Երևան
12 °C
Ազգային ժողովի հերթական նիստում Մետաղական հանքարդյունաբերության և ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը և արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
Հանձնաժողովը ստեղծվել է 2019-ի սեպտեմբերին։ Հանձնաժողովի քննության առարկա է հանդիսացել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների կողմից գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինասնական այլ հաշվետվությունների օրինականության, հիմնավորվածության և արժանահավատության ուսումնասիրությունը և գնահատումը։ Հանձնաժողովի իրավասության ոլորտն է եղել պահանջել և ստանալ հանձնաժողովի քննության առարկա հանդիսացող հարցերի վերաբերյալ հաշվետվություններ, փաստաթղթեր և այլ անհրաժեշտ տեղեկություններ, պատվիրել փորձաքննություններ և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացություններ, հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձնանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկութjուններ։
Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ հանձնաժողովը իր աշխատանքները սկսել է հանրային հնչողություն ունեցող հարցերից։ Աշխատանքը բաժանվել է հատվածների. ուսումնասիրել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը:
«Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններ ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են՝ սկսած 2025-2045 թվականներին։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից որևէ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»։
Բագրատյանի նաև նշեց, որ առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։ «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարևորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Առաջարկ է եղել նաև ուսումնասիրել կազմակերպությունների սեփականաշնորհման գործարքները և կնքված պայմանագրերը։ Վերջինս հանձնաժողովի կողմից ընդունվել է ի գիտություն»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ նշված հարցերի առնչությամբ հանձնաժողովը կատարել է հարցումներ, որոնց ի պատասխան՝ ՊԵԿ-ից ստացվել է մաքսային սահմանը հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից՝ չնայած հանձնաժողովի բազմաթիվ հեռախոսազանգերին, գրավոր կատարված հարցումներին։ «Ավելին՝ հանձնաժողովի իրավասությունը այդ հարցերի շրջանակում պարզելու համար հանձնաժողովի նիստին հրավիրվել է ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը, որը անհայտ պատճառներով չի ներկայացել հանձնաժողովի նիստին՝ դրանով իսկ չնպաստելով հանձնաժողովի արդյունավետ աշխատանքների իրականացմանը»։
Դեկտեմբերի 27-ի նիստում էլ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ եզրակացություն։ «Արդյունքում պարզվել է, որ մեր երկրում հանքարդյունահանումն իրականացվել և իրականացվում է մի շարք օրենքների, օրենսգրքերի և միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Ըստ բնապահպան-իրավաբանի՝ նախորդ իշխանություններն Ամուլսարի շահագործման հետ կապված անօրինական որոշումներ են կայացրել: Ջրային օրենսգրքով և «Սևանի մասին» օրենքով արգելվում է լճի ջրահավաք ավազանի տարածքում հանքարդյունահանության իրականացումը»։
Բագրատյանի խոսքով՝ հանձնաժողովը քննարկել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման:
Ըստ պատգամավորի՝ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնավորված չէ։
Հանձնաժողովը կատարած աշխատանքների արդյունքում առաջարկել է կազմակերպել տեսակոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Հանձնաժողովը առաջարկել է նաև շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից, նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Հանձնաժողովն առաջարկել է մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։ Զեկույցում ընդգծվել է, որ արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT