Մենք «բարիկադի» միևնույն կողմում ենք․ ՇՄ նախարարը հանդիպել է բնապահպանների հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլք։

Նախարարությունը նշում է, որ կառուցողական երկխոսության և խոփըմբռնման մթնոլորտում քննարկվել է բնապահպանական ոլորտի խնդիրների ողջ համալիրը․ հետպատերազմյա բնապահպանական խնդիրներ, անտառկառավարում, Սևանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրներ, պատասխանատու հանքարդյունաբերություն և ընդերքօգտագործում, կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցեր, ՀԷԿ-եր։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերին արձագանքելու համար, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհակալություն է հայտնել նրանց կատարած աշխատանքի համար, ապա շեշտեց, որ պետական ինստիտուտների գործունեությանը զուգահեռ խիստ կարևորում է հասարակական սեկտորի, իրավագիտակից շրջանակների, բնապահպանական շարժումների դերակատարումը և ազդեցությունը ինստիտուցիոնալ կառույցների գործունեության վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։ Նախարարը խնդրել է ներկաներին օգնել գույքագրել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք գուցե դուրս են մնացել իր տեսադաշտից։

Նախարարը ներկայացրել է այս ամիսներին իրականացված աշխատանքը, նախաձեռնած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների փաթեթները, հետպատերազմյա խնդիրները։ Ցանկացած խնդիր, որը հիմնավորված է և հուզում է բնապահպաններին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հուզում է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նախարար Պետրոսյանը այս հանդիպումը համարել է նոր հարաբերությունների ելակետ և հույս հայտնեց, որ բարձրաձայնված խնդիրները, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կստանան իրենց լուծումները կամ առնվազն գործուն քայլեր կձեռնարկվեն դրանց լուծումներին ուղղված նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։

Նախարար խոսել է նաև նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին․ վերջին խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին, բայց վերջին տարիներին չի գործել և կենսունակ չի եղել։ Նոր որոշմամբ նախատեսվում է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորել։ Խորհրդի կազմի և մնացած մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Նախարարը բնապահպան գործընկերներին խնդրել է գործընկերներին միասին կազմել այդ խորդրդի ձևավորման մեխանիզմները։ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Նախարարն հայտնեց, որ Շրջակա միջավայրի կառավարման իր տեսլականում կարևորագույն կետ է զբաղեցնում բոլոր շրջանակների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումը և դրա միակ ճանապարհը առողջ ու փաստարկված բանավեճն է։

Նախարարի առաջարկով պայմանավորվածություններ են ձեռք բերվել առավելագույնը եռամսյակային կտրվածքով նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունենալ, իսկ եթե մինչ այդ խնդիրներ ծագեն, որոնք պահանջում են երկուստեք հանդիպման, ապա իրպտրաստակամությունը հայտնեց նաև առանձին հանդիպումների։

Լուսանկարները՝ Արմենպրես լրատվական գործակալության

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1630 դիտում

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան

29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ

Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան

Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին

Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ

Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ

Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները

«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո

Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին

Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը

Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով

Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը

Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի

Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր

Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են

Խաղաղության պայմանագրի ստորագրման հետ մեկտեղ կլուծարվի Մինսկի խումբը. Խանդանյան. տեսանյութ

Ռուսաստանը գոհ է Ուկրաինայի հետ բանակցություններից. Մեդինսկին հայտնել է 1000/1000 գերիների փոխանակման մասին

Արդյունավետ հանդիպում Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մեքենաներից պահեստամասեր հափշտակելու համար մեղադրվող ոստիկաններին բացահայտել է ծառայողական քննությունը

Մխչյանի դպրոցում թմրամիջոցների հետ կապված սկանդալից հետո քննարկվում է տնօրենի հեռացման հարցը. մարզպետարան

Սա փորձանք է մեր գլխին, ո՞ւմ է խաբում Շահրամանյանը, թող զոհվեր հայրենիքի համար, Հիտլերը ի՞նչ արեց. Շիրինյան

Ովքե՞ր կարող են դպրոց հաճախել 7 տարեկանից. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է նախագծի մանրամասները

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Վարչապետը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը» թեմայով փակ քննարկմանը

Կոպիրկինի՝ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված գրությունն ունի մի քանի շերտ. Մարգարյան

Իրենց վստահված գույքը հափշտակելու մեղադրանքով ոստիկաններ են ձերբակալվել

Պաշտոնական Բաքուն հիմա էլ խոշորացույցով ուսումնասիրել է ՀՀ զինանշանն ու կրկին դժգոհ մնացել, բողոքել

Դատախազությունը Քոչարյաններից մոտավորապես այսքան գումար է պահանջում՝ 200 միլիոն դոլար․ Ալեքսանյան

Ոչ բարոյական, ոչ քաղաքական իրավունք չունեք մեզ գնահատելու, Դուք ո՞վ եք, պարո՛ն դեսպան. Բաբաջանյան

23 համարի ավտոբուսի վթարի հետևանքով 6 մեծահասակ և 2 անչափահաս տեղափոխվել են ԲԿ-ներ

Հայտնի է՝ եզրափակչում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը

Մի տխմար էկրանի առաջ վստահ պնդում է, թե 88 սուպերմակետն իմն է. Հակոբյանն իր մասին հորինվածքներն է հրապարակել

Վարչապետը Տիրանայում զրույցներ է ունեցել Մակրոնի, Մերցի, Սթարմերի, Տուսկի, Շտոկերի և այլ գործընկերների հետ

Ուր ասեք, կգամ. վարչապետ դառնալու ցանկություն ունեցող Մարուքյանը ընկել է դռնեդուռ. ո՞ւմ է նա զանգել

Ֆրանսիան աջակցում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերին. Մակրոն

Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում

Փաշինյանն ու Կալասը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացմանը, ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր