Մենք շատ բան ունենք միասին վերլուծելու. վարչապետը հանդիպել է Արցախի պատերազմի կամավորականներին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ հավելելով, որ ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են եկել կամ ցանկություն են հայտնել այսպիսի հանդիպում, քննարկում ունենալու: Ինձ համար շատ կարևոր է այսօրվա մեր խոսակցությունը, և ես համարում եմ, որ սա խոսակցություն է, որը պետք է շարունակվի, որովհետև մենք շատ բան ունենք միասին վերլուծելու, հասկանալու:

Իհարկե, ձեզնից առնվազն մի մասը նաև հրապարակային արդեն իսկ հանդես է եկել: Ցանկանում եմ ասել, որ եթե ոչ բոլոր, առնվազն մի շարք այդպիսի հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ: Կարծում եմ՝ այնտեղ շատ կարևոր հարցադրումներ և շեշտադրումներ կան արված, և այդ շեշտադրումների պատասխաններն ստանալը կարևոր է բոլորիս համար, հանրության համար, ապագայի համար, տեղի ունեցածը վերլուծելու համար: Եվ այսօր հույս ունեմ, որ այդպիսի խոսակցություն տեղի կունենա: Բայց այդ խոսակցությունը մենք ավելի շատ պիտի օգտագործենք՝ մեր ապագան կառուցելու և պլանավորելու համար: Կարծում եմ, որ այսօր էլ և ամեն դեպքում ապագայի մասին պիտի լինի մեր խոսակցությունը բոլոր դեպքերում, եթե նույնիսկ մենք խոսում ենք հեռավոր կամ ոչ հեռավոր անցյալի մասին: Որովհետև, ի վերջո, այդ խոսակցությունը կոնկրետ արդյունքով պսակելու և կոնկրետ հանգրվանի հանգեցնելու ամենակարևոր ցուցիչը և բանաձևն այն է, որ մենք բոլոր դեպքերում արձանագրենք, որ մեր խոսակցությունը պետք է լինի ապագայի մասին:

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծառայության համար, որ դուք մատուցել եք հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը: Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: Շնորհակալ եմ և հաճույքով կլսեմ ձեզ»:

Կամավորական ջոկատների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին հանդիպման հնարավորության համար և կարևորել նման ձևաչափով շփումները՝ պատերազմից հետո ձևավորված իրավիճակը և ապագայի տեսլականը համատեղ քննարկելու համար: Նրանք անդրադարձել են Արցախյան պատերազմի ժամանակ իրենց կողմից արձանագրված խնդիրներին և ներկայացրել առաջարկներ դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:

Հանդիպման շրջանակում վարչապետ Փաշինյանը պատասխանել է կամավորականների մի շարք հարցադրումներին, որոնք վերաբերում էին պատերազմի ժամանակ դասալքության և դավաճանության դեպքերի բացահայտմանը, Արցախի հարցի շուրջ զարգացումներին, բանակաշինությանը, կրթության համակարգի բարեփոխումներին, հայրենասիրական դաստիարակության մոդելին, հանրային կյանքի տարբեր ոլորտներում կամավորական աշխատանքի բաղադրիչի ներդրմանը, պետական կառավարման ինստիտուտների արդյունավետ գործունեությանը, ապատեղեկատվության դեմ պայքարին, մեր հայրենիքի քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման ուղիներին և այլ թեմաների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6263 դիտում

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել