Երևան
12 °C
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն հայկական կողմին է վերադարձրել բոլոր գերիներին. «Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: «Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,- պնդել է նա:
Բայրամովի այս հայտարարությանն այսօր արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ նկատելով` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ռազմագերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում: Պատգամավորի խոսքով՝ ռազմագերիներին «դիվերսանտ» կամ «ահաբեկիչ» անվանելն անընդունելի է, իսկ գերեվարվածների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդում՝ անհիմն: Բաղդասարյանն ընգծում է ՝ եռակողմ հարտարարության ստորագրումից հետո խաղաղ պայմաններում Խծաբերդից և Հին Թաղերից 64 անձի գերեվարումն ինքնին հակասում էր ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը։
Ադրբեջանական կողմը նման հայտարարություն արել էր նաև օրեր առաջ՝ անդրադառնալով հայ կին գերիներին: Լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո էլ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմի տվյալներով, գերության մեջ էլի կանայք կան: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող գերիների թվում կա մեկ կին ռազմագերի, որը քաղաքացիական անձ է և գերեվարվել է հրադադարի հաստատումից հետո՝ ամուսնու հետ միասին: Խոսնակը հավալեց, որ Ադրբեջանը չի ընդունում այդ գերու առկայության փաստը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստան է վերադարձել 70 ռազմագերի, այն դեպքում, երբ ՄԻԵԴ ներկայացված՝ միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներն անցում են 200-ը: Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ՀՀ Կառավարությունը 100-ից ավելի անձի համար դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով. «Մոտ 110 - 120 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էլ մեր խումբն է ներկայացրել»:
Հարցին՝ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես քանի՞ գերեվարված անձի փաստ է ընդունել, Արտակ Զեյնալյանը նշեց՝մինչեւ 100:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ խոսեց գերության մեջ գտնվող 3 հայ կանանց մասին, նշելով, որ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունները չեն արձանագրում իրականությունը. «Հայտարարությունները միակողմանի են և միտված են իրականությունը թաքցնելուն: Մեր տեղեկություններով, դեռևս 3 կանանց ճակատագիր անհայտ է: Ընդ որում, այդ կանայք հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո, և այս տեսանկյունից պետք է ունենան գերեվարված անձի կարգավիճակ: Այլ հարց է, որ մենք չենք բացառում տեղահանված կանանց շրջանում սպանությունները, քանի որ արդեն իսկ ունենք ապացույցներ, որ տարեց քաղաքացիական անձինք, այդ թվում կանայք, որոնք չեն հասցրել լքել իրենց բնակավայրերը, սպանվել են: Այս տեսանկյունից մտահոգիչ է իրենց հայտարարությունը, քանի որ այդ կանանց ճակատգրի պատասխանատուն եղել և մնալու է Ադրբեջանը: Եթե չեն վերադարձնելու, որովհետև արտակարգ զարգացումներ են եղել և սպանվել են, դրա համար ևս պետք է պատասխանատվություն կրեն»:
Սահակյանը նշեց, որ իրավական տեսանկյունից տարբերություն չկա մինչ նոյեմբերի 9-ը և դրանից հետո գերեվարված քաղաքացիների կարգավիճակի առումով. «Եվ զինված գործողությունների դադարից հետո, և՛ կոնֆլիկտի շրջանակներում գերության մեջ հայտնված անձինք դասական առումով համարվում են քաղաքացիական գերիներ կամ ռազմագերիներ: Հայտարարության կնքման պահը կրիտիկական նշանակություն չունի: Թե՛ նոյեմբերի 10-ին գերեվարված քաղաքացիական անձինք, թե՛ դեկտեմբերի կեսերին գերեվարված անձինք համարվում են ռազմագերիներ, և գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո: Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է իրենց ներկայացնել որպես հանցագործներ: Այս ձեռագիրն առնչվում է ոչ միայն հայտարարության ստորագրումից հետո միջադեպերին, այլև մինչ այդ գերեվարման դեպքերին: Մենք ունենք դեպքեր, երբ անձը գերեվարվել է հոկտեմբերին, սակայն Ադրեբեջանը չարաշահումներ թույլ տալով, պնդում է, որ չի վերադարձնելու տվյալ անձին, քանի որ նա հացագործ է: Նման շահարկումները լինելու են զուտ քաղաքական պատճառներով»:
Սահակյանը պնդեց՝ սկզբունք չկա տարանջատելու գերին ահաբեկիչ է, թե ռազմագերի. «Օրինակ՝ Խծաբերդի դեպքում մենք տեսանք, որ սկզբում ամբողջ խումբը որակվում էր որպես ահաբեկիչ, իսկ ահաբեկիչները վերադարձի ենթակա չեն: Սակայն 8 անձ հայրենադարձվեց: Ստացվում է, որ ահաբեկիչ որակումը շինծու էր, և երկրորդ՝ անգամ, եթե պնդենք, որ նրանք ահաբեկիչ են, կա մոտեցման միասնականության սկզբունք, և, եթե մի խմբի որոշ անդամներ որակվել են որպես ահաբեկիչներ, բայց վերադարձել են, ապա համանման վերաբերմունքի պետք է արժանան մնացած անդամները նույնպես: Ողջամիտ բացատրություն չի կարող լինել, թե ինչու են տարբերակում, տարբերակման օբյեկտիվ հիմք չկա և այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք կամայականությունների հետ»:
Գերիների նոր խմբի վերադարձի հեռանկար մոտ ապագայում Սահակյանը չի տեսնում, բայց հավելում է՝ դրական զարգացումներ են սպասվում. «Եվրոպայի խորհրդի շրջանակներում դատական գործընթացների համատեքսում մենք բազմիցս բարձրաձայնել ենք Եվրոպական դատարանին, որ անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեքորեն չեն կատարվում Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանը դատարանին ստում է և փաստացի պահվող գերիների գերեվարման հանգամանքը չի ընդունում, անձանց առողջական վիճակի պատշաճ տեղեկություն չի տալիս, ունեցել ենք նաև դեպքեր, երբ անձինք գերեվարման ընթացքում սպանվել են, այսինքն դատարանի պաշտպանության միջոցի տակ գտնվող անձի կյանքին վնաս է հասցվել, ինչը նաև մարտահրավեր է ինքնին Եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդին: Այս չարամիտ գործելաոճը հաշվի առնելով, խնդրել ենք, որպեսզի հարցն ուղարկվի նախարարների կոմիտե: Եվ արդեն նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը, դատարանը պաշտոնապես ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտեին: Կոմիետի ներգրավածությունը արդեն նոր որակ է տալիս գործընթացին, որովհետև այս քաղաքական մարմինն է սկսելու զբաղվել խնդրով, ակնկալիք ունենք, որ եվրոպական այս ազդեցիկ քաղաքական մարմնի ներգրավածությունը կմեծացնի ճնշումն Ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և մենք կունենանք իրավիճակի դրական տեղաշարժ»:
Հարցին՝ հայ ռազմագերիներն այս ընթացքում կարողացե՞լ են կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս դեպքում նույնպես գործում է կամայականության սկզբունքը. «Առանձին ընտրողական դեպքերում կապը ստեղծված է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով, բայց այս դեպքերը հատընտիր են: Այսպիսի իրավիճակներն էլ ստեղծվում են, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացվեն որպես դրական օրինակներ: Բայց դրանք էլ համընդհանուր բնույթ չեն կրում, այլ եզակի դրվագներ են»:
ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հիմնաքարն է. Մարագոս
Ներքին Սասնաշենում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
Հայտնի է վարչապետի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի հեռարձակման ժամը
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին դեսպանները հրավիրված չեն. Պապուաշվիլի
Մկրտիչը 33 տարեկան էր. մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկը
Ձեր աջակցությամբ կարող ենք քայլ առաջ անել ներառական տնտեսություն կառուցելու ուղղությամբ. Պապոյանը՝ Էնջելին
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստի արդյունքները
Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)
Ներկայացվել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը
Ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը հաղթել է հնդիկ մրցակցին
Հայաստանի օրենսդրության մոտեցումը Եվրոպական միությանը կարևոր տեղ ունի նախարարության ռազմավարության մեջ. Գալյան
Ձեր դիմագիծը և հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար. Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով
Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել լրտեսության համար և դատապարտվել 18 տարվա ազատազրկման
«ԶԻԼ»-ը բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանն ու կոտրել այն
ՔԿՀ հանձնուք տարած կինը ձերբակալվել է. ինչեր են հայտնաբերվել աղցաններում
Լոնդոնում ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը. կասկածելի առարկա է հայտնաբերվել
Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել նորընտիր նախագահին
Ժամկետային զինծառայող Կարեն Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Հաղթանակ մրցագորգում, բարձր տրամադրություն՝ դահլիճում. հայ զինվորները պարում են աշխարհի առաջնության ժամանակ
Նախընտրական բանավեճի չգնացած Մարությանը պատրաստակամություն է հայտնել Ավինյանի հետ բանավիճել տրանսպորտի հարցով
Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը
«Կանաչ Հայաստան»-ի նիստում անդրադարձ է կատարվել Լոռու և Տավուշի մարզերի ավերիչ ջրհեղեղի հետևանքներին
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
Ավագ դասարանների շուրջ 40 աշակերտ մասնակցում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա»-ի ուսուցմանը
Բեռնատար ավտոցիստեռնը ընկել է Որոտանը. վարորդը մահացել է (լուսանկարներ)
Ակնկալում եմ աշխատանքային, մասնագիտական, ֆինանսական կարգապահություն. Անահիտ Ավանեսյանն այցելել է «Արտաշատի» ԲԿ
Կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս»-ի թռչնամսի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել (լուսանկարներ)
Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից հափշտակության վարույթով 666մլն դրամից ավել վնաս է վերականգնվել
Եվրոն շարունակել է էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 22-ին
Հայտնի է, թե որ թիմը կլինի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Փլեյ-օֆֆի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը
Ռուսաստանն Արևմուտքին ցույց տվեց իր կարողությունները. Պեսկովը՝ «Օրեշնիկ» հրթիռի կիրառման մասին
18-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցության հեռանկարները
Վարչապետը կադրեր է հրապարակել սպասվելիք հարցազրույցից
Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել
Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ձյուն. կտրուկ կցրտի 6-10 աստիճանով
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT