«Իրաքը հավերժ կմնա իմ սրտում». Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարել է պատմական այցը Իրաք

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտել է դեպի Իրաք իր պատմական ուղևորությունը: Երկրում նա անցկացրել է 4 գերհագեցած օր, շրջագայել Իրաքով մեկ, կատարել ժամերգություն բացօթյա տարածքում՝ հազարավոր մարդկանց համար:

Բաղդադից նա մեկնել է՝ համբերատարության ու խաղաղության ուղերձ հղելով: Չնայած բոլոր վտանգներին ու մտավախություններին, կորոնավիրուսային համաճարակի պոռթկումներին, այցն ընթացել է առանց միջադեպերի:

Պապը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից ավերված Մոսուլում, շիաների համար սրբավայր համարվող Նաջաֆ քաղաքում հանդիպել ու զրուցել է մեծ այաթոլլահ Ալի ալ-Սիստանիի հետ, Ղարաքոշ քաղաքի եկեղեցում պատարագ մատուցել քրիստոնյաների համար:

Հռոմի պապի այցը ոչ միայն բարոյական աջակցություն է Իրաքի քրիստոնյաների համար, այլև Վատիկանի ղեկավարի քաղաքական հայտարարություն, որը կոչ է անում ցանկացած փոքրամասնությունների հասարակության լիիրավ անդամ համարել, ոչ թե դիտարկել որպես հյուրեր, որոնք պատահաբար հայտնվում են որոշակի տարածքում:

Ֆրանցիսկոսի այցը կարող է ազդեցություն ունենալ այլ պետությունների ղեկավարների վրա և ավելի նյութական աջակցություն ցուցաբերել Մոսուլում, Բաղդադում և Իրաքի այլ քաղաքներում ԻՊ-ի կողմից ավերված եկեղեցիների և տաճարների վերականգնմանը:

«Որքան դաժան է, որ այս երկիրը ՝ մեր պատմության այս օրրանը, պետք է այսպիսի բարբարոսական հարվածի ենթարկվեր», - ասել է Հռոմի կաթոլիկ առաջնորդը՝ ելույթ ունենալով կիրակի օրը Մոսուլի տաճարում:

Ժամանակակից Իրաքը՝  ներառյալ Մոսուլը, գտնվում է Միջագետքի տարածքում, որտեղից սկիզբ է առել մարդկության պատմության մեջ ամենահին քաղաքակրթություններից մեկը:

«Բայց մենք պետք է իմանանք, որ եղբայրությունն ավելի ուժեղ է, քան եղբայրասպանությունը, հույսն ավելի ուժեղ է, քան ատելությունը, խաղաղությունն ավելի ուժեղ է, քան պատերազմը», - ասել է Հռոմի պապը:

Քրիստոնեական համայնքը դարձել է ԻՊ հարձակման հիմնական թիրախներից մեկը: Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ ստիպված են եղել լքել իրենց տները, պղծվել ու ավերվել են հնամենի եկեղեցիները:

Ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող մարդիկ քրիստոնեությունն ընդունել են մ.թ. 1-ին դարում, ինչը քրիստոնյաներին դարձրել է երկրի ամենահին կրոնական համայնքներից մեկը: Ընդհանուր առմամբ, վերջին երկու տասնամյակների ընթացքում, շարունակական հարձակումների հետևանքով քրիստոնյա համայնքի թիցն Իրաքում 1.4 միլիոնից իջել է շուրջ 250 հազար մարդու, ինչը երկրի բնակչության 1% -ից պակաս է:

Քրիստոնյաների հետ միասին, հետապնդվում են նաև սուննի մահմեդականները, որոնք բախվել են կրթության ոլորտում տեղաշարժի ազատության և խտրականության սահմանափակումների: Այս մասին նշվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի 2019 թ. զեկույցում:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Իրաք կատարած այցի առաջին օրը կոչ է արել դադարեցնել բռնությունը և ծայրահեղականությունը և հայտարարել, որ Իրաքի քրիստոնեական համայնքը պետք է դիտարկվի իշխանությունների և այլ կրոնների ներկայացուցիչների կողմից ՝ որպես նույն երկրի նույն իրավունքներով, ազատություններով և պարտականություններով բնակիչների:

Նա այս խոսքերը կրկնել է շաբաթ օրը այաթոլլա Ալի ալ-Սիստանիի հետ Նաջաֆ քաղաքում կայացած հանդիպման ժամանակ:

«Քրիստոնյաները պետք է կարողանան խաղաղ ու ապահով ապրել ինչպես բոլոր իրաքցիները»,-ասել է Հռոմի պապը:

Այժմ Իրաքում կրոնական և աղանդավորական բախումներ են ոչ միայն մուսուլմանների և քրիստոնյաների, այլև շիաների ու սուննիների միջև:

Երկուշաբթի օրը, մեկնելիս, լրագրողների հետ ինքնաթիռում Հռոմի Պապը կիսվել է իր տպավորություններով և շիաների հոգևոր առաջնորդի հետ հանդիպման մանրամասներով:

«Հանդիպման քննադատները կարծում էին, որ դա ոչ թե քաջություն է, այլ անխոհեմություն, և որ իմ գործողությունները հեռու չեն հերետիկոսությունից: Միշտ ռիսկեր կան, բայց աղոթքն ու զրույցը ամեն ինչի պատասխանն են տալիս»,-ասել է Հռոմի պապը:

Նա ալ-Սիստանիին անվանել է «մեծ իմաստուն» և «Աստծո մարդ» ՝ ավելացնելով, որ հանդիպումը լավ է հոգու համար:

Հռոմի պապի այցի նշանակությունը Իրաքում քրիստոնյաների համար դժվար է գերագնահատել:

«Ես չեմ կարող նկարագրել իմ երջանկությունը, սա պատմական իրադարձություն է: Դա հաստատ չի կրկնվի իմ կյանքում», - ասել է 33-ամյա Յոսրա Մուբարաքը:

Նա երեք ամսվա հղիություն է ունեցել, երբ յոթ տարի առաջ ամուսնու և որդու հետ փախել է տանից ` ահաբեկչական խմբավորումների բռնությունից խուսափելու համար:

«Մենք միայն հագուստ ունեինք, և երբ վերադարձանք, մեր տնից ոչինչ չէր մնացել: Բայց միևնույն է, ահա մեր տունը, և հիմա հայրիկը եկել է տուն»,-ասել է կինը:

Հռոմի  Ֆրանցիսկոս պապի համար էլ այս այցը պակաս կարևոր չէ: 1999 թվականին նրա նախորդ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը չեղյալ էր հայտարարել դեպի Բաղդադ ուղևորությունը՝ այն ժամանակ նախագահ Սադդամ Հուսեյնի կառավարության հետ բանակցությունների ձախողումից հետո:

2021 թ.-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ իրաքցի քրիստոնյաներին երկրորդ անգամ պետք չէ հուսախաբ անել, և մեկնեց Բաղդադ ՝ չնայած իր անվտանգությանը սպառնացող հնարավոր վտանգին: Իրաքում Հռոմի պապին հսկում էին 10-ը հազար հետախուզական սպաներ:

Հռոմի պապի այցը Իրաք ավարտվել է Էրբիլի մարզադաշտում 10-հազարանոց հավատավորների առաջ պատարագով: Իրաքի քրիստոնյաները եկել էին պապին լսելու ՝ չնայած երկրում կորոնավիրուսային վարակի մեծ բռնկմանը (Իրաքում արձանագրվել է կորոնավիրուսից ավելի քան 13,5 հազար մահ և ավելի քան 700 հազար վարակված): Մեծ մասը երիտասարդներ են եղել, շատերը՝ առանց դիմակի:

Հռոմի Պապը ողջունել է  իր հոտին «պապոմոբլից»: Սա Իրաք կատարած այցի ամբողջ ընթացքում առաջին դեպքն է եղել, երբ pապն օգտվել է «պապոմոբլից»:

«Հիմա, ձեր մեջ լինելով, ափսոսանքի և կորստի ձայներ եմ լսում, բայց նրանց մեջ կան նաև հույսի և մխիթարության ձայներ», - ասել է նա մարզադաշտում իրեն դիմավորող մարդկանց ՝ ծածանելով Իրաքի, Քրդստանի և Վատիկանի դրոշները:

Հռոմի պապի Իրաք կատարած առաջին այցն արդեն համարվում է բարոյական աջակցություն ոչ միայն երկրի քրիստոնեական համայնքին, այլ նաև այլ կրոնական փոքրամասնություններին:

Բայց այս այցը ոչ միայն կրոնական, այլ նաև քաղաքական ասպեկտ ունի: Հռոմի Պապը՝ որպես Վատիկան պետության ղեկավար, կարող է օրինակ ծառայել այլ պետությունների ղեկավարների համար ՝ խրախուսելով նրանց մասնակցել Իրաքի վերականգնմանը:

Այցից հետո Իրաքի վարչապետն հայտարարել է, որ երկիրն իրական հնարավորություն ունի վերականգնելու իր պատմական դերը տարածաշրջանում և աշխարհում ՝ չնայած բոլոր խոչընդոտներին և մարտահրավերներին:

«Այսօր մենք ամբողջ երկրին կոչ ենք անում գնալ ազգային երկխոսության ՝ ընդհանուր ճանապարհ գտնելու համար, որը երկրի բոլոր բնակիչները կարող են միասին անցնել», - ասել է  Մուստաֆա ալ-Կազիմին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հռոմի Պապի այցը համարել է չափազանց կարևոր ողերձ աշխարհին: «Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որը խոսում է շիաների առաջնորդի հետ և աղոթում է Մոսուլի խարխուլ իսլամական վայրում, հույսի խորհրդանիշ է ամբողջ աշխարհի համար», - ասել է Բայդենը:

Մի քանի տարի առաջ Հռոմի պապի այցը Իրաք իսկապես դժվար էր պատկերացնել, որ Իրաքի համար այն կարող էր շրջադարձային դառնալ, ինչպես արդեն անվանում են այդ երկրի իշխանությունները:

Այնուամենայնիվ, Մոսուլում և այլ քաղաքներում եկեղեցիները ավերվել են տարիներ շարունակ, աղքատների թիվը կազմում է բնակչության 40 տոկոսը, և միայն 2019-ին կոռուպցիայի և գործազրկության դեմ բողոքի ցույցերի ընթացքում 600 մարդ է սպանվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1632 դիտում

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ