Երևան
12 °C
Արյունոտ մանկական անկողին, հագուստ ու չաշխատող լվացքի մեքենա. սրանք այն իրեղեն ապացույցներն են, որ առգրավվել են Նոր Խարբերդի բնակարաններից մեկում: Մոր, խորթ հոր եւ խորթ տատի կողմից դաժան ծեծի հետեւանքով օրեր առաջ մահացել է դեռ 2 տարին չբոլորած Ս. Ս.-ն: Լուրը հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ փոքրիկը Մասիսի ԲԿ է տեղափոխվել արդեն մահացած, եւ երեխայի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել են կապտավուն գույնի բազմաթիվ արյունազեղումներ եւ քերծվածքներ, իսկ կատարված դիահերձմամբ գլխուղեղին հայտնաբերվել է տարածուն արյունազեղում, կողմնային փորոքներում՝ հեղուկ արյուն: Ըստ դատաբժշկի եզրակացության՝ երեխայի մահը վրա է հասել գլխուղեղի տրավմատիկ ախտահարումից գանգուղեղային փակ տրավմա ստանալու հետեւանքով:
Երեխայի խորթ պապիկը՝ Զ. Զոհրաբյանը, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ տղան՝ Ռազմիկը, եւ հարսը՝ Արուսիկը, միասին են բնակվել 2020թ. նոյեմբեր ամսից, իսկ իրենց վագոն-տնակ են տեղափոխվել դեկտեմբեր ամսի վերջից: Իրենք հաշտ են եղել, թեեւ տնակում բնակվել են 7 հոգով՝ ինքը, կինը՝ Նունեն, երկու դուստրերը, Ռազմիկը, Արուսիկը եւ վերջինիս 2-ամյա որդին: Վագոն-տնակի արտաքին տեսքը վկայում էր ընտանիքի ծանր սոցիալական պայմանների մասին: Ընտանիքի հայրը՝ Զոհրաբը, եւ որդին՝ Ռազմիկը, աշխատում են աղբի հավաքմամբ զբաղվող մասնավոր ընկերությունում, իսկ կինը՝ Նունեն, կենցաղային մաքրությամբ է զբաղվում:
Զոհրաբյանն ասաց, որ որդին՝ 31-ամյա Ռազմիկը, թերհաս է, սակայն որեւէ տեղ հաշվառված չէ: Պատմեց, որ երեխային որդին եւ հարսը հաճախ են ծեծել, իսկ գիշերները երբեմն մտցրել են չաշխատող լվացքի մեքենայի մեջ: Պատճառն այն է եղել, որ երեխան չար էր, հանգիստ չէր քնում: «Ես միշտ տղուս ու հարսիս ասել եմ, որ երեխային տենց չեն խփում: Ասել եմ՝ տենց մի օր տալու եք, այդ երեխային մի բան անեք, մնա ձեր վրա»:
Նա ասաց, որ շատ է փորձել թույլ չտալ, որ երեխայի հետ այդպես վարվեն, բայց հարսը եւ որդին ասել են, որ դա իրենց գործն է եւ խնդրել չխառնվել իրենց կյանքին. «Դեպքի օրը երեխայի մայրը եւ տատիկը «դիմիդրոլ» են տվել, որ քնի, հետո տատիկը՝ կինս, արթնացավ, տեսավ, որ երեխան լավ չէ...: Գիշերը էրեխուն բերեց դրեց կողքս, երեխան երկար քնած էր, մտածեցինք՝ «դիմիդրոլ»-ի ազդեցությունն է, սակայն երբ 10:30-ի շրջակայքում նկատեցի, որ էրեխան խռխռացնում է, ասացի՝ եկեք բժիշկ կանչենք, Արուսիկը չթողեց, երբ աստիճանաբար փոքրիկի ինքնազգացողությունը վատացավ, 2 ժամ հետո նոր շտապօգնություն կանչեցին եւ տարան Մասիսի ԲԿ»:
Խորթ պապիկը ասում է, որ չի տեսել մեկ այլ դեպք, երբ երեխային «այդ կարգի» հարվածեն. «Ախր, սկի մեծին տենց չեն ծեծում: Չորս երեխա ունեմ, մի օր տենց չեմ խփել, դե գիտեք, բոլորն էլ իրենց երեխաներին խփում եմ, ծնող չկա, որ երեխուն չծեծի, բայց որ հիվանդանոցում էդ երեխու մեջքի կապույտը տեսա... ազնիվ խոսք, չէի պատկերացում: Դատաբժիշկն էլ երեխուն նայեց, ասաց՝ «դիմիդրոլ»-ից չի, գլխի հարվածից է, ախր, երեխու ամբողջ դեմքը կապտած էր, ասում էի՝ շուտ տարեք հիվանդանոց, չլսեցին: Ինչ ասեմ, ականջը ճղվել էր, տեղաշորը արյուն էր, չէի իմացել, որ արյուն է գալիս, նաեւ քննիչից եմ իմացել, որ լվացքի մեքենան են կոխել երեխուն: Ինչի տենց բա՞ն են անում: Երեխեն ի ծնե ոտքի խնդիր ուներ, լավ չէր քայլում, մի օր էլ դուրս էր եկել, ընկել էր դրսի վաննայի մեջ, չէին իմացել, ես տեսա՝ արյունլվիկ է, նոր ձեն տվեցի, եկան, էլի ասացի՝ ուշադիր եղեք, տենց երեխա չեն պահում»:
Զրուցեցինք նաեւ Արուսիկի մոր՝ Ս. Կոստանյանի հետ, որն ասաց՝ «Դե դեպք է, պատահել է, հիմա ինչ էլ անենք, հո մեր երեխուն հետ չենք բերի: Ախր, շատ չար երեխա էր»: Նշեց՝ աղջկա ընտանեկան հարցերին չի խառնվել. «Իմ բնակարանը այստեղ է՝ Խարբերդում, բայց ես Հոկտեմբերյանում եմ ապրում, նույնիսկ Նոր տարուն հյուր չեն եկել, իմացա սենց բան ա եղել՝ եկա»: Հարցին՝ արդյոք մինչ Արուսիկի ոստիկանություն հրավիրվելը եւ ձերբակալվելը հասցրե՞լ է տեսնել դստերը, ի՞նչ է պատմել, ասաց, որ աղջիկը հուզված տեսք ուներ, նորմալ չէր էլ խոսում:
Երկամյա Ստյոպայի հայրը Գյումրիից է, տատիկը , տեղյակ չէր՝ հայրը դեպքի մասին գիտի, թե ոչ:
Զրուցեցինք նաեւ Զոհրաբյանների հարեւանուհի Ս. Պողոսյանի հետ: Ասաց, որ ինչպես մյուս հարեւանների, այնպես էլ Զոհրաբի եւ Նունեի հետ էլ շփում չունի. «Ռազմիկը գնաց Ռուսաստան, իրան գործի դրեցին, բայց չգիտեմ ինչու՝ չհարմարվեց, ետ եկավ: Այստեղ գիշերօթիկ դպրոց է հաճախել»:
Երբ ոստիկանությունից եկել են արձանագրություն կազմելու, գյուղապետն ասել է, որ իրենք էլ գնան տեսնեն. «Գնացի տուն, տեսա երեխայի վերմակի վրա արյան հետքեր կային: Լվացքի մեքենայի արյան հետքերն էլ տեսա: Անկողինն էլ, լվացքի մեքենան էլ տարան»:
Համայնքի ղեկավար Կամո Կակոյանն ասաց, որ հարսի այդ տանը բնակվելու մասին համայնքին տեղյակ չեն պահել: Երեխան համայնքում հաշվառված չի եղել: Ընտանիքը երբեմն դիմել է համայնքին եւ օգնություն է ստացել. «Ռազմիկը անձնագիր չի ունեցել, օգնել եմ՝ ստանա, որ կարողանա բանակ գնալ, բայց չեն տարել, ինչ պատճառով՝ չգիտեմ, արտաքուստ ֆիզիկական խնդիրներ չունի: Ինձնից մոտ 10 օր առաջ ոստիկանությունից Ռազմիկի բնութագիրն են պահանջել: Ես էլ սովորական բնութագիր եմ գրել, տվել եմ, չեմ հետաքրքրվել, թե ինչու են ուզել, ինձ բան չեն ասել: Ոչ մեկի անձնական ընտանիք չեմ մտնում, ինչ գործ ունեմ: Այլ մանրամասներ չգիտեմ»:
Մանկահասակ երեխայի 19-ամյա մայրը, 30-ամյա խորթ հայրը եւ 41-ամյա խորթ տատը ձերբակալվել են խմբով՝ երեխայի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու եւ անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով: Ըստ ոստիկանության՝ երեքն էլ տվել են խոստովանական ցուցմունքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառել) 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով եւ ՀՀ ՔՕ 109 հոդվածով՝ (անզգուշությամբ մահ պատճառել):
Նրանց փաստաբանը երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին:
Աննա Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԼավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել. առանցքում ուկրաինական հակամարտությունն է եղել
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Վարչապետը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ. տեսանյութ
Եվս մեկ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպում Երևանում. լուսանկարներ
Վարչապետն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի. լուսանկարներ, տեսանյութ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Էստոնիա. լուսանկարներ, տեսանյութ
Հայտնաբերվել է գետն ընկած երեխան. հոսպիտալացման ճանապարհին 4-ամյա փոքրիկը մահացել է
2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում, բնականոն կյանքը շարունակվում է. Դանիելյան. տեսանյութ
Փակում են աչքերը, կատարում հրահանգներ. ՀՀ դպրոցներում տարածված խաղը վտանգավոր հետևանքներ կարող է թողնել
Կրթվելը նորաձև է Երևանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Արմատախիլ եղած ծառը փակել է ճանապարհը
Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Պատմությունը վերաշարադրելու ձեր փորձերը դատապարտված են. ժողովուրդը հիշողություն ունի. Հասմիկ Հակոբյան
Իրանում ապրիլի 28-ն ազգային սգո օր է հայտարարվել
Աշխարհի գավաթ. մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը ոսկե մեդալ է նվաճել
17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթող
Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիայի Հանրապետություն. ինչ հանդիպումներ են նախատեսված
Բուդապեշտում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո է տեղի ունեցել
Թարմացվել է 2025-ի մայիս-հունիս-հուլիս ամիսների գլոբալ սեզոնային կանխատեսումը. ինչ է սպասվում
Պուտինը կարգադրել է ԱԻՆ ինքնաթիռներ ուղարկել Իրան՝ միանալու նավահանգստում հրդեհի մարման աշխատանքներին
Բախվել են դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «ՎԱԶ 2107»-ը
Վանկուվերում մեքենայի՝ ամբոխի մեջ մխրճվելու հետևանքով 9 մարդ է զոհվել
Չարենցավանում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
ԱԳՆ-ն Հարավաֆրիկյան Հանրապետությանն Ազատության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել
Հրապարակվել է Հռոմի պապի վերջին ծածկագրված ուղերձը. ունեցած 200 հազար եվրոն ինչի վրա է նա ծախսել մահից առաջ
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին. ԱԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Ասորական համաշխարհային համաժողովը կանցկացվի Երևանում. վարչապետն ընդունել է Ջորջ Մարկուսին
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում բռնկված հրդեհը մարվել է. լուսանկարներ
Հայտնի են «Կրթվելը նորաձև է» շարժման առաջիկա հանդիպումների օրերն ու վայրերը. ժամանակացույց
«Ազատության» համար այլևս «նոր նորմա» է ՀՀ իշխանություններին ուղղված անհիմն քննադատությունները. Խաչատրյան
«Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով. ով է հեղինակը և ինչ է գրված
Կոտրել են ավտոտնակի երկաթե ճաղավանդակի փականը և թալանել «Chevrolet Volt»-ը. վնասի չափն անցնում է 1 մլն դրամից
Ուժի մեջ է մտել կաթնամթերքի վաճառքի նոր կարգը. օրինազանց տնտեսվարողները տույժի կենթարկվեն
ԱՍՀ նախարարությունը կհամագործակցի Չժեցզյանի անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակի հետ
Երևանի մանկասայլակների խանութներից մեկում հրդեհ է բռնկվել
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է, 1000-ից ավել վիրավոր կա
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել ապրիլի 27-ին
ՀՀ նախագահը մասնակցել է Հռոմի պապի հուղարկավորության արարողությանը. լուսանկարներ, տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT