Պետությունը պետք է մի քիչ բիզնես մտածելակերպով աշխատի եւ միշտ պահի եկամտի մասին չմտածի․ գործարար

Կորոնավիրուսի եւ պատերազմի պատճառով երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը բիզնեսներին տարբեր տեսակի խնդիրների առաջ է կանգնեցրել։ Այս վիճակից դուրս գալու համար բիզնեսը Կառավարությունից սպասելիքներ ունի։

«Հայկական ժամանակ»-ը զրուցել է էլեկտրոտեխնիկայի ներմուծմամբ զբաղվող «SSARM» ընկերության հիմնադիր, գործարար, փոքր եւ միջին բիզնեսի շահերի պաշտպան Սամսոն Գրիգորյանի հետ։

- Պարո՛ն Գրիգորյան, երկիրը կրկնակի ճգնաժամի առաջ է կանգնած՝ կորոնավիրուս եւ պատերազմի հետեւանքներ, ի՞նչ վիճակում է գտնվում բիզնեսը։

- Ներկա պահին, կարելի է ասել՝ շատ վատ վիճակում։ Իրավիճակը բավականին բարդ է բիզնեսի համար։ Առեւտրաշրջանառությունն է ընկել, խնդիրներ ունենք ներմուծումների հետ կապված, արտարժույթի կուրսերի հետ կապված։ Բիզնեսի խնդիրներն այսօր բազմաթիվ են։

- Ձեր բիզնեսը ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել այս շրջանում։

- Ես Չինաստանից էլեկտրատեխնիկա եմ ներկրում, այսօր մեր խնդիրն առաջին հերթին առեւտրաշրջանառության անկումն է, երկրորդ հերթին՝ դրամ-դոլար փոխհարաբերությունը, երրորդը՝ յուան-դոլար փոխհարաբերությունը։ Այսինքն՝ մի քանի կողմից էլեկտրոնիկայի ներմուծումը հարված է ստացել։ Բացի այդ ունենալով տնտեսական ճգնաժամ՝ վաճառքի հետ կապված խնդիր կա։ Մնացած խնդիրները, որոնք ր շարունակ եղել են՝ չեմ նշում։

- Այս օրերին հատկապես ո՞ր ոլորտներով են ցանկանում առաջ շարժվել գործարարները։ Ի՞նչ ակնկալիքներ ունեն Կառավարությունից։

- Այսօր Կառավարությունից սպասում են համարձակ քայլեր։ Եթե Կառավարությունը որոշի նույն ձեւով կիսաքնած մեթոդով շարունակել աշխատել՝ ինչպես արեցինք վերջին երկուսուկես տարում եւ ոչ մի լուրջ հաջողություն չարձանագրեցինք, դա արդեն կբերի բացասական դինամիկա բիզնեսի համար։ Իրավիճակն այնպիսին է երկրում այս պահին, որ ստանդարտ մեթոդները չեն աշխատի միանշանակ։ Այսինքն, պետք է կատարվեն համարձակ քայլեր, նոր հնարավորություններ ստեղծել՝ բիզնեսին նոր ոլորտներ եւ դաշտեր բացելու համար։ Որոշակի հարկերի ազատում, վարկավորումներ, տարբեր գործիքակազմեր կան, որոնք Կառավարությունը պարտավոր է հիմա օգտագործել, որպեսզի բիզնեսն այս սթրեսային վիճակից դուրս գա եւ նոր թափով՝ մանր ու միջին բիզնեսը կայանա եւ սկսի աշխատել։

- Խոսում եք նոր ոլորտներ ստեղծելու մասին, ի՞նչ ուղղությունների մասին է խոսքը եւ ո՞վ պետք է մտածի այդ մասին, ի վերջո պետությունը բիզնեսով չի զբաղվում։

- Պետությունը պետք է ստեղծի համապատասխան միջավայր, որտեղ կկարողանա բիզնեսը զարգանալ։ Մենք այսօրվա դրությամբ Թուրքիայից ներմուծվող թեթեւ արդյունաբերական ապրանքների հետ կապված խնդիր ունենք, հիմա պետությունը կարող է այնպես անել, որ զարգացնի թեթեւ արդյունաբերությունը։ Ամենահեշտ ոլորտն է, որն ինքնըստինքյան կզարգանա։ Պետությունն այստեղ անելիք ունի միայն այն առումով, որ պետք է ստեղծի համապատասխան հարմարավետ դաշտ։ Հարկավոր է պայմաններ ստեղծել, եւ բիզնեսն ինքնին կզարգանա։ Ունենք օրինակ՝ պատերազմական օրերին ինքներս տեսանք, թե ինչպես շատ արագ մարդիկ սկսեցին արտադրել անձրեւանոցներ, քնապարկեր, գլխարկ, ձեռնոց։ Մի քանի օրվա, նույնիսկ մի քանի րոպեի մեջ որոշեցին եւ արեցին։ Այդտեղ բարդ բան չկա ուղղակի պետք է հնարավորություն ստեղծել։

- Նշեցիք, որ դրա համար հարկային արտոնություններ են պետք, ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը։

- Պետք է նոր բիզնեսներ ստեղծելու համար արտոնություններ սահմանվեն, որ երբ կազմակերպությունը սկսի գործունեություն ծավալել, համոզված լինի, որ 5, 7 կամ 10 տարի խնդիր չի ունենալու։ Այսինքն, եթե իր բիզնեսը ոչ շահավետ էլ լինի՝ նա հետ չի գնալու, գոնե զրոյական կարգավիճակում է լինելու։ Այսինքն՝ նրա վրա չեն կուտակվի հարկային պարտավորություններ, վարկերը նրա համար էժան կլինեն։ Տնտեսական բավականին ռիսկային գոտում գտնվող երկրում բիզնես սկսելու համար որոշակի երաշխիքներ են հարկավոր։ Այստեղ մեր տնտեսվարողը կունենա երաշխիք, որ 5, 7 կամ 10 տարի կարտադրի այս ապրանքը, չի հարկվի, խնդիր չի ունենա, վաղը մյուս օրը տուն-տեղը չի կորցնի, բայց եթե չստացվի՝ շատ մեծ կորուստներով էլ դուրս չի գա։ Կունենա որոշակի մրցակցային ավելի լավ դիրք, քան հարեւան երկրները։

- Թուրքական արտադրության ապրանքների ներմուծումը հունվարի 1-ից կարգելվի, հիմա նոր հնարավորություն է բացվել, որպեսզի բիզնեսը սկսի տեղում արտադրության մասին մտածել։ Ծանոթ լինելով գործարար միջավայրին՝ տեղյա՞կ եք՝ քայլեր արվո՞ւմ են այս ուղղությամբ։

- Տարիներ շարունակ Հայաստանում ոչ ուղղակիորեն խրախուսվել է ներմուծումը, գործարարը հասկացել է, որ ավելի քիչ գլխացավանքի մեջ կընկնի, եթե ուղղակի ներմուծի ապրանքը։ Երբ դու բացում ես արտադրություն՝ ունենում ես շատ մեծ խնդիրներ, գլխացավանքներ՝ տարբեր պետական կառույցների հետ։ Երբ պետությունը նման խնդիրները զրոյական մակարդակի կբերի, գործարարը վախեր չի ունենա։ Իսկ Հայաստանում արտադրություն հիմնելուց գործարարը վախեր ունի, դրա համար ձեռնտու է դրսից ներմուծելը։ Բայց ինքներս համոզվեցինք, որ այստեղ արտադրելն ավելի ձեռնտու է։ Ինչո՞ւ պատերազմի օրերին իմ նշած ապրանքները արտադրեցին, որովհետեւ պետական մարմինները, հարկային մարմինները չընկան բիզնեսի հետեւից, նրանք ազատ էին իրենց գործողությունների մեջ։ Իսկ եթե դու ցանկանաս այդ ամենն անել հարկային դաշտում՝ պետականորեն գրանցված՝ քո համար ստեղծվում են բարդ խնդիրներ։

- Կառավարությունը վերջին տարիներին խրախուսում է մշակող արդյունաբերությունը, տարբեր տեսակի՝ մաքսային եւ հարկային արտոնություններ են տրամադրվում ապրանքներ ներմուծելիս։ Հիմա այդ նույն ոլորտը պատերազմից հետո հնարավո՞ր է առաջ տանել։

- Մինչ այս պետության քայլերը կիսաքայլեր էին։ Կիսախրախուսում էր, կիսահարկային արտոնություններ։ Պետք է արվի լուրջ՝ համատարած, օրենքի մակարդակով։ Կոնցեպտն այսպիսին է, թեթեւ արդյունաբերությունը 7 տարի ազատում ենք հարկերից, աշխատակիցների համար մուծվում է ընդամենը 15 հազար դրամ եկամտահարկ ամսական՝ ուրիշ ոչ մի գումար։ Ներքին շուկայում վաճառելու դեպքում հարկվում է ԱԱՀ-ով, բայց ոչ 20 տոկոսի չափով, արտաքին շուկա գնալու դեպքում՝ զրոյական հարկ, ԵԱՏՄ երկրներում կազմակերպում են ցուցահանդես վաճառքներ։ Սրանք պարզ քայլեր են։ 7 տարին ինքնանպատակ չէ, դա նրա համար է, որ վստահություն ձեռք բերի։ Այսօր գործարարը չի վստահում պետական համակարգին՝ վախենում է, որ կարող է սկսել եւ դառնալ ունեզուրկ՝ եկամուտ ստանալու փոխարեն։

- Նշում եք, որ 7 տարվա արտոնություն պետք է տալ, բայց պետությունն էլ իր հարցերը լուծելու համար հարկային եկամուտների անհրաժեշտություն ունի, չէ՞։

- Դրա պատասխանն էլ կա։ Մենք այսօր չունենք թեթեւ արդյունաբերություն, այսինքն պետությունն այսպես թե այնպես չունի այդ եկամուտը։ 7 տարի հետո պետությունը կունենա թեթեւ արդյունաբերություն, որը կսկսի եկամուտ բերել։ Պետությունը առեւտրականի հոգեբանությամբ է աշխատում՝ այս պահին ինչքան հնարավոր է շատ եկամուտ ունենան։ Չեն փորձում երկարաժամկետ ներդրում անել։ Պետությունը պետք է մի քիչ բիզնես մտածելակերպով աշխատի։ Այսինքն՝ որքան բիզնեսն է ներդրում անում՝ մի քանի տարի հետո եկամտի սպասելով, պետությունն էլ պարտավոր է այդպես սպասել, ոչ թե միանգամից փորձել եղածից եկամուտ ստանալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2677 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ