«Հանգանակված գումարները հասցնում էի մեր հերոսներին». Շպռոտը՝ պատերազմի օրերին վիրավոր զինվորներին օգնելու մասին

11/02/2021 schedule19:40

Երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան), որը շուրջ 11 տարի է՝ բնակվում է ԱՄՆ-ում, պատերազմի օրերին Հայաստանում էր: Հայրենիքում գտնվելու կարճ ժամանակահատվածը երգչուհին օգտագործել է պարբերաբար վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքներին այցելելով ու դրամական աջակցություն ցուցաբերելով: Նրան այդ հարցում օգնել են իր ֆեյսբուքյան և ինստագրամյան ընկերները՝ հանգանակելով գումարներ:

Շպռոտն արդեն վերադարձել է ԱՄՆ, սակայն ամռանը կրկին պատրաստվում է այցելել Հայաստան: Նա պատասխանել է մեր մի քանի հարցերին:

- Անի, արդեն մի քանի տարի է՝ ԱՄՆ-ում եք բնակվում: Որո՞նք էին հիմնական պատճառները գնալու:

- Պատճառն այն էր, որ ուզում էի ապրել այնպիսի երկրում, որտեղ գործում է օրենքը:

- Իսկ Հայաստանում բնակվող հանդիսատեսի և ԱՄՆ-ի հայ հանդիսատեսի միջև տարբերություններ նկատո՞ւմ եք:

- Այո, կան տարբերություններ: Հայաստանում բնակվողների ճաշակն ավելի մոտ է եվրոպականին: Իսկ ԱՄՆ-ում բնակվողների մեջ, քանի որ հայրենադարձները շատ են, արևելականին:

- Դուք այն երգչուհիներից եք, որ տեսահոլովակներում առավել համարձակ հագուստներով եք նկարահանվում։ Հայաստանում հաճախ դա քննադատության տեղիք է տալիս: Համակերպվե՞լ եք դրան:

- Քննադատողներ ամեն տեղ էլ կան: Ճիշտն ասած՝ փորձում եմ ուշադրություն չդարձնել: Թեպետ մեկ-մեկ չի հաջողվում:

- Պատերազմի օրերին հայրենիքում էիք և մեր վիրավոր տղաներին ֆինանսական օգնություն էիք ցուցաբերում: Համընկա՞վ այդ օրերին հայրենիք գալը, թե՞ հատուկ այդ նպատակով էիք եկել:

- Ընտանիքիս համար էի եկել: Քանի որ հայրենիքում էի, որոշեցի օգնել մեր հերոսներին և նրանց ընտանիքներին:

May be an image of 2 մարդ, hair, people standing և outerwear-ը

- Իսկ կշարունակե՞ք այդ նախաձեռնությունը:

- Ոչ, այլևս չեմ շարունակում օգնել, քանի որ մարդիկ դադարել են գումար փոխանցել: Ինչպես գիտեք, ինձ իմ ինստագրամյան հետևորդներն ու ընկերներն էին գումար փոխանցում, ես էլ հասցնում էի տղաներին ու նրանց ընտանիքներին:

May be an image of 2 մարդ, hair և outerwear-ը

- Հայաստանում գտնվելու օրերին դուք և շատ ուրիշ երգիչ-երգչուհիներ կրկին ենթարկվեցիք քննադատության՝ ժամանցի վայրերում Նոր տարվա միջոցառումներին մասնակցելու և երգելու համար: Դուք ասում էիք, որ դա ձեր աշխատանքն է: Ընդունեցի՞ն այդ մարդիկ ձեր բացատրությունները:

- Ես աշխատել եմ, ոչ թե քեֆ եմ արել: Դա իմ աշխատանքն է: Կային մարդիկ՝ ուրախանում էին, բայց՝ ոչ ես: Ես աշխատել եմ, ինչպես խանութի կամ բանկի աշխատակիցը: Մի՞ թե կա տարբերություն աշխատանքի մեջ:

- Դուք նաև շատ ակտիվ եք սոցցանցերում: Ձեզ վրա ազդո՞ւմ է այն բացասական մթնոլորտը, որ տիրում է այնտեղ, թե՞ փորձում եք ուշադրություն չդարձնել դրան:

- Ազդում է, իհարկե, չարությունը, միմյանց հանդեպ տրամադրվածությունը: Սակայն ինչ կարող եմ անել: Բնական եմ համարում նաև այս էմոցիոնալ իրավիճակներում նման դրսևորումները: Բայց այս ամենին տրվելը շատ վնաս է:

- Ի վերջո, ըստ Ձեզ, ո՞ւր է մեզ հասցնելու այս անհանդուրժողականությունը:

- Մենք գնում ենք այնտեղ, ուր քամին է տանում կամ իրավիճակը: Կամ մարդկանց արարքներն են տանում կամ ուղղություն տալիս: Մարդիկ մեզ լավ տեղ չեն տանում: Պետք է հույսը ամեն մեկն իր վրա դնի, և կառուցենք մեր կյանքը: Վատ և չար մտքերը փոխարինենք բարի մտքերով: Լավատեսությունը մեզ կփրկի:

- Ե՞րբ կրկին կայցելեք Հայաստան:

Առաջ Աստված՝ ամռանը նորից կգամ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1342 դիտում

Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է

Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա

Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ

Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է

Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները

Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին

Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի

Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը

Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան

Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով

Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ

Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ

Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ

Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին

Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր

Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը

Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ

ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ

Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր

Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները

Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ

Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ

Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել

Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի

«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»

Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից

Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին

Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ