Երևան
12 °C
Լիզինգի շեմը 1 մլրդ դարձնելը շատ լավ է տեխնիկա ձեռք բերողի համար: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Նաիրիի բերրիություն» ՍՊԸ սեփականատեր, ֆերմեր Բաղդասար Մեսրոպյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմանը:
Կառավարությունը երեկվա նիստում գյուղատնտեսությանը վերաբերող մի քանի որոշում ընդունեց, որոնցից մեկով փոփոխություն կատարվեց ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրում:
Մասնավորապես որոշվեց յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարի առավելագույն 450 մլն դրամի շեմը բարձրացնել մինչեւ 1 մլրդ դրամի։
Բաղդասար Մեսրոպյանից հետաքրքրվեցինք, թե որպես ֆերմեր՝ ի՞նչ կարծիք ունի, որքանո՞վ է շահավետ Կառավարության որոշումը, Մեսրոպյանը պատասխանեց, որ ճիշտ աշխատելու դեպքում հնարավոր է շահավետություն ստանալ. «Բնակչության մի մասը պատրաստ է վճարելու, մի մասին խոստանում են վարկեր տալ, մտնում են գործի մեջ, հետո վարկը չեն տալիս: Բավականին բարդություններ են առաջանում այդ հարցերի շուրջ: Ռիսկի ես գնում՝ տեխնիկա ես ձեռք բերում, գալիս է աշուն, գործը կանգնում է»:
Ֆերմերի խոսքով՝ ռիսկայնությունը շատ մեծ է, եւ ինքը զուգահեռ այլ աշխատանքով էլ է զբաղվում՝ մինչեւ երկրի վիճակն էլ կարգավորվի:
Հարցին՝ գյուղացիների մոտ ակտիվություն կա՞, ցանկություն ունե՞ն լիզինգով տեխնիկա ձեռք բերելու, Մեսրոպյանը պատասխանեց. «Մի ժամանակ մեծ հաճույքով ձեռք էին բերում: Հետո ընթացքում տեսան, որ իրենց գնած տեխնիկայի գնի անգամ 3 տոկոսը չեն կարողանում 1 տարվա մեջ հետ բերել: Արդեն տեսան՝ սնանկանում են, տեխնիկան էլ փչանում է, չեն կարողանում սարքել, սկսեցին վաճառելը: Դրանից զատ՝ արդեն գյուղացիները հող մշակելուց հրաժարվեցին, քանի որ չկարողացան պարարտացնել, բարձր որակի սերմեր չցանեցին:
Ես հողի մշակմամբ եմ զբաղվում՝ մելիորացիա, վար ու ցանք: Ես գնել էի «Claas» մակնիշի տրակտոր, 400 հազար դոլար արժողությամբ: Այս նոր տարբերակն էլ է ձեռնտու, եթե հաստատվի վերջնական, ես էլ 2-3 տեխնիկա կգնեմ»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ տեխնիկան շատ օգտակար է, բայց 1 հոգու համար չէ, պետք է շատ մարդիկ օգտագործեն, որ շահավետ լինի. «Այսօր մեր գյուղատնտեսությունը հետին պլան է գնացել: Հողերի մեծ մասն այսօր վերամշակման կարիք ունեն»:
Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ 3-15 մլն դրամով գյուղվարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի կլինեն 0 տոկոսով:
Անդրադառնալով այդ որոշմանը՝ Մեսրոպյանն ասաց, որ այդ գումարի մի մասը գնում է տնկանյութի, լարերի, ոռոգման ցանցի հետ կապված ծախսերի. «Ես արդեն 70 տարեկան մարդ եմ, ու իմ ցանկությունն այն է, որ օր առաջ մի կտոր հող ավելի մշակվի: Կառավարությունը պիտի մարզերով շրջի, տեսնի՝ քանի հեկտար է ցանվում, քանիսը՝ չէ: Շատ տեղերում ոչ մի մշակություն չկա: Ինչքան ուզում ես անվճար տրակտոր տուր, եթե չկարողանան դրա արդյունքը քաղել, ի՞նչ անեն»:
Ֆերմերն ասաց, որ շատերը չեն մտածում առաջին հերթին հողը մշակելու եւ հետո նոր տեխնիկա ձեռք բերելու մասին. «Ես կուզեի, որ կոնկրետ խնդիրները հասկանալու համար Կառավարությունը, մարզպետները շփվեն ֆերմերների հետ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT