Երևան
12 °C
Իշխանությունները խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» առջեւ պայման են դրել, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին կողմ քվեարկելու դեպքում կգնան արտահերթ ընտրությունների:
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, թե ԼՀԿ-ն չի ուզում արտահերթ ընտրություններ՝ Մարուքյանը ակնարկեց, որ այդ իշխանությունները չեն ուզում ընտրություններ անել:
«Ես ձեզ ասեմ՝ եթե դա էլ անենք («Ընտրական օրենսգրքին» կողմ քվեարկեն-խմբ.), հիմա էլ ժամացույցս են ուզելու, ասելու են, եթե «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը ժամացույցը չտա, չենք անի»,- ասաց նա:
Մարուքյանը թվեց վերջին շրջանի բոլոր պրոցեսները՝ ցույց տալու համար, որ իրենք կողմ են ընտրություններին:
««Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական երրորդ ուժն է եւ ջատագով է արդեն մեկ ամիս եւ ավելի, որ ընտրություններ անցկացնենք, եւ գնացել է զիջումների բոլոր իր նախկին դրած պայմաններից»,- մասնավորապես նշեց Մարուքյանը:
Նրա համոզմամբ՝ այդ իշխանություններն են, որ չեն ուզում ընտրություններ, որովհետեւ նոր պայմաններ են առաջ քաշում. «Քանի որ իշխանությունները տեսել են, որ ոնց որ թե բոլորը արդեն կոնսոլիդացվել են, կոնսենսուս կա ընտրությունների հետ կապված, հիմա եկել են, ասում են՝ էդ սաղ լավ ա, ուզում ենք արտահերթ լինի, բայց մի հատ հարց կա, էդ մեր կազմած «Ընտրական օրենսգիրքը» չե՞ք գա կողմ քվեարկեք»,- ասաց ԼՀԿ ղեկավարը, ապա ակնարկեց, որ չեն ուզում կողմ քվեարկել, որովհետեւ իրենց որոշ առաջարկներ չեն ընդունվել ԸՕ փոփոխությունների նախագծում:
Խոսքը մասնավորապես փակ համամասնականի անցնելու փոխարեն բաց համամասնական ընտրական համակարգի մասին է: «Իմ քայլ»-ի ներկայացրած նախագծում, հիշեցնենք, առաջարկվում է ռեյտինգային համակարգը վերացնել, անցնել փակ համամասնականի: ԼՀԿ-ն առաջարկել էր բաց համամասնականի անցնել. այս համակարգի պարագայում, ի տարբերություն փակ համամասնականի, ցուցակում եղած թեկնածուները հնարավորություն են ունենում ըստ իրենց ստացած ձայների քանակի առաջ ու հետ գնալ:
Մյուս խնդիրը, որ ԼՀԿ-ն տեսնում է ներկայացված նախագծում, կոալիցիաներ կազմելու ժամկետներն են:
«Էդ օրենսգրքի մեջ գրել են, որ երբ որ ընտրություններն ավարտվում են, առաջին տեղն ընկած ուժը (այսինքն, ըստ իրենց հարցումների, իրենք) 14 օր ժամանակ պետք է ունենան որոշելու, թե ում հետ են կոալիցիա անելու, այսինքն՝ մյուս ուժերը չեն կարող: Եթե իրենց մոտ չի ստացվում, նոր 7 օրվա ընթացքում մյուսները կարող են անել»,- մանրամասնեց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե իշխանություններն ուզում են, որ իրենց ներկայացրած օրենսգիրքն ընդունվի, պետք է չակընկալեն, որ ընդդիմությունը, որը դեմ է դրան, կողմ քվեարկի:
Մարուքյանն ընդգծեց՝ պատրաստ են ընտրությունների գնալ ցանկացած օրենսգրքով, միայն թե իրենց վերջնաժամկետը հունիսի 1-ն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT