Արտերկրում պրոթեզավորվելու կարիք չկա. Տաթևիկ Ստեփանյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին՝ արդյոք կարիք կա, որ Արցախյան պատերազմի հետևանքով վիրավորված կամ վնասվածք ստացած, պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձինք պրոթեազավորվեն արտերկրում, պատասխանեց. «99 տոկոսով վստահությամբ կարող եմ ասել, որ կարիք չկա, որ անձինք պրոթեզավորվեն դրսում, որովհետև հայաստանյան պրոթեզարանների կարողությունն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս անձանց պրոթեզավորումը իրականացնել որակյալ: Պրոթեզարանները ներմուծում են մասեր, տարբեր կցորդներ և այլն, որոնք էլ վերածվում են մարդու կարիքին համապատասխան պրոթեզի»:

Ստեփանյանը նշեց, որ հիմա նախարարությունը ակտիվ համագործակցում է սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Նպատակն է ապահովել սփյուռքի հայ և արտասահմանյան պրոթեզավորման մասնագետների այցը Հայաստան:  

«Պրոթեզավորումների կարիքների բարելավման գործում ցանկանում ենք ընդգրկել սփյուռքի մեր մասնագետներին և արտասահմանյան այլ մասնագետների, որոնք կիրականացնեն հայաստանյան պրոթեզարանների կարողությունների գնահատում և հետո առաջարկներ կներկայացնեն, թե որտեղ ինչը պետք է բարելավել: Դեռ քննարկումների փուլում ենք, ենթադրվում է նաև մասնագետների այցեր Հայաստան, այլ համագործակցություններ: Բազմակողմանի կարիքի գնահատման թիմում ունեինք նաև ՌԴ-ում բնակվող մեր հայրենակից, որպեսզի դաշտը ուսումնասիրի և մեզ առաջարկություններ անի»,- մանրամասնեց նա:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանում պրոթեզավորման գործընթացը իրականացվում է 4 պրոթեզարանների կողմից, որոնք ունեն համապատասխան որակավորում: Այն տրամադրվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Որակավորում ունեցող պրոթեզարանները, պետական հավաստագրի հիման վրա, որը նույնպես տրամադրում է նախարարությունը, շահառուին հնարավորություն են տալիս ընտրել այն պրոթեզարանը, որտեղ նա կցանկանա ստանալ իր պրոթեզը կամ աջակցման միջոցը: Կառուցման փուլում են մեկ-երկու պրոթեզարան, որոնք այլ կազմակերպությունների նախաձեռնությունն են: 

«Պրոթեզարանների պետական հավաստագիրը շահառուին տալիս է հնարավորություն, որ ինքը ընտրի, թե որտեղ է ուզում պրոթեզավորվել: Հավաստագիրը վճարովի է, և վճարում է նախարարությունը, հստակ գումար նախատեսված չէ: Ցանկության դեպքում շահառուին հնարավորություն է տրվում հավաստագրին գումար ավելացնել: Իսկ հավելյալ պրոթեզարանների թիվը, դա նախարարության նախաձեռնությունը չէ, դա այլ կազմակերպությունների և բիզնես սեկտորի նախաձեռնությունն է, քանի որ իրենք միայն մեր գործընկեր են, իրենք ծառայությունը տրամադրում են մեր կողմից տրամադրվող հավաստագրերի հիման վրա: Դրանից միայն շահառուն է շահելու»,- հավելեց Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Նիդեռլանդներից Հայաստան է ժամանել աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկը՝ բժիշկ Խայսը: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր՝ բժիշկը Հայաստանում է՝ վերահսկելու «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում» բուժում ստացող զինվորների պրոթեզավորման ամբողջ գործընթացը, վերապատրաստելու հայաստանյան պրոթեզավորման մասնագետներին: Թե որքան ժամանակ է բժիշկը մնալու Հայաստանում, Դանիելյանը նշել էր, որ դեռ չեն կարող ասել:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
27097 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս