Երևան
12 °C
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին հաղթեց ընդդիմության հետ փողոցային դիմակայությունը: Երևանում նրա հրավիրած երեկոյան հանրահավաքը շարունակվեց գիշերային քայլերթով, որն անձամբ ղեկավարում էր պարոն Փաշինյանը: Այդ օրը Կառավարության ղեկավարը հակագրոհ ձեռնարկեց ընդդիմադիրների վրա և ցույց տվեց, որ կարող է լինել իշխանություն, միաժամանակ հեղափոխական պայքար մղել հակառակորդների դեմ:
Նիկոլ Փաշինյանին հաջողվում է իրականացնել անհնարինը քաղաքականության մեջ: Իշխանություն ունենալով երկրում՝ նա անհրաժեշտության դեպքում ակնթարթորեն մտնում է հեղափոխականի դերի մեջ: Եվ այս մոգությունն աշխատում է: Մարտի 1-ին նրա կոչով տասնյակ հազարավոր կողմնակիցներ հնազանդ հավաքվեցին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում:
Այդ օրը նրանք այդտեղ էին պետք պարոն Փաշինյանին: Վարչապետի ակցիային գրեթե միաժամանակ խորհրդարանի առջև հանրահավաք էր անցկացնում «Հայրենիքի փրկության շարժման» շուրջ համախմբված ընդդիմությունը: Նիկոլ Փաշինյանի համար կարևոր էր ցույց տալ, թե ում կողմն է աջակցությունը: Եվ դա աշխատեց. Հանրապետության հրապարակի բազմությունն ավելի տպավորիչ էր, քան հակակառավարական ցույցը:
Վարչապետը Կառավարության շենքից հրապարակ մտավ անվտանգության միջանցքով, որը նախապես ստեղծել էր ոստիկանությունը: Նա բարձրացավ բեմ և ավելի քան մեկ ժամ ղեկավարեց բազմությանը՝ ստիպելով նրան կա՛մ հավանություն տալ գոռալով, կա՛մ բարկացած սուլել, կա՛մ էլ լռել: Դա նման էր հիպնոզի և ամենից շուտ հիշեցնում էր 2018-ի թավշյա հեղափոխության հանրահավաքները:
«Եթե չիմանաս, որ բեմից խոսում է մի մարդ, որը երեք տարի ղեկավարում է երկիրը, կարող ես մտածել, թե պայծառ հռետորը ընդդիմության առաջնորդն է, որը ժողովրդին հանում է ռեժիմի դեմ պայքարի»,- գրում է պարբերականը:
Այն փաստը, որ ինքն իշխանություն է, պարոն Փաշինյանը հասկացնել տվել միայն մեկ անգամ՝ ելույթի սկզբում ներողություն խնդրելով իր թույլ տված սխալների համար: Ապա, ի հիշատակ Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածների, խնդրեց բոլորին միացնել իրենց բջջային հեռախոսների լապտերները, և հրապարակը փայլատակեց լույսերով: Ելույթի մնացած մասն արդեն ոչ թե Փաշինյան-վարչապետն էր խոսում, այլ Փաշինյան-հեղափոխականը:
Հայաստանում, ըստ նրա, միայն ժողովուրդը կարող է որոշել, թե ով պետք է լինի իշխանության: Սա պատասխան էր իր պաշտոնանկության մասին ընդդիմության և Գլխավոր շտաբի սպաների պահանջներին, որոնք վարչապետը անվանեց «ժողովրդից իշխանությունը խլելու փորձ»:
Վարչապետի հրաժարականը պահանջող Գլխավոր շտաբին Նիկոլ Փաշինյանը մեղադրեց ռազմական հեղաշրջման փորձի մեջ: Նա վստահեցրեց ժողովրդին, որ զինվորականների հայտարարությունն արվել է Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դրդմամբ:
Դրա համար վարչապետը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին անվանեց «դավաճան»՝ նրան մեղադրելով Սերժ Սարգսյանի հրամանը կատարելու համար:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Օնիկ Գասպարյանը պետք է հրաժարական տա, իսկ հայտարարությունը ստորագրած մյուս գեներալները կարող են հրաժարվել այդ գաղափարից ու վերադառնալ ծառայության՝ նախապես վստահեցնելով, որ նրանց ոչինչ չի սպառնում:
Վարչապետը հույս հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նախօրեին վերադարձրել էր Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու իր միջնորդագիրը, ի վերջո կկայացնի որոշում, որը կհամապատասխանի «պետության շահերին»:
Բազմությանը, որն ագահաբար կլանում էր նրա յուրաքանչյուր խոսքը, պարոն Փաշինյանը լուր հայտնեց: Այս տարվա հոկտեմբերին տեղի կունենա սահմանադրական հանրաքվե՝ կառավարման կիսանախագահական ձևին վերադառնալու համար: 2015-ին ընդունված և երեք տարի առաջ ուժի մեջ մտած Սահմանադրությունը, ըստ վարչապետի, բացահայտեց հսկայական թերություններ, այն ստեղծում է ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:
Կառավարության ղեկավարը կարծում է, որ ներկա ճգնաժամը կարող է կարգավորվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Վարչապետը հավաստիացրեց, որ ինքն ու իր թիմը պատրաստ են այդ քայլին, եթե խորհրդարանական ընդդիմությունն իրենց հետ հուշագիր ստորագրի:
Նա չնշեց, թե ինչպես է նախաձեռնելու խորհրդարանի լուծարումը: Սահմանադրության համաձայն՝ արտահերթ ընտրությունների համար վարչապետը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը երկու անգամ պետք է ձախողվի Կառավարության նոր ղեկավարի թեկնածությունը քվեարկելու հարցում: Վերջերս «Իմ քայլը» իշխող դաշինքի խմբակցությունը առաջ քաշեց արտահերթ ընտրությունների համար խորհրդարանի ինքնալուծարման գաղափարը:
Նման մեխանիզմ Սահմանադրության մեջ ներկայումս սահմանված չէ, բայց իշխանությունները պատրաստ են կատարել համապատասխան փոփոխություն: «Իմ քայլը» խմբակցության անանուն աղբյուրը հայտնել է, որ արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը կմեկնարկի շատ մոտ ապագայում՝ Գլխավոր շտաբի պետի հարցի լուծումից անմիջապես հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱվարտվել է Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլը. տեսանյութ
Ագարակում նոր մաքսակետ է կառուցվում, անձնագրային հսկողությունն իրականացնում է ԱԱԾ Սահմանապահ զորքը. վարչապետ
Ծաղկավանի վարչական տարածքում մեքենաներ են բախվել. կա վիրավոր
Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մինչև 50 կգ քաշ ունեցող չինացիներին խնդրում են մնալ տանը. ուժեղ քամիներ են մոլեգնում. տեսանյութ
Անթալիայում տեղի է ունեցել հանդիպում Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարների միջև
ՔԿՀ աշխատակցի տան դռան բռնակին պայթուցիկի նմանվող կասկածելի իր է հայտնաբերվել. հայտնի է՝ ում բնակարանն է
ՌԴ-ում կալանավորված Թաթուլ Ասիլյանը կհանձնվի Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին
ՆԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են համագործակցության ընդլայնման թիրախային ուղղություններին
Պատրաստվում ենք անտեսել պատմական հնարավորությունը և բանակցային սեղանին դնել խնդրահարույց նոր հարցե՞ր. Միրզոյան
Հրազդան և Ծաղկաձոր քաղաքներում ձյուն է տեղում
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ է տարել մեկնարկում
Լուծումը հստակ է՝ ստորագրել պայմանագիրը և ինստիտուցիոնալ ճանապարհով վերջ տալ հակամարտությանը. Միրզոյան
Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են հույս դնել Վրաստանի վրա, խաղաղ Հարավային Կովկասը առաջնահերթություն է. Բոճորիշվիլի
Սուրբ Աթոռում Ադրբեջանի ֆինանսավորմամբ անցկացված միջազգային գիտաժողովում կեղծվել է ՀՀ պատմությունը. «Գեղարդ»
Օդի ջերմաստիճանը չի փոխվի. անձրևները կշարունակվեն, լեռնային շրջաններում ձյուն կտեղա
Երևանի Թումանյան փողոցի սյուների գովազդային վահանակներն ապամոնտաժվել են. տեսանյութ
Մեզ պետք չէ գոյատևել, մեզ պետք է ապրել, Նռնաձորի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ. վարչապետ
Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման ժամանակ
Անթալիայում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ պանելային քննարկում է տեղի ունեցել
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Անթալիայում մեկնարկել է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենաներում. 1 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն
ԵԽԽՎ նախագահը ներառվել է Բաքվի սև ցnւցակում
Քո կողմից խաբված գյումրեցին մնալու է իր չընտրած քաղաքապետի ղեկավարած Գյումրիում. Հակոբյանը՝ Գրիգորյանին
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած
ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանին. առանցքում են եղել աշխարհաքաղաքական զարգացումները
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 12-ին
Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների
Արայիկ Հարությունյանը EWF կոնգրեսում ներկայացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի տեսլականը
Գյումրիում հայտնաբերվել է ռուսական համարանիշներով գողացված ավտոքարշակը
Բրատիսլավայում ապրիլի 12-ին մեկնարկում են հունահռոմեական ոճի ըմբիշները. ովքեր դուրս կգան մրցագորգ
Անթալիայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Սարի թաղում 3 տան տանիքում հրդեհ է բռնկվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Մեղրի-Լեհվազ-Մեղրի՝ 17 կմ, առանց կանգառի. վարչապետը հեծանիվ է վարել. տեսանյութ
Զովունի գյուղի սկզբնամասում մեքենաներ են բախվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT