Գյուղատնտեսական նպատակներով ձեռք կբերեն անօդաչու թռչող սարքեր, նաև կա ֆերմեր ռոբոտ՝ սածիլներ է տնկում, ջրում, քաղհանում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2021 թվականին շարունակելու է իրականացնել նոր նախագծեր. նորարարական ծրագրերը կնպաստեն մեր տնտեսության հրատապ խնդիրների լուծմանը․ այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Սոս Ավետիսյանը:

Նա մասնավորապես նշեց, որ արդիական ծրագրերի իրագործման համար Ագրարային համալսարանը համագործակցում է ինչպես Կառավարության, այնպես էլ ե՛ւ մասնավոր, ե՛ւ դրսի կառույցների ու գործընկերների հետ:

«Ծրագրերն անընդհատ ավելացվում են, թարմացվում, փոփոխվում: Ուսումնական պլանների կազմման գործընթացում ներգրավում ենք ոլորտի առաջատար մասնագետներին, որպեսզի ուսումնական պլանները համապատասխանեն այսօրվա շուկայի պահանջներին եւ լինեն ժամանակակից կյանքի արտացոլումը»,- նշում է նա:

Այս տարի նախատեսվում է ներդնել ճշգրիտ գյուղատնտեսության մագիստրոսական ծրագիր:

«Մենք էլ ենք ուզում հետ չմնալ աշխարհից, պատրաստել այնպիսի մասնագետներ, որ վաղը այդ ոլորտի առաջատարները դառնան: Ճշգրիտ գյուղատնտեսությունը թվային տեխնոլոգիաների վրա հիմնված նոր զարգացող ճյուղ է: Այս ծրագրի շրջանակում մենք ձեռք ենք բերելու ժամանակակից տեխնոլոգիական միջոցներ, ինչպիսիք են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող անօդաչու թռչող սարքերը, որոնք ունենալու են դաշտերը սրսկելու, բուժելու հնարավորություններ: Արմավիրի մարզի Ոսկեհատ եւ Կոտայքի մարզի Ակունք գյուղերում արդեն ունենք ուսումնափորձնական տնտեսություններ: Հենց այդ տնտեսություններում ուսանողների համար ապահովելու ենք պրակտիկ կրթություն:

Անօդաչու թռչող սարքերը ձեռք են բերվելու Եվրամիության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Կանաչ գյուղանտեսություն» նախագծի շրջանակում: Այս ծրագրի շրջանակոմ ներգրավելու են ագրոնոմիական ֆակուլտետը եւ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի մասնագետները: Ծրագրի աշխատանքները իրագործելու ենք գարնանը Ակունքի դաշտերում»,- ասաց Սոս Ավետիսյանը:

Նրա փոխանցմամբ, բոլորովին վերջերս շահագործման հանձնվեց նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնը, որը շատ լուրջ հեռանկար ունի: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որն օրեր առաջ այցելել էր այս բուհ, ծանոթանալով կենտրոնի մասնագիտական եւ տեխնոլոգիական հնարավորություններին, առաջարկել է նախարարության համապատասխան աջակցությամբ աշխատել Սյունիքի մարզում գյուղատնտեսական հողերի ոռոգելի տարածքների ավելացման ուղղությամբ. «Սյունիքի մարզում, ցավոք սրտի, գյուղատնտեսական հողեր կորցրինք, նպատակ կա այնտեղի անոռոգ հողերը դարձնել ոռոգելի, տեղադրել եւ ընդլայնել ոռոգման ցանցերը»:

Այս տարի ավելի մեծ թափով շարունակվելու է 2020 թվականի գարնանը սկսած «ՖՐՈՒԹԵՆԻԱ» ծրագիրը: Դա ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ է իրականանալու.

«Ծրագրի իմաստը ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելն է: Այս ծրագրի շրջանակներում մեծ ցանկություն կա բարելավել պտղաբուծություն առարկայի եւ ընդհանրապես ագրոնոմիական մասնագիտությունների դասավանդումը՝ ելնելով միջազգային փորձից: Նախատեսվող ինտենսիվ այգիները ունենալու են ոռոգման կաթիլային համակարգ եւ կարկտապաշտպան ցանց: Հրավիրելու ենք ֆերմերներին, գիտնականները իրենց փորձերն են դնելու, ուսանողները պրակտիկ գործունեություն են իրականացնելու, այսպիսով՝ մեր մասնագետների ուժերով ոլորտին փորձելու ենք օգնություն ցուցաբերել: Այգիները նաեւ  կոմերցիոն եղանակով են օգտագործվելու, որովհետւ մենք սկսել ենք մեր գիտական արդյունքի առեւտրայնացման պրոցեսը»:

Բուհում նախատեսվող առաջիկա նախաձեռնությունների թվում Սոս Ավետիսյանը  առանձնացրեց ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրումը․

«Բացի ուսանողներին պրակտիկ կրթություն տալուց, մենք փորձում ենք ոլորտին օգուտ տալ: Համալսարանի գիտական ներուժը փորձում ենք հնարավորինս օգտագործել մեր տնտեսության հրատապ խնդիրների լուծման համար: Այդ նպատակով ելնելով մարզերում առաջացած խնդիրներից՝ վերապատրաստումներ ենք իրականացնում ֆերմերների համար: Օրինակ՝ Արմավիրի եւ Արարատի մարզերում կար լոլիկի ցեց հիվանդության խնդիրը, գյուղատնտեսներից շատերը դա համարում էին անլուծելի ու դժվար խնդիր. մեր մասնագետների օգնությամբ կարողացանք պայքարել այդ հիվանդության դեմ: Ամեն տարի կազմակերպում ենք ֆերմերների վերապատրաստում՝ անասնաբույժներից մինչեւ ագրոնոմներ, իսկ թեմաները տարբեր են՝ մասնագիտականից մինչեւ ֆինանսական գրագիտություն»:

Ֆերմերները վերապատրաստումներ են անցնում, որպեսզի կարողանան մասնակցել նաեւ «Խելացի անասնաշենք» ծրագրին: Ծրագրից օգտվելու համար ֆերմերները պարտադիր պիտի վերապատրաստվեն մեր համալսարանում, ստանան համապատասխան վկայական, որից հետո արդեն կարող են դիմել Կառավարությանը՝ աջակցության ծրագրով արտոնյալ պայմաններից օգտվելու համար: «Սա թվում է, թե պարտադրված վերապատրաստում է, սակայն հարկ է նշել, որ իրականում այն նպաստում է ֆերմերների միջեւ մրցակցությանը, անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերմանը: Համավարակով պայմանավորված՝ վերապատրաստումները անցկացվել են նաեւ առցանց: Այս տարի նախատեսում ենք ագրոխորհրդատվության էլեկտրոնային հարթակի ներդրում, որպեսզի ամենահեռավոր գյուղերից էլ հետաքրքրվողները կարողանան մասնակցություն ունենալ»,- նշեց մեր զրուցակիցը:

Համալսարանի նոր մեգանախագծերից է ՀԱԱՀ անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնի ստեղծումը.

«Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ սկսել ենք նոր հետաքրքիր ծրագիր. ստեղծելու ենք ՀԱԱՀ անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոն: Այս ծրագրով նախատեսվում է Երեւանում ունենալ անասնաբուժական կլինիկա, որտեղ ուսանողները տեսական գիտելիքները կկարողանան կիրառել գործնականում: Այն նաեւ վճարովի ծառայություններ կմատուցի բնակչությանը: Կենտրոնը ունենալու է տարբեր ստորաբաժանումներ, որտեղ վերապատրաստման հնարավորություն կունենան ե՛ւ անասնաբույժները, ե՛ւ ֆերմերները: Անասնապահական ֆերմա ունենք Բալահովիտ գյուղում, որտեղ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության աջակցությամբ այս տարի պետք է ստեղծենք կաթնամթերքի վարպետաց դպրոց, ուր ուսանողները եւ ֆերմերները պրակտիկ կաշխատեն, պրակտիկ գիտելիքներ կստանան»:

Ազգային ագրարային համալսարանում վերջերս գործարկվեց նաեւ ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: Այստեղ հնարավորություն է տրված իրականացնել գյուղատնտեսության ոլորտում նորարարական ստարտափ գաղափարներ: 

«Այդպիսի մրցույթներ մենք երկու անգամ արդեն անցկացրել ենք, օրինակ՝ հաղթողներից մեկը փոքր անկյուն պատրաստեց մեր ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում եւ ներկայացրեց, թե ինչպես փոքր սենյակում հիդրոպոնիկ եղանակով, այսինքն՝ առանց հողի կարելի է աճեցնել տարբեր կանաչիներ: Մեր ուսումնական ջերմատունն էլ աշխատում է հիդրոպոնիկ եղանակով: Ունենք ֆերմեր ռոբոտ, որը մարդու փոխարեն սածիլներ է տնկում, ջրում, տարբերակում մոլախոտը եւ քաղհանում է: Ջերմատունը աշնանը հանձնվեց շահագործման, բերքահավաքը սկսվեց դեկտեմբերից: Հիմա ջերմատան արտադրանքը  ուղարկում ենք «Զինվորի տուն»»,- ներկայացրեց Սոս Ավետիսյանը:

Նա նշեց, որ արդեն 2 տարի է, ինչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բակալավրիատում ուսուցումը նախկին հինգ տարվա փոխարեն դարձել է չորս տարի, ընդ որում՝ 4-րդ կուրսի երկրորդ կիսամյակը աշխատանքային է լինելու․

«Երկրորդ կիսամյակում ուսանողները աշխատելու են տարբեր ձեռնարկություններում եւ դրա համար վճարվելու են: Դա արվում է, որպեսզի ուսանողները նախ՝ փորձ ձեռք բերեն եւ ապա՝ համալսարանը ավարտելուց հետո կարողանան հեշտ աշխատանքի ընդունվել: Մագիստարտուրայի համար էլ սահմանել ենք երեկոյան ռեժիմ, որ սովորողները կարողանան աշխատանքի հետ համատեղել կրթությունը»:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
48337 դիտում

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում