Երևան
12 °C
Ինչպես տեղեկացրել ենք, Կրեմլում սկսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքի շուրջ քիչ առաջ ելույթով հանդես եկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Խոսելով Արցախում ստեղծված կայուն վիճակի, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդրանքով այնտեղ տեղակայված խաղաղապահների, Ղարաբաղ վերադարձած քաղաքացիների թվի եւ այլնի մասին՝ Պուտինը հայտարարեց. «Եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է: Մեր համոզմամբ՝ դա անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում երկարամյա հակամարտության տեւական եւ լիարժեք կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների»։
ՌԴ նախագահը խոսեց նաեւ Արցախում ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ակազաներծման մասին:
«Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ այսօր 48.000 արցախցի է վերադարձել»,- ընդգծեց նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ կատարվել է գերիների եւ զոհվածների մարմինների փոխանակում: Բացի այդ՝ հաջողությամբ գործում է հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնը, որի շրջանակներում լուծվում են բնակավայրերի բնականոն կյանքի հաստատման, ավերված ենթակառուցվածքի վերակառուցման, պատմության, կրոնի եւ մշակութային հուշարձանների պաշտպանության հետ կապված հրատապ հարցեր:
«Կենտրոնի աշխատակիցները զբաղվում են էներգիայի եւ ջերմամատակարարման վերականգնմամբ։ Ռուսաստանից հակամարտության գոտի է հասցվել ավելի քան 800 տոննա շինանյութ եւ ավելի քան 1,5 մլն տոննա հումանիտար բեռ։ Բնակչությանը տրամադրվում է բժշկական օգնություն։ Ականներից մաքրվել է ավելի քան 479 հա տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք եւ շինություն, հայտնաբերվել եւ ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- շարունակեց Վլադիմիր Պուտինը:
Այնուհետեւ նա առաջարկեց քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային ուղղությունների վերաբերյալ նոր քայլերը:
«Այսօր կարեւոր կլիներ նախ եւ առաջ նախանշել կարգավորման առանցքային ուղղություններով հետագա քայլերը, որոնք նախանշված էին նախորդ տարվա նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության մեջ։ Նկատի ունեմ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր, սահմանագծային գծերի հստակեցում, հումանիտար խնդիրների լուծում, մշակութային ժառանգության օբյեկտների պահպանություն»,- ասաց Պուտինը։
ՌԴ նախագահը նշեց, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդիրը: «Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- ավելացրեց նա:
Ավարտելով խոսքը՝ նա հույս հայտնեց, որ բանակցությունները կանցնեն գործնական մթնոլորտում եւ կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ տեղի ունեցող այս հանդիպման ընթացքում քննարկվելու են հիմնականում տնտեսական օրակարգի հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT