Պտղունքի 72 տարվա դպրոցը վերակառուցվում է. Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պտղունք, որտեղ հիմնովին վերակառուցվում է համայնքի միակ դպրոցը։ Նախարարին ուղեկցել են ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Դեռևս 2018թ․ հունիսին Պտղունք կատարած այցի ժամանակ նախարար Պապիկյանը ծանոթացել էր դպրոցի շենքի վթարային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը համայնքի բնակիչներին և ուսուցչական կազմին խոստացել էր հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։

2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցը ընդգրկվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել էր և նախատեսվել էր կառուցել սեյսմակայուն նոր շենք։ Ներկայումս ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:

Նախարար Պապիկյանը դպրոցի շինհրապարակում հորդորել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարության որակի և նախանշված ժամկետում ավարտելու հարցում։ Նախարարին ներկայացվել է դպրոցի նոր շենքի նախագիծը, նշվել է, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։ Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց: Այն հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։  Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 մլն դրամ, որից 16,7%-ը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը՝ համաֆինանսավորվում  Ասիական զարգացման բանկի կողմից։

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական, մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։

Նախարարը եղել է նաև Երևանի 18-րդ դպրոցի շինհրապարակում, հետևել շինարարության ընթացքին։ Դպրոցի շենքը կառուցվել էր դեռևս 70-ականներին և գտնվում էր վթարային վիճակում։ Հաշվի առնելով սեյսմակայունության հետ կապված խնդիրները՝ որոշում է կայացվել շենքը հիմնովին քանդել և կառուցել բոլորովին նոր դպրոց. կպահպանվի միայն նախկին շենքի արտաքին պատը, քանի որ այն իրենից ճարտարապետական արժեք է ներկայացնում։ Դպրոցը կառուցվում է 432 աշակերտի համար։ Դպրոցի կառուցման համար ներդրվել է 986 մլն դրամ, որից 20%-ը հատկացվել է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը Ասիական զարգացման բանկից ներգրավված վարկային միջոցներն են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1155 դիտում

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը

Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ

Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին

Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ

Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան

Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ

Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել

Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի

Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը

Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին

Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին

Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է

Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»

Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ

Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը

Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ

Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով

Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ

Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած

Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի

Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել

Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ

Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան

Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար

Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը

Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են

Վանաձորում ավտոմեքենա է այրվել

Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան

«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ