Երևան
12 °C
Ապաշրջափակումը չի կարող դրական ազդեցություն չունենալ։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Հունվարի 11-ին տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից եւ այդ հանդիպման ժամանակ ընդունված համատեղ հայտարարությունից հայտնի դարձավ, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ, որի համանախագահները կլինեն այդ 3 երկրների փոխվարչապետները։ Հայկական կողմից համանախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է լինելու։
Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչեւ 2021 թվականի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաեւ կսահմանի Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համաձայնեցված այլ ուղղություններ:
Այս հայտարարությունից հետո բազմաթիվ տեսակետներ են հնչել՝ սկսած նրանից, որ ապաշրջափակումը լավ հնարավորություն է տնտեսապես զարգանալու համար, վերջացրած նրանով, որ սա Հայաստանին այնքան էլ ձեռնտու չէ, եւ շահողը լինելու է Ադրբեջանը։ Մյուս կողմից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախանշած ճանապարհային քարտեզով Հայաստանի համար կարեւոր է տնտեսության ակտիվության վերականգնումը եւ այս համատեքստում՝ ճգնաժամային պայմաններում հավելյալ հնարավորությունը՝ տրանսպորտային ապաշրջափակման տեսքով, որը կարող է ինչ-որ կերպ իր ազդեցությունը թողնել Հայաստանի տնտեսության վրա։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Գրիգորյան, Փաշինյան-Ալիեւ-Պուտին վերջին եռակողմ հայտարարությունից հետո աշխատանքային խումբ է ստեղծվել, եւ հայկական կողմը դուք եք ներկայացնելու։ Ի՞նչն է Հայաստանի համար գերակա տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում։
- Գերակա է գտնել գործողությունների եւ պայմանավորվածությունների մի բանաձեւ, որը կնպաստի արտահանման եւ մասնավոր ներդրումների աճին, ներմուծվող ապրանքների գների նվազեցմանը եւ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցություններում էական դեր եւ նշանակություն ունենալուն՝ ապահովելով կարեւորագույնը՝ անվտանգության բաղադրիչը:
- Ըստ ձեզ՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումն ի՞նչ կտա մեր տնտեսությանը, եւ ի՞նչ հնարավորություններ կարող են բացվել զարգացման համար։
- Այս պահին կարող եմ ասել միայն նախադրյալների մասին. մասնավորապես տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը չի կարող դրական ազդեցություն չունենալ տնտեսության վրա եւ ակնհայտ է, որ զարգացման նոր հնարավորություններ կընձեռի: Ավելի կոնկրետ գնահատականներ տալուց հիմա ձեռնպահ կմնամ, քանի որ մանրամասն փորձագիտական աշխատանքների կարիք կա, որոնց արդյունքում հնարավոր կլինի կանխատեսումներ անել՝ ըստ ոլորտների, չափերի եւ թվերի:
- Կա՞ն ոլորտներ, որոնք, ըստ ձեզ, կարող են շահել կամ տուժել տրանսպորտային ապաշրջափակման արդյունքում։
- Նախադրյալների իմաստով ապաշրջափակումը պետք է դրական ազդեցություն ունենա տնտեսության բոլոր ոլորտների համար: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որ անցումային շրջանի եւ վերջնական կարգավորումները հաշվարկված եւ արդյունավետ լինեն, ինչը հնարավոր է ապահովել եւ իրականացնել:
- Շատ է խոսվում, որ տրանսպորտային ապաշրջափակումը հարեւան երկրներին մի քանի անգամ ավելի շատ օգուտ կտա, քան Հայաստանին. որքանո՞վ է այն մեզ ձեռնտու։
- Եթե խոսում ենք տնտեսական շահի մասին, ապա կպնդեմ, որ ճիշտ կարգավորումների պարագայում չի կարող ստեղծվել մի իրավիճակ, որ տրանսպորտային ապաշրջափակումը հարեւան երկրներին մի քանի անգամ ավելի շատ օգուտ տա, քան Հայաստանին: Վստահ եմ, որ տնտեսական շահը, ամեն դեպքում, կհավասարակշռվի:
- Պարոն Գրիգորյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի կետերից մեկը վերաբերում է տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանը, ինչպե՞ս եք պատկերացնում այդ վերականգնումը, եւ ի՞նչ անելիք ունի այստեղ պետությունը։
- Այդ առումով նախեւառաջ կարեւոր է լինելու պետության կողմից իրականացվող կապիտալ ներդրումների շարունակականության, ծավալների աճի եւ արդյունավետության ապահովումը։ Նաեւ կարճաժամկետում՝ մատչելի ֆինանսական միջոցների հասանելիության խնդրի լուծումը, ինչը հնարավոր է իրականացնել սուբսիդավորման նոր գործիքակազմով: Կարեւոր է, իհարկե, ներդրումների պաշտպանության ուղղությամբ մեր կողմից հետեւողական քայլերի իրականացումը, որոնք կնպաստեն բիզնեսի կողմից նոր եւ հեռանկարային ծրագրերի նախագծմանը:
- Այս պահին ի՞նչ է անհրաժեշտ բիզնեսին, որպեսզի վերադառնա մինչ պատերազմը եւ կորոնավիրուսը եղած վիճակին։
- Կարճ կպատասխանեմ՝ մոտիվացիա եւ արդար մրցակցային միջավայր, որի ապահովման համար ՀՀ կառավարությունը իրականացրել եւ շարունակելու է իրականացնել համապատասխան միջոցառումներ:
- Հայաստանը նաեւ կարիք ունի լուրջ ներդրումների՝ տնտեսությունն ակտիվացնելու համար։ Արտասահմանյան ներդրումների համար արտոնյալ պայմանների ստեղծման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
- Այո, թե՛ օտարերկրյա եւ թե՛ լոկալ ներդրումների կարիք եղել է, կա եւ միշտ պետք է լինի: Լոկալ ներդրումների դերը մենք չպետք է թերագնահատենք, քանի որ մեծապես լոկալ ներդրումներով է պայմանավորված արտաքին ներդրումների հոսքը: Նաեւ այդ պատճառով պայմանների եւ միջավայրի ապահովման հարցում պետք է սիմետրիկ մոտեցումներ ունենալ: Կարեւոր է նաեւ միշտ հետեւել այն սկզբունքին, որ մասնավոր ներդրողի համար շատ էական նշանակություն ունի ներդրման դիմաց ողջամիտ եկամուտ ստանալու հեռանկարը: Այս մասով շատ կարեւոր են կապիտալի շուկայի ձեւավորմանը եւ զարգացմանը միտված քայլերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT