Ասեց՝ մամա լրիվ իմ պլանավորածով էր, թե պասադկեն ընչի չեղավ, չհասկցա. գյումրեցի տղան հետևել է վլոգերին, ընկել 4-րդ հարկից

22/02/2021 schedule22:36

Փետրվարի 19-ի երեկոյան Գյումրու Մուշ թաղամասում արտառոց դեպք է տեղի ունեցել:

Շենքերից մեկի 4-րդ հարկից 8-ամյա տղան բացել է տան պատուհանն ու ցատկել ներքև: Այսօր «Հայկական ժամանակի» հետ զրույցում երեխայի մայրը՝ Մ. Գ.-ն, մանրամասնել է դեպքն ու նշել՝ այսուհետ որդին ծննդյան երկու օր ունի: Ընկնել 4-րդ հարկի պատուհանից և ընդամենը մեկ-երկու փոքրիկ կոտրվածք ստանալն այլ անվանում չունի, բացի Աստծո նախախնամությունն ու հրաշքը:

Մայրն ասում է՝ ընկել է, որդին ուղղում՝ ցատկել է: Ընկնելը կամ ցատկելը մեկ պատճառ է ունեցել՝ կրկնօրինակել վլոգեր Վլադի՝ համացանցում տարածված մի տեսահոլովակի գործողությունները:

Դեպքը, ըստ Մ.-ի, ուշ ժամի է տեղի ունեցել: Ճաշել են, որից հետո փոքր որդուն՝ 6-ամյա Նարեկին, քնեցրել է, 8 տարեկան որդուն էլ խնդրել, որ կարճ ժամանակով հետևի եղբորը՝ մինչև ինքն իջնի ներքև՝ շենքի մոտ գտնվող խանութ ու վերադառնա:

«Ես էնքանով էի ապահով, որ Ռոբերտը հանգիստ երեխա էր, իսկ տան բոլոր պատուհանների փականները ես հանել պահել էի: Երբ որ մի քանի ամիս առաջ մի երեխա ընկավ շենքերից մեկի 4-րդ հարկից ու մահացավ, ես վախեցա, մեր պատուհանների փականները հանեցի: Դուռն էլ փակեցի բանալիով, բայց մտքովս չանցավ, որ Ռոբերտը նման քայլի կգնա: Խանութից հետ էի գալիս, մեր հարևաններից մեկը զանգեց, թե որտեղ ես, երեխեն դրսում է: Ես էլ զարմացա, որովհետև դուռը փակել էի: Վազելով հասա շենքի մոտ, տեսա՝ մարդիկ հավաքված են, Ռոբերտն էլ՝ նրանցից մեկի մեքենայի մեջ: Ասում եմ՝ ո՞նց ես դուրս եկել, ձայն չի հանում: Մեկ էլ գլուխս որ բարձրացրի, տեսա բաց պատուհանը, էլ չգիտեմ՝ ինչ զգացի»,- հուզված պատմում է մայրը:

Բանալին արագ տվել է հարևանուհուն, որ բարձրանա ու պատուհանը փակի, իսկ ինքը շտապօգնության մեքենայով տղային տեղափոխել է Ավստրիական մանկական հիվանդանոց: Տղան մանրամասն հետազոտվել է, լուրջ խնդիրներ չկան: Կողի մի քանի փոքրիկ կոտրվածք, սալջարդ ու քերծվածքներ: Ապահովության համար նաև գլուխն են հետազոտել: Խնդիրներ չկան:

Մ.-ն ասում է՝ տղան ընկնելիս չի վախեցել, այլ գործել է այնպես, ինչպես իր նայած հոլովակում է ասված եղել՝ քայլերի նույն հաջորդականությամբ:

«Ինքը առանց վախենալու է թռել, գիտակցելով: Ես որ մոտեցա իրան, ասեց՝ մամա, ախր լրիվ իմ պլանավորածով ես իջել եմ, թե ընչի պասադկեն ըսպես էղավ, չեմ հասկնա: Կմտածեմ, որ պառաշուտ չունեի, իսկ հնարավոր է, որ սավանով նորմալ իջնեի: Ինքը հագել էր վերարկուն, սապոգները, լրիվ հագած էր: Հարցրեցի, թե լավ, դու ինչի՞ համար էդ քայլին գնացիր, կսե՝ մամա, բայց ախր Վլադը կթռներ պատուհանից, ես էլ թռա, ես հոմ 100-րդ հարկից չեմ ընկել, որ ընձի բան էղներ, 4-ից եմ իջել»,- ասաց մայրը:

Հիվանդանոցի հոգեբանն աշխատում է երեխայի հետ: Մայրը մտածում է՝ դուրս գրվելուց հետո կարգելի նմանատիպ տեսանյութերի ու նույնաբովանդակ մուլտերի դիտումը: Նաև անկեղծանում է. «Մի քանի օր առաջ մուլտֆիլմեր կային, նայում ու մտածում էի, թե կա՞ն երեխաներ, որոնք ընկնում են դրանց ազդեցության տակ: Ու, փաստորեն, պարզվեց, որ իմ երեխան հենց նման խնդիր ունի»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15295 դիտում

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կա 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը