Տանջել են քաղաքացիներին ու ռազմագերիներին, ենթարկել կտտանքների՝ անտեսելով Ժնևյան կոնվենցիան. HRW-ի 2 զեկույցը

Միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել էր զեկույց՝ Ադրբեջանում պատերազմից հետո պահվող ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու նրանց կտտանքների ենթարկելու մասին: Այս զեկույցից օրեր առաջ էլ կազմակերպությունը հրապարակել էր մեկ ուրիշ զեկույց՝ Արցախի բնակավայրերում մինչ պատերազմը բնակված ու ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից գերեվարված քաղաքացիների, գերության ընթացքում նրանց կրած տառապանքների, սպանված ու խոշտանգված քաղաքացիական անձանց մասին:

Հրապարակման սկզբում նշվում էր, որ պատերազմի մեկնարկից ի վեր Արցախում քաղաքացիների տարհանման լայնամասշտաբ գործընթաց էր մեկնարկել, բնակավայրերում մնացել էին եզակի թվով մարդիկ՝ հիմնականում տարեցներ, որոնք էլ հետագայում գերեվարվել են ու կտտանքների ենթարկվել, որոշ մարդիկ մահացել են հենց գերության մեջ, Բաքվում:

Human Rights Watch- ը փաստագրել է մի քանի դրվագներ, երբ ադրբեջանական զինված անձնակազմը բռնի կերպով առեւանգել է խաղաղ բնակիչների, ապա նրանց անմարդկային ու նվաստացուցիչ պայմաններում ենթարկել խոշտանգումների և կալանքի: Երկու գերեվարված անձինք մահացել են, երբ նրանք գտնվել են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո: Նրանցից մեկը, ինչպես, ամենայն հավանականությամբ, կարելի է եզրակացնել առկա տեղեկատվության հիման վրա, եղել է արտադատական մահապատժի զոհ: Այս բոլոր անձինք բերման են ենթարկվել ՝ առանց որևէ հիմքի, որը թույլ կտար նրանց համարել սպառնալիքի աղբյուր. նրանք զենք չեն ունեցել և չեն մասնակցել ռազմական գործողություններին: 

Կազմակերպությունը ներկայացրել է սպանվածների պատմությունները (ըստ նրանց հետ բերման ենթարկված անձանց ու մերձավոր հարազատների պատմությունների) և նրանց, ովքեր իրենք անցել են խոշտանգումների և դաժան, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի միջով: Այս հանցագործությունները փաստաթղթավորելու համար կառույցը հարցազրույց է վերցրել 2 նախկին կալանավորվածներից, նրանց ընտանիքի անդամներից և այդ ընտանիքները ներկայացնող փաստաբաններից, ինչպես նաև ուսումնասիրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հարազատների և հայաստանյան առաքելության կողմից տրամադրված բժշկական փաստաթղթերը, լուսանկարներն ու տեսանյութերը:

Human Rights Watch-ը նշում է, որ չի կարող պարզել, թե որքան գերի է պահվում Ադրբեջանում իրականում՝ նշելով, որ Հայաստանը ներկայացրել է տվյալներ 240 գերու մասին, Ադրբեջանը վերադարձրել է 69 հայ ռազմագերիների և գերեվարված խաղաղ բնակիչների: Հայաստանի արտգործնախարարությունից փոխանցել են, որ մեկ տասնյակից ավելի խաղաղ բնակիչներ մնում են ադրբեջանական կողմի մոտ: Նրանց ընտանիքները հուսահատ վիճակում են՝ հատկապես հաշվի առնելով բանտարկյալների ահաբեկման բազմաթիվ ցնցող տեսանյութերը և սոցիալական ցանցերում շրջանառվող մի շարք վերադարձող մարդկանց սարսափելի պատմությունները:

Կազմակերպությունը հիշեցնում է՝ Ժնևի չորրորդ կոնվենցիան՝ կապված պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին, նրանց ճանաչում է որպես «պաշտպանված անձինք»: Այն սահմանում է, որ այն անձանց, «որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, նրանց բոլոր հանգամանքներում պետք է վերաբերվեն մարդկայնորեն ՝առանց որևէ խտրականության ՝ ռասսայի, գույնի, դավանանքի կամ համոզմունքի, սեռի, ծագման կամ ունեցվածքի կամ նման այլ չափանիշների պատճառով»: Ռազմական գործողությունների ընթացքում թույլատրվում է որոշակի վայրում պաշտպանված անձանց ներկալումը կամ հարկադիր մեկուսացումը, եթե դա բացարձակապես անհրաժեշտ է այն իշխանության անվտանգության համար, որի իշխանության տակ են գտնվում: Այլ կերպ ասած, ինչպես նախկին Հարավսլավիայի միջազգային տրիբունալն է նշել, պետք է «լուրջ և իրավական հիմքեր» լինեն `ներկալվածներին այդպիսի տերության անվտանգության համար իրական սպառնալիքի աղբյուր համարելու համար: Միևնույն ժամանակ, պաշտպանված անձանց ազատությունից ապօրինի զրկելը ճանաչվում է որպես Ժնևի կոնվենցիաների լուրջ խախտում կամ ռազմական հանցագործություն:

Որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կողմ ՝Ադրբեջանը նաև պարտավոր է պահպանել կամայական կալանքը, խոշտանգումները և այլ անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքը արգելող դրույթները:

Պաշտպանված անձանց դիտավորյալ սպանությունն ու դաժան վերաբերմունքը, որը փաստագրված է ստորև, միջազգային մարդասիրական իրավունքներում դասվում են որպես ռազմական հանցագործություններ: Ըստ կազմակերպության զեկույցի, Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ հետաքննեն քաղաքացիական անձանց ապօրինի ձերբակալման, նրանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև մեկ կալանավորված անձի ենթադրյալ արտահերթ դատապարտման ու մահապատժի վերաբերյալ որոշումները, որպեսզի ապահովեն, որ բոլոր ներգրավվածները պատասխանատվության ենթարկվեն: Անհրաժեշտ է նաև ազատել և հայրենադարձել առանց բացառության բոլոր քաղաքացիական անձանց:

Երկրորդ զեկույցն արդեն ամբողջությամբ վերաբերվում է զինծառայողներին, որոնք հայտնվել են Ադրբեջանի մոտ ու համարվում են ռազմագերիներ:

Երկրորդ զեկույցում ևս հավաստվում է, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել հայ ռազմագերիներին 2020 թ.-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո և ընթացքում՝ նրանց դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով գերեվարելիս, տեղափոխելիս կամ տարբեր կալանավայրերում անազատության մեջ գտնվելու ընթացքում:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական գերիներին և տեղեկություններ տրամադրի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց իրավիճակն անհայտ է, բայց վերջին անգամ տեսել են ադրբեջանական կալանքի տակ »,- ասվում է կառույցի հայտարարության մեջ։

«Ձերբակալված հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում և խոշտանգումները զզվելի իրողություն են և համարվում են պատերազմական հանցագործություն: Այդ պատերազմական հանցանքները պետք է անհապաղ պատասխանատվության ենթարկվեն»,-ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը:

Human Rights Watch- ը հարցազրույց է վերցրել չորս նախկին ռազմագերիներից, ովքեր մանրամասն նկարագրում էին իրենց նկատմամբ դաժան վերաբերմունքը կալանավայրում, ինչպես նաև դաժան վերաբերմունքը այլ ռազմագերիների հետ, որոնց հետ նրանք գերեվարվել էին կամ բաժանված էին խցերում: Նրանք բոլորը նկարագրել են երկարատև և կրկնվող ծեծերը: Մեկում նկարագրվում էր, որ խոշտանգել են սուր մետաղական ձողով, իսկ մյուսում  ասում է, որ գերուն ենթարկել են էլեկտրաշոկի, մեկ այլ գերու՝ը բազմիցս այրել են վառվող ծխախոտի մնացորդներով: Տղամարդիկ պահվել են նվաստացուցիչ պայմաններում, նրանց պահելու առաջին օրերին շատ քիչ ջուր են տվել և քիչ սնունդ:

Սոցիալական ցանցերում տեղադրվել են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս տեսարաններ, որոնցում ադրբեջանցի սպաները վատ վերաբերմունքի են  արժանացնում  հայ ռազմագերիների: Human Rights Watch- ը սերտորեն ուսումնասիրել և ստուգել է այս տեսանյութերից ավելի քան 20-ը, այդ թվում `վերջերս հայրենադարձված ռազմագերիների և զինծառայողների ընտանիքի անդամների հետ հարցազրույցների միջոցով, որոնք տեսանյութերում կան,  բայց դեռ չեն վերադարձել: Human Rights Watch- ը վերանայել է նաև բժշկական փաստաթղթերը:

Խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին տեղեկությունները մտավախություն են առաջացնում, որ հայ գերիները, որոնք դեռ գտնվում են ադրբեջանական կալանքի տակ, հետագա կտտանքների վտանգի տակ են, հայտնում է Human Rights Watch- ը: Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հայ ռազմագերիները և մյուս կալանավորվածները դեռ անազատության մեջ ունենան այն բոլոր պաշտպանությունները, որոնց նրանք իրավունք ունեն մարդու իրավունքների և հումանիտար միջազգային օրենքների համաձայն, ներառյալ՝ ազատում խոշտանգումներից և վատ վերաբերմունքից:

Ըստ կազմերկպության, անազատության մեջ գտնվող հայ ռազմագերիների թիվը դեռ անորոշ է մնում: 2021 թ. փետրվարի վերջին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչությունը խնդրել էր դատարանին միջամտել Ադրբեջանին ենթադրյալ ռազմագերիների և քաղաքացիական բանտարկյալների 240 դեպքերի վերաբերյալ: Գրասենյակի հաղորդմամբ, այդ դեպքերի մոտ 90 տոկոսում նրանք տրամադրել են լուսանկարչական և (կամ) տեսանյութերի տեսքով ապացույցներ, որոնք հաստատում են, որ ադրբեջանական ուժերը բերման են ենթարկել այդ մարդկանց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2392 դիտում

Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ

Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)

Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել

Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ

Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ

Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ