Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավանաբար հրաժարական կտա ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 5-ը: Այսպիսի եզրակացություն կարելի է անել՝ ուսումնասիրելով արտահերթ ընտրություններին նախորդող իրավական գործընթացները:
Մեր խնդրանքով պարզաբանելով այդ գործընթացը՝ փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց. «ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Եթե այդ օրը վարչապետ չընտրվի, նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»:
Ստացվում է, որ Ազգային ժողովը կարող է արձակվել Փաշինյանի հրաժարականից 2 շաբաթ անց: Մեջբերելով ՀՀ սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ կետը՝ Նորիկյանն ասաց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո:
Ապրիլի 21-ին հրաժարական ներկայացնելու դեպքում ԱԺ-ն կարող է ցրվել մայիսի 5-ին, իսկ մայիսի 5-ին հրաժարական ներկայացնելու դեպքում՝ մայիսի 19-ին:
Վարչապետի հրաժարականից հետո ԱԺ-ում 2 անգամ ընտրություն կազմակերպելու պրոցեսը կարող է տեղի չունենալ, եթե «Իմ քայլը» խմբակցությունը որոշի ընդունել ավելի վաղ պատգամավոր Վահագն Հովակիմյանի մշակած նախագիծը, ըստ որի՝ ԱԺ-ն կարող է նաեւ ինքնալուծարվել: Հիշեցնենք, պատգամավորը հայտարարեց, որ դա ընդամենը գաղափար էր:
Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ ռազմական դրությունը չի՞ խոչընդոտի ընտրությունների անցկացմանը: Նորիկյանն ասաց, որ Սահմանադրությամբ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ արտահերթ ընտրություններ չեն կարող անցկացվել, բայց դրանց ավարտից ոչ շուտ, քան 50 եւ ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են: Ուստի, ըստ նրա, եթե առաջիկա օրերին հանեն ռազմական դրությունը, ապա կհասցնեն նաեւ այդ ժամկետի մեջ տեղավորվել:
Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին, ապա սա չի կարող տեղավորվել ժամկետի մեջ: Փաստաբանն ասաց, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիք կա, որ «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններից հետո քաղաքական ուժերն ու հասարակությունը պետք է ունենան առնվազն 6 ամիս ժամանակ՝ դրանց ծանոթանալու համար: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնում ընտրվել է 3 տարի առաջ՝ 2018 թվականի մայիսի 8-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT