերեվարված հարազատ, նկարներով դուրս գան երթի, բայց, փառք Աստծո, գտնվեցին մարդիկ, որ խորհուրդ տվեցին դա չանել՝ հասկանալով, որ դա կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ հենց այդ անձանց համար»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ հասարակությունը պետք է առաջնորդվի այդ «մի վնասիր» սկզբունքով, այլ ոչ թե թույլ տա, որ էմոցիաները դուրս գան սահմաններից։ «Պետք է հետեւել էթիկայի կանոններին եւ հասկանալ, որ, սենսացիայից բացի, գոյություն ունեն մարդկային ճակատագրեր, եւ պետք է ամեն ինչ անել դրանց չվնասելու համար»,- նշեց Մելիքյանը։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանի դիտարկումներով էլ՝ գերեվարված զինծառայողների լուսանկարները հրապարակվում են ինչպես ֆեյսբուքյան որոշ խմբերում, այնպես էլ տելեգրամյան ալիքներով, ուր ստեղծվում է կոնտենտ, որը մարդիկ տարածում են՝ ունենալով բարի նկատառումներ․ «Լինում են հրապարակումներ նաեւ ադրբեջանական ռեսուրսներում, որտեղից վերցնում ու տարածում են, այսինքն՝ կոնտենտը կա, շատ է, եւ երբեմն դժվար է հասկանալ՝ որն է հին, որը՝ նոր, այս առումով շատ քիչ է լուրջ աշխատանք իրականացվում»։
Պապյանը հիշեցրեց, որ գոյություն ունի փաստերի ստուգում մեխանիզմ, «մի վնասիր» սկզբունք, կողմերի հետ քննարկում, իսկ այսօր ԶԼՄ-ները, տրվելով շտապողականությանը, ունենալով երբեմն այլ մոտիվներ, տարածում են դրանք՝ խախտելով մասնագիտական լուրջ կանոններ․ «Վտանգները բազմաթիվ են․ ինչ-որ դեպքերում տեսնում ենք, որ գերիները արժանանում են հանրային պարսավանքի ինձ համար անհասկանալի պատճառներով, մարդիկ նրանց մեղադրում են՝ ասելով, թե ինչու են գերի հանձնվել․ գերության տրավմաները քիչ են, մի հատ էլ հասարակական տրավմայի են արժանանում, բացի այդ, այս մարդկանց հետ հարցազրույցներ են հրապարակվում՝ նշելով, թե որտեղ գերեվարվեցին, ինչպես եղավ, իսկ դա կարող է խնդիրներ առաջացնել մյուս գերիների համար»։ Պապյանը շեշտեց, որ զինծառայողների գերության կոնկրետ վայրեր նշելը անորոշ մթնոլորտ է ստեղծում տվյալ վայրում զինվոր ունեցող մյուս բոլոր քաղաքացիների համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT