Մասնավոր դպրոցները կէլիտարացվեն․ հայտարարում են դրանց ներկայացուցիչները՝ խոսելով օրենքի հնարավոր փոփոխության մասին  

Ոչ պետական կրթությունը հասանելի կլինի միայն ապահով խավին, մասնավոր  ուսհասատություններին վերաբերող փոփոխությամբ կնվազեցվեն ոչ միայն պետության եկամուտները, այլեւ կտուժի տնտեսության մի ամբողջ հատված․ «Հայկական ժամանակի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ուսում» դպրոցի հիմնադիր Հայկազ Նավասարդյանը:

Ըստ ՀՀ վարչապետի՝ 2020 թ․ դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի՝ կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021թ․մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (20 տոկոս)։ Այս մոտեցումը անընդունելի է հատկապես մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենների համար, եւ հենց նրանք առաջինը բարձրաձայնեցին իրենց տեսակետները՝ հայտնելով իրենց դժգոհությունը եւ ներկայացնելով այդ դժգոհության բուն պատճառները:

Հայկազ Նավասարդյանը մեզ հետ զրույցում մասնավորապես նշեց, որ այստեղ ամենատուժող օղակը կդառնա մասնավոր դպրոցը: «Պետության կողմից, առանց այդ էլ, ոչ մի մասնավոր դպրոց աջակցություն չի ստանում. անգամ  այս համաճարակային պայմաններում էլ պետությունը նրանց  որեւէ միջոց չհատկացրեց. մասնավոր դպրոցները իրենց միջոցներով կազմակերպեցին դիմակների ու ախտահանիչ նյութերի ձեռքբերումը: Կարծես այս ամենը քիչ էր, պետությունը հունվարի մեկից նաեւ մասնավոր դպրոցների վրա բեռը ավելացրեց՝ շենքերի, շինությունների գույքահարկը բարձրացավ, որն իր հետ առաջ բերեց բազմաթիվ խնդիրներ: Ու հիմա էլ կառավարության՝ բյուջետային ճեղքվածքը հարկային բեռի ծանրացմամբ փակելու այս քայլը ոչ միայն կնվազեցնի պետության եկամուտները, այլեւ կբերի տնտեսության մի ամբողջ հատվածի կործանման»,- ասաց Նավասարդյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով նախատեսվող փոփոխության պահանջը՝ մասնավոր դպրոցները ստիպված կլինեն 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։ Արդյունքում շատ ծնողներ միգուցե արդեն ստիպված լինեն իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից:

«Սպասվող իրավիճակը ճշգրիտ գնահատելու նպատակով անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի շրջանակներում հեռավար ձեւով հարցում իրականացրեցինք մասնավոր դպրոցների աշակերտների ծնողների համար. մոտ 2600 մարդ մասնակցեց հարցմանը: Ելնելով հարցման արդյունքներից՝ բավականին տխուր վիճակ է սպասվում մասնավոր դպրոցներին. ծնողների 60 տոկոսից ավելին  ասում է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Ծնողների մի որոշ տոկոս էլ  խոսում է արտագաղթի մասին․ բայց դա թողնենք. սա ուրիշ հարց է: Արդյունքում ի՞նչ է ստացվում. մասնավոր դպրոցները ստիպված կփակվեն, որովհետեւ աշակերտների թվի պակասի հետ կտրուկ կնվազի նաեւ դպրոցի եկամուտը: Մինչդեռ մասնավոր դպրոցները այսօր շահութաբեր են պետության համար, քանի որ ոչ միայն թեթեւացնում են պետության ծախսը, այլ նաեւ գումար են ուղարկում պետբյուջե, սոցիալական հարցեր են լուծում. օրինակ՝ մոտ 1000 ուսուցչի միջին աշխատավարձից ավելի աշխատավարձով պահում են եւ այլն»,- նկատեց «Ուսում» դպրոցի հիմնադիրը:

Նրա հաշվարկով՝ փաստացի ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ։ Նկատի ունի, որ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում, ինչը նշանակում է, որ պետությունը գումար չի տրամադրում նրանց կրթության համար։ Իսկ մասնավոր դպրոցներ հաճախող երեխաների քանակի կրճատմանը զուգահեռ կմեծանա պետության ծախսը։

Հայկազ Նավասարդյանը նաեւ կանխատեսում է, որ մասնավոր դպրոցներում դասարանների կրճատմանը զուգահեռ անհրաժեշտություն կառաջանա նվազեցնել ուսուցիչների թիվը, իսկ այդ դեպքում պետությունը կզրկվի եկամտահարկից առաջացող բավական մեծ գումարից, աշխատանքից զրկված ուսուցիչն էլ ստիպված կլինի աշխատել որպես կրկնուսույց՝ հայտնվելով «ստվերում»։

Ըստ Նավասարդյանի՝ դպրոցների էլիտարացման հետեւանքով լավ կրթություն ստանալու հնարավորությունից առավելապես կզրկվեն մարզերի երեխաները, եւ դա այն դեպքում, երբ գիտական ներուժը հենց մարզերում ծնված մարդիկ են ունենում։

«Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանի կարծիքով էլ՝ եթե հարկային բեռ է դրվում ոլորտի վրա, պետք է ինչ-որ ձեւով ներքուստ հաշտ լինել այն մտքի հետ, որ տվյալ ոլորտը հավանաբար կա՛մ կվնասվի, կա՛մ կմարի: Այս պատերազմից հետո չենք կարող հաշտ լինել, որ կրթության ոլորտում կարող է այդպիսի բան տեղի ունենալ։

«Նման փոփոխության արդյունքում մասնավոր հանրակրթությունը ուղղակի կդադարի գոյություն ունենալուց: Եվ դրա պատճառը հետեւյալն է. ի տարբերություն բուհական կրթության՝  ոչ պետական դպրոցները մրցում են պետական կրթական անվճար համակարգի հետ։ Դա նշանակում է, որ այսօրվա մասնավոր դպրոցների ուսման վարձերը պայմանավորված են պահանջարկի ու առաջարկի բալանսով. դրանց բարձրացումը կբերի պահանջարկի կտրուկ նվազեցման, որի պատճառով դպրոցները կկանգնեն փակվելու խնդրի առաջ: Լավագույն դեպքում որոշ դպրոցներ կծառայեն միայն էլիտային, ունեւոր խավի ծնողներին, որոնք պատրաստ են գների բարձրացման: Մի բան պետք է արձանագրենք. կրթական ոլորտը բիզնես չէ, այն սոցիալական ոլորտ է: Մասնավոր դպրոցներ բացած եւ գործին նվիրված մարդիկ էլ  կհիասթափվեն, դուրս կգան ոլորտից, եւ այդ ոլորտը մեզ համար ընդմիշտ կմնա կորսված: Բայց դա տարիներով ձեւավորված, հազարից ավելի մանկավարժների համար աշխատանքի տեղ հանդիսացող, պետությանը փայլուն աշակերտներ տվող ոլորտ է, եւ չպետք է թույլ տանք դրա կործանումը: Ուսուցիչների կրճատումն էլ կկրճատի ուսուցչական մասնագիտության նկատմամբ հետաքրքրվածությունը երիտասարդներրի մոտ, եւ կմեծանա արտագաղթը»,- տեսակետ հայտնեց Փախչանյանը:  

«Մեր հաշվարկներով, անգամ օպտիմիստական սցենարով, պետությունը կունենա  տարեկան մոտ երկու միլիարդից ավելի կորուստ: Մոտավորապես նույն հաշվարկը կիրառելի է  նախադպրոցական հաստատությունների համար. այստեղ  նաեւ այն վտանգը կա, որ պետական նախադպրոցական կառույցները այնքան տեղ չունեն, որ գների բարձրացման հետեւանքով դուրս եկած երեխաներին ընդունեն: Ուստի  երեխաները, փաստորեն, կմնան կրթությունից դուրս, իսկ դա եւս մեծ վնաս է, որովհետեւ հայտնի է, թե նախակրթական տարիները երեխաների զարգացման վրա ինչ մեծ ազդեցություն են ունենում»,- ասաց նա:

Արամ Փախչանյանը նշում է, որ որոշման միակ պայմանական ֆինանսական դրական հետեւանքը կարելի է ակնկալվել բուհերից, բայց այստեղ այլ վտանգներ կարելի է տեսնել, մասնավորապես այն, որ դա կարող է հանգեցնել բուհական կրթության էլիտարացման:

«Ենթադրվում է, որ անվճար տեղեր կավելանան, բայց այստեղ էլ կան խնդիրներ. անվճար տեղերը մինչեւ այսօր հիմնականում հատկացվում են փայլուն արդյունքներ ցուցաբերած ուսանողներին: Իսկ մենք լավ գիտենք, որ լավ  գնահատականներով ընդունվելու հնարավորություն առավել ունեն այն երեխաները, որոնք նաեւ լավ կրթական հնարավորություններ ունեն: Միանգամից կսահմանվի բարձրագույն հաստատություն ընդունվելու հստակ շեմ, որը կկարողանան հաղթահարել հենց այդ երեխաները: Արդյունքում կտրուկ կնվազեն ֆինանսապես, սոցիալապես անապահով ընտանիքների հնարավորությունները՝ բուհական կրթություն ստանալու տեսանկյունից: Սա նաեւ հիմնավորվում է նրանով, որ տարբեր հաշվարկներով  Հայաստանում հիմա աղքատությունը հասնում է մոտավորապես 30 տոկոսի: Բուհ են ընդունվում այդ ընտանիքներից միայն 5-6 տոկոսի երեխաները. ստացվում է, որ այդ  5-6 տոկոսն էլ կզրկվի դրա հնարավորությունից: Եվ մենք բուհական կրթությունը՝ որպես սոցիալական  վերելակ, այլեւս երբեք չենք ունենա. կառաջանան սուր սոցիալական լարվածություններ, ընդվզումներ։ Մենք պատրաստակամ ենք եւ արդեն նախապես պայմանավորվել ենք պատասխանատու գերատեսչությունների հետ, որ կհանդիպենք, կներկայացնենք մեր տեսակետը եւ լիահույս ենք, որ կրթության նախարարությունը կգիտակցի եւ կկիսի  մեր մտահոգությունը»,- ասաց Արամ Փախչանյանը:

Ի դեպ, ավելի ուշ հայտնի դարձավ, որ նշված հանդիպումը կայացել է, Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ոչ պետական դպրոցների եւ մանկապարտեզների պատասխանատուներին։ պայմանավորվածություն է ձեռք բերվել արդյունավետ լուծում գտնելու, հարկային փոփոխության դեպքում հնարավոր սոցիալական հետեւանքների մասին  առաջարկները քննարկել կառավարությունում:

Հ․Գ․ «Ուսում» դպրոցում տարեկան վարձը 700 հազար դրամ է։ 20 տոկոսով ավելանալու դեպքում կկազմի 840 հազար։ «Այբ»-ում ուսման վարձավճարը 2 միլիոն 800 հազար դրամ է ու փաստորեն, կարող է դառնալ 3 միլիոն 260 հազար դրամ։

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9571 դիտում

Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը

Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, պետք է մի կողմ դրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյան

Մայր աթոռը զավթած շայկայի երազանքն է, որ Հայաստան չլինի. Հարությունյանը՝ Նաթան եպիսկոպոսի հայտարարության մասին

Մի կողմում ՔՊ ժողովրդավարությունն է, մյուսում՝ ինչպես Քոչարյանի կուսակցության կեսը մանդատը դրեց իր որդու համար

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Զելենսկիի՝ երիտասարդ լինելու, Պուտինի նկատմամբ առավելություն ունենալու խոսքերը հիվանդ լինելու նշան են. Վոլոդին

Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել է ավելի քան 30 ցուցանմուշի հեղինակ, բացահայտվել են անհայտ գործեր

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը Հովհաննավանքում մասնակցել են սուրբ պատարագի

Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել բանակցություններ վարել «առանց արտահոսքի». ՌԴ ԱԳՆ

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ

Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. առանց կաթողիկոսի՝ ժողովի կարգավիճակը փոխվում է. Տեր Նաթան

Բռնի տեղահանված անձանց մասին քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ

Փրկարարները մի քանի օրում արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց, օգնել՝ մի քանի հարյուր մարդու

Ըստ Գալուզինի՝ Հայաստանը դառնում է «Արևմուտքի գործիքը» Ռուսաստանի հետ առճակատման մեջ

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցում Հովհաննավանքում

ՀԱՊԿ-ը հետևում է Հայաստանի քայլերին՝ իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար. Գալուզին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է քվեարկությունը

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սփյուռքը չի սահմանափակվում միայն տնտեսական էլիտայով, նրանք չունեն մանդատ՝ խոսելու սփյուռքի անունից. Փափազյան

Մի՛ տրվեք սադրանքներին, թե բացառապես բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում․ Փամբուխչյան

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ոստիկանության ու փրկարար ծառայության զանգերը՝ մեկտեղված. 112 արագ արձագանքման հեռախոսահամարը գործարկվել է

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր մեքենաների համար

Խոշոր ավտովթար Երևանում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հայտնվել է կրպակի մեջ. կա տուժած

Հայ երիտասարդ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

Հայտարարությունը հարցեր է առաջացնում թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյան

Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. որն է պատճառը. մանրամասներ

Թբիլիսին հերքում է Մոսկվայի հայտարարությունը. Աբխազիայով երկաթուղու վերաբերյալ շփումներ չկան

Ուզում են քերթել ժողովրդին, մուռ հանել. եթե մենք չընտրվենք, խաղաղություն ու TRIPP չեն լինի, անիվը հետ կշրջվի

Ինչու էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան. ինչ կատարվեց. աշխարհը վերլուծում է, ուշագրավ արձանագրումներ անում

Վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը. տեսանյութ

Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ

Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով

Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան