Երևան
12 °C
Կառավարությունը 750 մլն դոլարի եվրոբոնդեր թողարկելով 2 թիրախ է ունեցել: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը 750 մլն դոլարի նոր եվրոբոնդեր է թողարկել՝ 3.8 տոկոսով, ինչը վարչապետի կարծիքով դրական ազդակ է տնտեսության համար:
Առաջինը ֆինանսական միջոցների պոտենցիալ պակասի հետ կապված տարբեր մտավախությունները ցրելն էր: Իսկ երկրորդն այն էր, որ տնտեսության առաջանցիկ զարգացման կամ վերականգնման նպատակով անհրաժեշտ ներդրումների համար գուցե գումարները պակասեին. «Այս միջոցները ներգրավելով՝ այդ 2 հարցն էլ փակվեց, այն իմաստով, որ ֆինանսական միջոցների սակավության խնդիր այս պահին արդեն չկա: Ուղղակի մնում է, որ այդ միջոցները ճիշտ կառավարվեն, քանի որ դա պարտքով վերցված միջոցներ են եւ պետք է գնան ոչ թե սոցիալական ծախսերին, այլ ներդրումներին, որոնք ավելացված արժեք կստեղծեն ու տնտեսական աճին կնպաստեն»:
Հարցին՝ եվրոբոնդեր թողարկելն բացասական կողմ պարունակո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ թեեւ Կառավարությունը խոսում է սրա դրական կողմերից, բայց որոշ տնտեսագետներ հայտարարում են, թե պետական պարտքն աճում է, Զաքարյանը պատասխանեց. «Իրականում բոլորս գիտենք, որ զարգացման ծրագիր իրականացնելու համար միջոցներ են պետք: Այդ միջոցները ներգրավելու աղբյուրները անսահմանափակ չեն»:
Նրա խոսքով՝ այդ տարբերակներից մեկը տարբեր միջազգային կազմակերպություններից միջոցներ ներգրավելն է, սակայն դրանք կոնկրետ ծրագրերի համար են տրվում: Մյուս տարբերակն, ըստ նրա՝ բաց շուկայից միջոցներ ներգրավելն է, որով կամ պետք է ներքին շուկայում դրամային պարտատոմսեր թողարկել, կամ արտաքին շուկայում՝ արտարժութային պարտատոմսեր. «Հիմա Կառավարությունը 2 ուղղությունն էլ մեծացրել է»:
Նրա կարծիքով՝ Հայաստանը եւս 1 հնարավորություն ունի, որն այս պահին դեռեւս իրացված չէ եւ պետք է ակտիվ քննարկել. խոսքը «Սփյուռքի պարտատոմսեր» կոչված հասկացության մասին է:
«Իհարկե՛, նաեւ հաշվի առնելով այն երկրների փորձը, որոնք «Սփյուռքի պարտատոմսեր» են թողարկել եւ հաջողության չեն հասել, օրինակ՝ Հունաստանը: Կարծում եմ, որ մենք այդտեղ էլ ունենք չիրացված պոտենցիալ եւ գրագետ կառավարելու դեպքում այդտեղ էլ կարող ենք մեր սփյուռքի ներուժն օգտագործել»:
Հարցին՝ թողարկված եվրոբոնդերի չափը՝ 750 մլն դոլար եւ տոկոսադրույքը՝ 3.8, որքանո՞վ է շահավետ պետության համար, նա պատասխանեց. «Հաշվի առնելով ե՛ւ միջազգային շուկայի տենդենցները, ե՛ւ Հայաստանի վիճակը, կարծում եմ, որ բավական հավասարակշռված է եղել տոկոսադրույքը»:
Զաքարյանի կարծիքով՝ մեր ֆինանսական շուկայի պատասխանատուները՝ ե՛ւ ԿԲ-ում, ե՛ւ Ֆինանսների նախարարությունում պատշաճ աշխատանք են կատարել, որովհետեւ այս տոկոսադրույքը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե նրանք պակաս պրոֆեսիոնալ գտնվեին:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնա թողարկված եվրոբոնդերը բիզնեսի եւ տնտեսության վրա, Զաքարյանը պատասխանեց, որ պատերազմից հետո եւ կորոնավիրուսի պատճառով նոր իրավիճակ էր ստեղծվել, ինչը միջազգային ներդրողների գնահատականին չէր արժանացել:
«Բնականաբար նախօրոք թողարկված եվրոբոնդերով իրավիճակն ամեն օր գնահատվում է եւ շուկայում արձագանքում են եվրոբոնդի եկամտաբերության տատանումների տեսքով, բայց հաշվի առնելով, որ այս իրավիճակից պետք էր դուրս գալ եւ պետք էր անել լրացուցիչ ծախսեր, որոնց ֆինանսավորման աղբյուրը մինչեւ եվրոբոնդերի թողարկումը հստակ չէր, այս թողարկման արդյունքում այդ հստակությունը մտցվեց»,- նշեց ֆինանսիստը:
Նրա խոսքով՝ թողարկման արդյունքում թեպետ Հայաստանի պետական պարտքն ավելացավ, բայց դրա հետ կապված արդեն հստակություն կա, թե ինչպիսին է շեմը եւ ինչպիսին է ներդրողների վերաբերմունքը դրան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT