Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո ուղղակի չի մասնակցելու ընտրություններին, նա կնախընտրի «չուժոյով խաղը». Սաֆարյան

Ե'վ Ռոբերտ Քոչարյանը, ե'ւ Սերժ Սարգսյանը ի վերջո հավանաբար կնախընտրեն չմասնակցել ընտրություններին, փոխարենը ստվերային աջակցություն ցուցաբերել նոր թիմերի: «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով հունիսի 20-ին սպասվող արտահերթ ընտրություններին նրանց մասնակցելու վերաբերյալ մեր հարցին՝ կանխատեսեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

- Պարոն Սաֆարյան, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ մասնակցելու է ընտրություններին եւ «կրելու է»: Ընտրությունների օրն արդեն հայտնի է, բայց բոլոր հավանական կուսակցությունները, որոնց միջոցով նա կարող է առաջադրվել՝ դեռ չեն կողմնորոշվել: ՀՀԿ-ն դեռ չի որոշել՝ մասնակցել, թե ոչ, ՀՅԴ-ն՝ նույնպես: Ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության ցուցակում կլինի:

- Ես կդժվարանամ ասել. կարծում եմ Ռոբերտ Քոչարյանն ի վերջո ուղղակի չի մասնակցելու, այս պահի նշանները դրանք են, որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք կարող էին տեսականորեն եւ գործնականում իր հետ առաջադրվել, կարծեք թե իր խաղից դուրս են. ԲՀԿ-ն, որը գոնե քաղաքական վերլուծությունների մակարդակում ավանդաբար նույն դաշտում է գործել, դժվար թե համաձայնի, որ Քոչարյանը մասնակցի իրենց կուսակցությունով, առավել եւս ընտրություններում էլ որպես վարչապետի թեկնածուի անուն տա Ռոբերտ Քոչարյանինը:

ԲՀԿ-ն այդ վիճակում չի, որ նման ռիսկի գնա. «17+»-ի մեջ լինելով այդ կուսակցությունը տեսավ, թե ինչ կատարվեց դրա հետ եւ մտածում է ինչպես այդ փլատակների տակից ինքն իրեն փրկի:

Եթե նկատում եք, Բաղրամյան պողոտայում այժմ այն շարժումն է, որը քոչարյանամերձ եւ նրան համակրող խմբավորում է: Այն ակնհայտորեն ստանձնել է «Հայրենիքի փրկության» շարժման վերջին ակորդների պատասխանատվությունը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, որը 2-րդ հավանական ուժն է, որ կարող էր Քոչարյանին տեղ տալ, բայց ինչպես ասացիք, դեռ չեն կողմնորոշվել: Չնայած կարծում եմ, որ նրանք էլ վախենում են, որ այս սպառված վիճակում չեն կարողանա քվեներ ստանալ:

- Այլ քաղաքական միավորներ չկա՞ն, որոնց միջոցով Քոչարյանը կարող է առաջադրվել:

- Դրանք ավելի շատ փոքր խմբեր են, որոնք առանձին-առանձին մասնակցելու դեպքում շատ փոքր շանսեր կունենան, ընդհուպ անցողիկ շեմը անցնելու առումով: Դեռ չեմ ասում նույնիսկ, թե այդպիսի խմբերը որքան համարձակություն կունենան հանրությանը ասելու, որ վարչապետի իրենց թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

Իմ կարծիքն այն է, որ այնուամենայնիվ Քոչարյանն ավելի շատ կնախընտրի «չուժոյով խաղը», այսինքն ոչ անձամբ մասնակցելու տարբերակը: Ես կարծում եմ, որ նա ավելի շատ շեշտը կդնի նոր խմբերի վրա, որոնք կարող են արտաքուստ կապ չունենալ իր հետ, բայց ֆինանսակազմակերպական եւ այլ առումներով համակրեն իրեն. ես առայժմ տեսնում եմ այդ խաղը, որովհետեւ դժվար թե «Հայրենիքի փրկության շարժման» տապալումից հետո որեւէ ուժ մտնի այդ ռիսկի տակ եւ Քոչարյանին առաջադրի:

- Ի՞նչ եք կարծում՝ ԲՀԿ-ի առաջին համարը կլինի Ծառուկյա՞նը:

- Ես կարծում եմ, որ կլինի Ծառուկյանը: Նա ակնհայտորեն սիրում է խորհրդարանում լինել, եւ հանուն արդարության պետք է ասել, որ այնտեղ է եղել ոչ միայն այս իշխանության օրոք, այլեւ նախկինների ժամանակ: Նա միշտ է Ազգային ժողովը համարել իր անձեռնմխելիության երաշխիքներից մեկը:

Հետո չգիտեմ, իրենից բացի ուրիշին առաջադրելու դեպքում ԲՀԿ-ն ինչ շանսեր կունենա, ինչ արդյունք կունենա: Պետք է ընդգծեմ նաեւ, որ եթե նրանք Քոչարյանի հետ հույսեր կապեին՝ նրա հետ կմնային Բաղրամյան պողոտայում:

- Իսկ ի՞նչ կանխատեսումներ ունեք Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի առաջադրման հնարավորության մասին:

- ՀՀԿ-ն քանիցս նախկինում հայտարարել է, որ իրենք ընտրություններին չեն մասնակցելու, չեն մասնակցելու այն ընտրություններին, որը կկազմակերպեն այս իշխանությունները: Ճիշտն ասած ՀՀԿ ոչ մի հայտարարություն լուրջ հիմք վերցնել պետք չի, Սերժ Սարգսյանն էլ նախկինում հայտարարում էր, որ 3-րդ անգամ երկիրը չի ղեկավարելու, բայցեւայնպես կարծում եմ նրանք նույնպես կընտրեն ընտրություններին չմանսակցելու որոշում:

- Կան տեսակետներ, որ դատարանի բակում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը նախընտրական էր:

- Նախընտրական էր, այն որ իրենք ընտրություններին կմասնակցեն այլ տեսքով, դա կլինի, ընդ որում ավելի շատ կմասնակցեն ընտրությունները փչացնելու ստրատեգիայով, քան հաղթելու: Նախկինների նկատմամբ հասարակության մերժողական վերաբերմունքը շատ ընդգծված է եւ դժվար թե ՀՀԿ-ն 3 տարի առաջ իշխանությունը զիջելով այսօր կարողանա վերադարձի մասին մտածել: Դրա համար ինձ թվում է երկուսն էլ (Ս. Սարգսյան, Ռ.Քոչարյան-խմբ.) կնախընտրեն նոր թիմերով հանդես գալու տակտիկան:

- Այսինքն ինչ-որ մի թիմի ստվերային աջակցություն կցուցաբերե՞ն, ոչ ակնհա՞յտ:

- Այո-այո:

- Իսկ այս պահին տեսանելի՞ է այդպիսի թիմ:

- Քիչ առաջ կարդացի, որ Սյունիքի ինչ-որ համայնքապետեր եւ Վահե Հակոբյանը կուսակցություն են ստեղծում՝ մասնակցելու ընտրություններին: Ի՞նչ եք կարծում, կունենա՞ն նրանք նախկին իշխանությունների աջակցությունը՝ իհարկե կունենան:

- Առաջին նախագահի մասնակցությունը ե՞ւս անորոշ է:

- Չեմ կարող ոչինչ ասել: Ընդհանրապես նկատելի է, որ պատերազմից հետո Տեր-Պետրոսյանի եւ ՀԱԿ-ի գործունեությունը այդքան էլ վերադարձի մասին չէ, ակտիվությունը չկա, այն առումով, որ նրանք դաշտը թողեցին նախկին 2 նախագահներին: Իհարկե դա էլ կարող էր տակտիկական որոշում լինել՝ թողնել, որ նրանք իրենց քայլքով դուրս գան դաշտից: Բայց դժվարանում եմ ասել՝ կմասնակցի, թե՝ ոչ:

- Պարոն Սաֆարյան, հնարավոր այլ դաշիքններ կանխատեսվո՞ւմ են :

- Գիտեք, ժամանակն այնքան քիչ է: Այս պահին որպես ընտրությունների մասնակից միակ տեսանելին «Իմ քայլն» է, անգամ «Իմ քայլի» դեպքում հստակ տեսանելի չէ՝ ինչ կոնֆիգուրացիայով կմտնի պայքարի մեջ: Հաշվի առեք, որ շուտասելուկի կարգի են արտահերթ ընտրությունները. 12 օրում հնարավոր չէ ամբողջ Հայաստանը շրջել, մի քիչ շատ տարօրինակ ընտրություններ են արտահերթ ընտրությունները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2882 դիտում

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել