Իշխանությունը անդրկուլիսյան բանակցություններ է ունենում ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի հետ․ ենթադրում է քաղաքագետը

Իմ կանխազգացումն ինձ թելադրում է, որ ներկա քաղաքական իշխանությունները ամեն դեպքում անդրկուլիսյան բանակցություններ ունենում են քաղաքական ուժերի, եւ հատկապես խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ:

ՀԺ-ի հետ զրույցում խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնության գալու հնարավորության մասին՝ նման տեսակետ հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 25-ին հայտարարել է, որ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարները վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ մերժում են իշխող կուսակցության կազմակերպած արտահերթ ընտրությունները, այդպիսի ընտրություններն ընդունելի են Փաշինյանի հեռանալու պայմանով։ 

Հանդիպումները շարունակվում են այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, սակայն ինչպես հայտնի է՝ այդ ընտրությունների անցկացումը մեծապես կախված է խորհրդարանական ուժերի դիրքորոշումից:

Խնդիրն այն է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար կառավարությունը պետք է հրաժարական տա, Ազգային ժողովը երկու անգամ չընտրի նոր վարչապետ, որից հետո խորհրդարանն արձակվի իրավունքի ուժով։ Որպեսզի գործընթացը չտապալվի, Փաշինյանը պետք է ընդդիմադիր խմբակցությունների համաձայնությունը ստանա, որ այլ թեկնածու չառաջադրեն, ընտրեն։

Հետաքրքիրն այն է, սակայն, որ իշխանության կողմից ընտրությունների կազմակերպումը մերժող ԼՀԿ-ն այսօր հանդես եկավ այսպիսի հայտարարությամբ. «Գիտակցելով, որ մոտ ապագայում սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, հանձնառու լինելով պաշտպանել արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, հայտարարում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում իր ունեցած 4.000 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տեղերի լրացման հայտերի ընդունում»։ Դիրքորոշման փոփոխությո՞ւն է սա, թե՞ այլ բան՝ մեր զրույցում մեկնաբանել է Գարիկ Քեռյանը.

-Պարոն Քեռյան, դեկտեմբերից հայտարարվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ խորհրդակցություններ: Վարչապետն արդեն մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ է հանդիպել: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ կհանգեն այս խորհրդակցությունները:

-Ճիշտն ասած անդրկուլիսյան բանակցություններում ինչ են խոսում՝ մեզ համար շատ դժվար է իմանալ, որովհետեւ թեեւ ես ինֆորմացիա չունեմ, բայց իմ կանխազգացումն ինձ թելադրում է, որ ներկա քաղաքական իշխանությունները ամեն դեպքում անդրկուլիսյան բանակցություններ ունենում են: Նման բանակցություններ հատկապես հնարավոր են խորհրդարանական  «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, որովհետեւ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը կախված է այն բանից, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը երկու անգամ վարչապետ չընտրի: Իսկ այս դեպքում արտախորհրդարանական կուսակցությունները  որեւիցե լծակ չունեն այդ գործընթացի վրա ներազդելու համար, բայց խորհրդարանական ուժերը կարող են անակնկալ մատուցել: Անակնկալ կարող է լինել այն, որ 2 ընդդիմադիր ուժերը որեւէ ընդհանուր թեկնածու որոշեն եւ իրենց կողմը ներգրավելով նաեւ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների՝ ընտրեն վարչապետ: Այ սա կլինի անակընկալ, որովհետեւ այդ դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենա:

Իսկ եթե անդրկուլիսյան բանակցությունները եւ այս սցենարը մենք բացառենք, ապա պետք է հստակ խոստովանել, որ գոյություն ունի երկու քաղաքական գիծ, երկու քաղաքական կուրսի շուրջ համախմբում: Առաջին քաղաքական կուրսը դա այն 17 թե 16 ուժի ֆորմատն է, որը պահանջում է վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարություն, հետո արտահերթ ընտրություններ: 2-րդ քաղաքական գիծը պարզապես առաջարկում է քաղաքական կոնսուլտացիաներ քաղաքական ուժերի միջեւ,  եւ համատեղ ուժերով նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստում:

Առաջին գծի կողմնակիցները փորձում էին իշխանափոխության հասնել ասենք հանրահավաքային ճնշման միջոցով, դրսից ճնշման միջոցով, որը եւս հնարավոր էր, պարզապես հիշեցնում էր 2018-ի սցենարը, երբ Նիկոլ Փաշինյանը հասավ այն բանին, որ փողոցային ճնշմամբ դարձավ վարչապետ: Բայց ինչպես գիտենք, պատմության մեջ մի բանը երկու անգամ չի կրկնվում, մի անգամ լինում է, երկրորդ անգամ ֆարս տարբերակն է լինում:

-Այսինքն կարելի՞ է տապալված համարել ճնշմամբ վարչապետի հրաժարականին հասնելու այդ նպատակը: Բայց Վազգեն Մանուկյանն այսօրվանից մարզերում հանդիպումներ է նախաձեռնել քաղաքացիների հետ:

-Ես չեմ կարող այս սցենարը տապալված համարել, որովհետեւ քաղաքական ուժերը թեեւ հաջողության չեն հասել հանրահավաքային շարժման միջոցով, բայց չեն հայտարարել պայքարը դադարեցնելու մասին: Ես տեղյակ չեմ, որ Վազգեն Մանուկյանը սկսել է հանդիպումներ: Դա կարող է նոր մեթոդոլոգիա մտցնել պայքարի մեջ, բայց չեմ կարծում իրավիճակը դրանից կարող է փոխվել, որովհետեւ մարզի բնակիչները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ վարչապետի ընտրության վրա: Վարչապետի ընտրությունը կախված է պառլամենտական քաղաքական ուժերի, հատկապես խորհրդարանական մեծամասնության կամքից, ինչպես եղավ 2018-ի մայիսին: Արտախորհրդարանական ուժերի եւ հանրության կարծիքը հաշվի կառնվեր, եթե ընդդիմության հետեւից գնար կրիտիկական մասսա: Բայց քանի որ այդ կրիտիկիական զանգվածը չհավաքվեց, դա դարձավ անհնարին այս պահին: Սա միգուցե իր օբյեկտիվ պատճառներն ունի: Պատկերացրեք, մենք ունենք շուրջ 5000 զոհ, մի 8-10 հազար վիրավոր, այսիքն մոտ 20 հազար ընտանիք այնպիսի սթրեսային վիճակում է, որ չի էլ մտածում հանրահավաքի, բողոքի ակցիայի մասնակցելու մասին: Այդ սուգը նրանց մոտ առաջ է բերել աբսենտիզմը, որ քաղաքականության մեջ նշանակում է մերժողականություն, հիասթափություն պետությունից, բոլորից: Միգուցե սա է պատճառը, որ մարդիկ դուրս չեն գալիս: Շատ դժվար է հիմա ասել իշխանության եւ ընդդիմության հասարակական վստահությունը ինչ աստիճանի է:

- Ընտրությունը կարո՞ղ է տալ այդ հարցի պատասխանը:

-Զարգացած երկրներում կան սոցիոլոգիական շատ հեղինակավոր կազմակերպություններ, որոնք անում են հարցումներ եւ ներկայացնում հանրությանը: Ցավոք սրտի Հայաստանում սոցիոլոգիական գիտությունը շատ ցածր մակարդակի վրա է, նախորդ իշխանության ժամանակ դա պատվեր կատարող ծառայություն էր, ըստ էության ոչ մի անգամ էլ մեզ ճիշտ տեղեկություն չեն տվել: Երբեմն հարցում արվում էր, արդյունքները պահվում էին գաղտնի՝ ընտրություններից առաջ կողմնորոշվելու համար, հրապարակվում էին ուրիշ թվեր:

Հիմա էլ չունենք նման կազմակերպություն: Երկրներ կան, որտեղ սոցհարցումների հիման վրա նույնիսկ իշխանափոխություն է տեղի ունենում:

- Այսինքն իշխանության նկատմամբ վստահությունը ստուգելու մեկ տարբերակ է մնում՝ ընտրությունը:

- Այո, այո, ես էլ եմ համաձայն, ես նույնիսկ գրառում արեցի, որ եթե իշխանությունը ընդունում է արտահերթ ընտրությունների փաստը եւ գնում է դրան, ընդիմությունը պետք է փոխի մարտավարությունը եւ արագացնի այդ ընտրությունների անցացման ժամկետը: Ցավոք, ընդդիմությունը մնաց իր կարծիքին, որ ներկա իրավիճակում վարչապետը եւ նրա քաղաքական թիմը ի վիճակի չեն կազմակերպել ընտրությունները, որ Փաշինյանը պետք է հրաժարական տա:

- Պարոն Քեռյան, ԼՀԿ-ի դիրքորոշման մեջ այսօր փոփոխություն նկատվեց: Թեեւ վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էին, որ մերժում են արտահերթ ընտրությունները նրանց կազմակերպմամբ, բայց այսօր կուսակցությունը հայտարարություն է տարածել տեղամասային հանձնաժողոներում անդամներ ներգրավելու մասին, որում նշվում է, թե արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Սա կարելի՞ է համարել դիրքորոշման փոփոխություն, եւ եթե այո՝ ինչո՞վ է պայմանավորված ըստ ձեզ:

-Եթե «Լուսավոր Հայաստանը» մասնակցում է ինչ-որ գործընթացների, որոնք ենթադրում են արտահերթ ընտրությունների նախապատրաստում՝ կարելի է դա համարել որոշակի փոփոխություն: Բայց ես դեռ չեմ լսել, որ նրանք լրիվ կողմ են, որ պետք է իշխանությունը իրականացնի ընտրությոնները: Որոշակի տրամադրությունների փոփոխություն ես էլ տեսնում եմ. Ասենք, օրինակ, ԲՀԿ լիդերները այն աստիճանի կրքոտ կերպով հանրահավաքային պայքարին չեն գնում: Հնարավոր է, որ որոշակի ժամանակ հետո ԲՀԿ-ն էլ կանգնի այն դիրքավորման վրա, որ պետք է գնալ արտահերթ ընտրությունների եւ այդպես փոխել իշխանությունը:

-Այս դիրքորոշումների փոփոխությունը ե՞ւս պայմանավորում եք ձեր ենթադրած անդրկուլիսյան հանդիումներով:

-Հնարավոր է: Հնարավոր է, որ վաղն էլ տեսնենք, որ ԲՀԿ-ն էլ է մասնակցում ընտրությունների պատրաստման գործընթացին, ուրեմն որոշակի համաձայնություններ եւ բանակցություներ բացառված չէ, որ եղել են:

-Ի վերջո մենք ըստ ձեզ գնում ենք արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների:

-ճիշտն ասած ինձ թվում է, որ իշխանությունը կանցկացնի արտահերթ, որովհետեւ գնալ հերթականի՝ նշանակում է 3 տարի անընդհատ լինել անկայուն քաղաքական ճգնաժամային իրավիճակի մեջ: Սա ձեռք չի տալիս իշխանություններին, որովհետեւ ճգնաժամային անկայուն իրավիճակը թույլ չի տա նրան որոշակի դրական առաջընթացի եւ հաջողությունների հասնել: Անընդհատ եւ երկարատեւ կրկնվող էքստրեմալ իրավիճակը կարող է խարխլել քաղաքական ուժի հիմքերը եւ երբեմն ավելի վատ ավարտ ունենալ, քան արտահերթ ընտրությունները: Միջազգային քաղաքական իրավիճակն էլ, սահմանային տրանսպորտային հարցերի լուծումն էլ պահանջում է, որ ընտրություններով կազմավորվի նոր իշխանություն, որը կունենա անհրաժեշտ լեգիտիմություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10854 դիտում

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը