Առաջատարների միջև հանդիպումը խաղաղ ելք ունեցավ

24/02/2021 schedule22:39

Փետրվարի 16-28-ը Երևանի շախմատի տանը անցկացվող շախմատի Հայաստանի առաջնությունում փետրվարի 24-ին տեղի ունեցան 8-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց մրցաշարի կենտրոնական պարտիան երկու առաջատարների՝ Հովհաննես Գաբուզյանի և Արման Փաշիկյանի հանդիպումն էր: Սպիտակներով խաղացող Գաբուզյանը փոքրիկ նյութական առավելություն ուներ, սակայն թույլ տվեց, որ մրցակիցը քայլերի կրկնությամբ կարողանա հասնել ոչ-ոքիի: Այսպիսով, 8 տուրից հետո Գաբզույանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 6.5 միավորով, իսկ Փաշիկյանը նրանից հետ է մնում կես միավորով:

Հերթական հաղթանակը տարավ երիտասարդ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը, նա սև խաղաքարերով պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով հաղթեց Ռոբերտ Հովհաննիսյանին: Մանուել Պետրոսյանը սպիտակներով ստիպեց անձնատուր լինել Լևոն Բաբուջյանին, Շանթ Սարգսյանը միավորը կիսեց Զավեն Անդրիասյանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Մամիկոն Ղարիբյանի հետ:

Հարությունյանն ու Տեր-Սահակյանը վաստակեցին 5.5 միավոր և շարունակում են կիսել 3-4-րդ հորիզոնականները: Նրանց հաջորդում է Մանուել Պետրոսյանը, որն ունի 4.5 միավոր: Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական, Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մամիկոն Ղարիբյանը՝ 3.5-ական, Զավեն Անդրիասյանը՝ 3 միավոր: Աղյուսակը եզրափակում են Տիգրան Պետրոսյանն ու Բաբուջյանը. Պետրոսյանն ունի 1.5, Բաբուջյանը՝ կես միավոր:

Կանանց մրցաշարում հերթական հաղթանակը տարավ Մարիա Գևորգյանը: Նա սևերով պարտության մատնեց Մարիամ Ավետիսյանին: Սուսաննա Գաբոյանը հաղթեց Նարե Առաքելյանին: Աստղիկ Հակոբյանը սպիտակներով հաղթեց Աննա Խաչատրյանին, Վերոնիկա Խաչատրյանը զիջեց Մարիամ Մկրտչյանին: Սիրանույշ Ղուկասյանը ոչ-ոքի խաղաց Արփինե Գրիգորյանի հետ:

Վերջին տուրից առաջ Գևորգյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 6 միավորով, Գաբոյանը զիջում է նրան կես միավորով, երրորդ տեղում Հակոբյանն է՝ 5 միավորով: Վերջին տուրում Գևորգյանը սպիտակներով խաղալու է Ղուկասյանի, Գաբոյանը՝ սևերով Վերոնիկա Խաչատրյանի, Հակոբյանը՝ նույնպես սևերով՝ Գրիգորյանի հետ:

Ավելացնենք, որ կանանց մրցաշարը կավարտվի փետրվարի 25-ին, տղամարդկանց մրցաշարը՝ փետրվարի 28-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21511 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել