Երևան
12 °C
Հայաստանի մի շարք կառույցներում կարծես ավանդույթ է դարձել տնօրենի պաշտոնակատարների անժամկետ ղեկավարումը: Բազմաթիվ են օրինակները, երբ տնօրենի պաշտոնակատարներ են նշանակվում, բայց պաշտոնավարում տարիներ շարունակ, հետո հենց իրենք էլ ընտրվում կամ նշանակվում են տվյալ կառույցի ղեկավար։
Սակայն Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության ընդհանուր կարգի համաձայն՝ պաշտոնի նշանակվելու իրավասություն ունեցող անձը պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում կարող է պաշտոնակատար նշանակվել մինչեւ 6 ամիս ժամկետով։ Ըստ նույն կարգի՝ եթե հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ 3 ամիս ժամկետով։
«Հայկական ժամանակը» առանձնացրել է պետական մի շարք կազմակերպություններ, որտեղ տնօրենի պաշտոնակատարները, մեղմ ասած, սպառել են իրենց պաշտոնավարման ժամկետները, բայց ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է անտեսել դա:
Շարքը գլխավորում է ՀՀ ազգային կինոկենտրոնը։ Արդեն 5-րդ տարին է, ինչ կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատարն է Շուշանիկ Միրզախանյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը, դեռեւս նախորդ տարի «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով կինոկենտրոնում, փաստորեն, չավարտվող ժամկետով պաշտոնակատար աշխատելու մասին հարցին, հայտնել էր, որ նախատեսում են Կինոկենտրոնը «Հայկ» կինոստուդիայի հետ վերակազմավորել: Դա, իհարկե, Կառավարության որոշմամբ, իսկ մինչ այդ նպատակահարմար են գտնում, որ այնտեղ շարունակի պաշտոնավարել ԺՊ-ն:
ԿԳՄՍՆ-ից այժմ էլ տեղեկացնում են, որ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը Կինոկենտրոնի հետ միացման ձեւով վերակազմակերպելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը շրջանառման փուլում է: Համապատասխան գերատեսչությունների դիտարկումներից հետո Կառավարության դրական եզրակացության դեպքում նախագիծը կհաստատվի, եւ գործընթացը կմոտենա ավարտին:
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատարն արդեն 2 տարի է՝ ղեկավարում է տվյալ կառույցը։ 2019 թվականի նոյեմբերից այստեղ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել այգու փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանը: Նա եկավ փոխարինելու աղմուկով հեռացած նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին։ Կենդանիների՝ իրար հաջորդող բազմակի անկումներից հետո Խաչատրյանն ազատման դիմում էր գրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով:
Քաղաքապետարանից մեզ չպատասխանեցին, թե ինչու է ձգձգվում այգու տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը: Մեզ նաեւ չհաջողվեց իմանալ, թե երբ է նախատեսվում այստեղ մրցույթ անցկացնել կամ մոտ ապագայում նախատեսվում է, թե ոչ:
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն է Գեւորգ Ավետիսյանը:
Ավետիսյանը պաշտոնակատար է 2019 թվականի մայիսի 17-ից: Մետրոպոլիտենից մեզ փոխանցեցին, որ համավարակի, ապա նաեւ պատերազմի պատճառով է ԺՊ-ի պաշտոնավարումը ձգձգվել: Մրցույթի մասին հստակ տեղեկություններ դեռեւս չկան:
Խորեոգրաֆիայի պետական թատրոնում 2019 թվականի հունվարից տնօրենի պաշտոնակատարն է Լիլիթ Փալանջյանը: 2019-ի հունվարի 9-ից Փալանջյանը պետք է փոխարիներ թատրոնի նախկին տնօրեն Գայանե Կարապետյանին, սակայն մինչ օրս մրցույթ չի կայացել: ԿԳՄՍ նախարարության կողմից նշանակած ԺՊ-ին թատրոնի 22 հոգանոց անձնակազմն այդպես էլ չընդունեց։ ԿԳՄՍՆ-ից հետաքրքրվել ենք, թե ինչու մինչեւ օրս մրցույթ չեն հայտարարել եւ երբ են պատրաստվում դա անել: Տեղեկատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ նախատեսել են ապագայում միավորել Խորեոգրաֆիայի պետական թատրոնը եւ համապատասխան ուսումնական հաստատությունը: «Սրանով կլրացվի բաց միջանկյալ շղթան, եւ արդյունքում Խորեոգրաֆիայի ուսումնարանում սովորող սանը համապատասխան փորձով արդեն կկարողանա մուտք գործել պրոֆեսիոնալ հարթակներ: Աշխատանքներ են տարվում այդ 2 կառույցները միավորելու ուղղությամբ, հարցը կփակվի, երբ կլինի Կառավարության որոշումը»,- հավելեցին նախարարությունից:
Հ.Գ. Այս կառույցում ԺՊ-ի անորոշ կարգավիճակը խորքային խնդիրների հետեւանքով է։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Խորեոգրաֆիայի պետական թատրոնի դռները տնօրենի նորանշանակ ԺՊ-ի առջեւ բացվեցին միայն ԱԻՆ-ի աշխատակիցների միջամտությամբ: Նախկին տնօրենից թատրոնի դռան բանալիները չստանալուց հետո մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը հրահանգեց դուռը ջարդել։ Փոխարենը նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի տվեց նախարարությանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կարապետյանն ասաց, որ դատավարական պրոցեսները դեռ ընթացքի մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT