Երևան
12 °C
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի՝ «Բաց երկնքի պայմանագրից» դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին: Նախարարությունը պարզաբանել է, որ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի՝ պայմանագրից դուրս գալուց հետո խախտվել է «մասնակից պետությունների շահերի հավասարակշռությունը», որը ձեռք է բերվել այս պայմանագրի կնքման արդյունքում:
TACC-ը ներկայացրել է պայմանագրի բոլոր մանրամասները և հավանական պատճառները, թե ինչու է Ռուսաստանը կայացրել նմանատիպ որոշում:
Այսպես, «Բաց երկնքի պայմանագիրը» (Treaty on Open Skies) թույլ է տալիս իր անդամ երկրներին ռազմական գործունեություն վարելու եւ հետախուզական նպատակներով թռիչքներ իրականացնել միմյանց օդային տարածքներում:
Ռազմական տեղեկատվության ստուգման և օդային տարածքների փոխադարձ լուսանկարներով փոխանակման առաջարկը առաջին անգամ արել է ԱՄՆ Նախագահ Դուայթ Էյզենհաուերը 1955 թվականի հուլիսի 21-ին Ժնևում՝ 4 տերությունների ղեկավարների (ԽՍՀՄ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա) խորհրդաժողովում: Բանակցությունները սկսվել են 1950-ականների վերջին, բայց ավարտվել են 1960-ի մայիսին ամերիկյան U-2 հետախուզական ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո (այն խոցվել է ԽՍՀՄ օդային տարածքում): 1989-ի գարնանը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հրավիրել էՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագրի ղեկավարությանը վերադառնալ այս հարցի քննարկմանը: Բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել 1990 թվականին Օտտավայում (Կանադա) և Բուդապեշտում (Հունգարիա): Այնուհետև բանակցային գործընթացը շարունակվել էՎիեննայում 1991 և 1992 թվականներին:
1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում այն ստորագրել են 27 երկրների ներկայացուցիչներ `Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի անդամները (եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ և Կանադա. 1995 թվականից`նաև ԵԱՀԿ): Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հունվարի 1-ից 20 երկրների կողմից վավերացումից հետո :
Այսօր Ռուսաստանի հետ միասին պայմանագրի մասնակից են ԵԱՀԿ 57 երկրներից 33-ը՝ Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Բոսնիա և Հերցեգովինա, Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Վրաստան, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Նիդեռլանդներ , Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Խորվաթիա, Չեխիա, Շվեդիա, Էստոնիա: Պայմանագիրը ստորագրվել, բայց չի վավերացվել Ղրղզստանի կողմից:
Փաստաթուղթը կարգավորում է թռիչքների իրականացումը, պարունակում է պահանջներ օդանավի և դիտարկման սարքավորումների նկատմամբ, սահմանում է հավաքագրված տեղեկատվության մշակման կանոններ: Տեղեկատվությունը գնում է տվյալների բանկ, որը հասանելի է բոլոր մասնակիցների համար: պայմանագրով հնարավորություն է տրվում մասնակից երկրներին կատարել էկոլոգիական վիճակի մոնիտորինգ, լինել արտակարգ իրավիճակների գոտիներում, ԵԱՀԿ խաղաղապահ գործողությունների շրջանակներում հակառակորդ կողմերի տարածքի և գործողությունների մոնիտորինգ իրականացնել: Դիտորդական ինքնաթիռի թռիչքային երթուղին պետք է անցնի ոչ ավելի, քան տասը կիլոմետր այն հարևան պետության սահմանից, որը պայմանագրի կողմ չէ:
Պայմանագիրը յուրաքանչյուր մասնակցի տալիս է որոշակի քանակության քվոտաներ (ներառյալ ՝ ակտիվ, երբ երկիրը տեսչական թռիչքներ է իրականացնում այլ պետության տարածքով և պասիվ, երբ ընդունում է այլ պետությունների ստուգումները): ԱՄՆ-ը (մինչ պայմանագիրը լքելը) և Ռուսաստանի ու Բելառուսի գործընկեր խմբերը տարեկան ունենում են 42 թռիչքի հնարավորություն: Գերմանիան, Կանադան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Թուրքիան և Ուկրաինան ունեն 12-ական թռիչք: Ամենափոքր քվոտան ՝ 2 թռիչքի, Պորտուգալիայինն է: Միևնույն ժամանակ, բոլոր քվոտաները չեն կարող օգտագործվել միայն մեկ պետության տարածքով թռիչքների համար:
Դիտորդական ինքնաթիռը թեև կարող է ռազմական անվտանգության նպատականերով թռիչքներ իրականացնել, սակայն հագեցած չէ որևէ զենքով: Դրա վրա տեղադրված սարքավորումները (օդային տեսախցիկներ) ենթարկվում են պայմանագրի անդամների ներկայացուցիչների փորձաքննության, ինչը բացառում է պայմանագրով չնախատեսված տեխնիկական միջոցների օգտագործման հնարավորությունը: Դիտորդական ինքնաթիռներում միշտ ներկա են այն երկրի ներկայացուցիչները, որի տարածքում թռիչքն է տեղի ունենում: Հնարավոր է նաև օգտագործել դիտարկվող կողմին պատկանող ինքնաթիռներ: Դիտորդական ու հետախուզական ինքնաթիռները հատուկ սարքավորումներով են հագեցած:
Այն երկիրը, որի տարածքում դիտարկումներ են տեղի ունենում, կարող է արգելել իր օդային տարածքում թռիչքը, եթե դա խախտում է փաստաթղթում նշված ընթացակարգերը կամ երթուղու նկատմամբ պահանջները: Թռիչքների արգելքի համար դիտարկվող կողմի համար պատժամիջոցներ չկան:
Պայմանագրով սահմանված դրույթների գործնական իրականացման նպատակով ստեղծվել է Բաց երկնքի խորհրդատվական հանձնաժողով որի կենտրոնակայանը Վիեննան է՝ կազմված մասնակից պետությունների ներկայացուցիչներից: Այն տարեկան առնվազն չորս նստաշրջան է գումարում, իսկ արտահերթ նստաշրջանները գումարվում են մեկ կամ մի քանի մասնակից երկրների պահանջով: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են կոնսենսուսով և պարտադիր են: 5 տարին մեկ խորհրդաժողովներ են անցկացվում` այս փաստաթղթի կետերը վերանայելու համար:
Տարիներ շարունակ Միացյալ Նահանգները մեղադրում էին Ռուսաստանին փաստաթղթի մի շարք կետեր խախտելու մեջ, մասնավորապես ` Կալինինգրադի մարզի վրայով 500 կմ դիտորդական թռիչքների և 10 կմ հեռավորության վրա Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանների երկայնքով դիտորդության համար: Ռուսաստանը Կալինինգրադի շրջանի նկատմամբ սահմանափակումները բացատրում է նրանով, որ երկարատև թռիչքների պատճառով տարածաշրջանի ամբողջ օդային տարածքը արգելափակված է քաղաքացիական ավիացիայի համար: Ինչ վերաբերում է Աբխազիային և Հարավային Օսիային, ապա Ռուսաստանի Դաշնությունը նրանց ճանաչում է որպես անկախ պետություններ, որոնց կապակցությամբ, նրանց հետ արգելվում է թռիչքները սահմանից 10 կմ հեռավորության վրա: Ըստ Ռուսաստանի, եթե այլ երկրներ դրանք համարում են Վրաստանի տարածք, դա միջազգային հարաբերությունների խնդիր է, և չի կարող համարվել պայամանագրի խախտում: Իր հերթին, Մոսկվան պահանջներ է ներկայացրել Վաշինգտոնին `պայմանագրի կետերը բարդացնելու և դիտորդական թռիչքները սահմանափակելու վերաբերյալ: Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին 2020 թվականի նոյեմբերի 22-ին: Եվրոպական անդամները ափսոսանք են հայտնել ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Ռուսական կողմն էլ պնդում էր, որ քանզի պայմանագրի դուրս գալուց հետո դրա կազմում են մնացել ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ԱՄՆ-ը կարող է օդային տարածքների, այդ թվում՝ ՌԴ տարածքի մասին ցանկացած տեղեկություն ստանալ նրանցից այն դեպքում, երբ Ռուսաստանին արգելվում է արդեն թռիչքներ իրականացնել ԱՄՆ-ի տարածքում:
Պայմանագրից Ռուսաստանի դուրս գալու որոշման հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքից հայտարարել են, որ պատրաստ են ՌԴ-ի հետ երկխոսության՝ պայմանագրի ներսում ՌԴ-ի ուՆԱՏՕ-ի միջեւ ռազմական տեղեկատվության մասին: Այս մասին հայտնել է դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Փիրս Կազալեն՝ հավելելով, որ անդամ երկրները քննարկումներ կունենան ռուսական կողմի հետէ հետագա աշխատանքների հետ կապված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT