Երևան
12 °C
Ազգային ժողովի անկախ պատգամավորներն առաջարկում են սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում աճեցված գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել:
Պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանն առաջարկում են լրացում կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքներում:
Այդ լրացմամբ նախատեսվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը պետությունը երաշխավորում է, որ պետք է գնի՝ Կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա:
Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշել են, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք համայնքներ ձեռք են բերել սահմանամերձ համայնքների կարգավիճակ: Տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ:
Ըստ նրանց՝ գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով աճեցնում են բուսաբուծական արտադրանք, որի հնարավոր իրացումից նախատեսվող եկամտի վրա հույսը դնելով՝ փորձում են առաջիկա ժամանակահատվածի համար պլանավորել իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ սահմանամերձ համայնքների բնակիչները չեն կարողանում իրացնել արտադրանքը եւ կանգնում են լրջագույն խնդիրների առջեւ:
Այդ իսկ պատճառով պատգամավորները գտնում են, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը:
Նախագծի հեղինակներից Սոֆյա Հովսեփյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ պետությունը ունի կոնկրետ պատվիրակվող ծառայություններ, օրինակ՝ բանակի սնունդը պատվիրակում է որոշ կազմակերպությունների եւ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու դեպքում մատակարարը գյուղմթերք գնելիս առաջնահերթություն պետք է տա սահմանամերձ համայնքներին: «Այս պահին որեւէ կերպ այդ հարցը կարգավորված չէ եւ ցանկացած մատակարար կարող է, օրինակ՝ սահմանամերձ համայնքներում արտադրվող արեւածաղկի ձեթի փոխարեն գնել պարսկական ձեթ: Իսկ այստեղ խնդիր է առաջանում, մարդկանց մոտ արդեն մոտիվացիա չի մնում սահմանամերձ բնակավայրում ապրելու»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ օրինակ՝ Սյունիքի մարզի սահմանամերձ համայնքներում գրեթե բոլորը կորցրել են իրենց հողատարածքները եւ նրանք փոքր հնարավորություններով մեծ արդյունք պետք է ստանան:
Դիտարկմանը՝ նախագծով կոնկրետ առանձնացում չկա, որ այդ գյուղմթերքը պետք է մատակարարվի, օրինակ՝ ՊՆ-ին, Հովսեփյանը արձագանքեց. «Դա մենք չենք առանձնացրել: Ես քննարկել եմ Էկոնոմիկայի նախարարության հետ: Ես բանակի օրինակը բերեցի, բայց պետությունը բացի դրանից այլ կառույցների էլ է պատվիրակում՝ ծերանոցներ, մանկատներ եւ այլն: Ընդամենը պետք է օրենքով փոխել՝ առաջնահերթ սահմանամերձ, հետո տեղական, հետո նոր ներմուծված ապրանքների համար»:
Հարցին՝ կոնկրետ հաշվարկ կա՞ նախագծի տակ, թե տարեկան որքան գումար պետք է պետությունը ծախսի այս նախագիծն ընդունելու դեպքում, պատգամավորը պատասխանեց, որ պետությունը անկախ ամեն ինչից օրինակ՝ բանակի սննդի համար այդ գումարը ծախսում է: Նրա կարծիքով՝ սրանով նաեւ պարենային անվտանգության հարց են լուծում, բացի այդ խթանում են տեղական արտադրանքը:
Հարցին՝ նախագծում ռիսկեր չկա՞ն, որ օրինակ՝ Երեւանից ինչ-որ գործարար սահմանամերձ համայնքում կփորձի գյուղատնտեսությամբ զբաղվել եւ կայուն եկամուտ ստանալ պետությունից, Հովսեփյանը պատասխանեց. «Իհարկե՛, դա ռիսկ է, որպես այդպիսին, բայց մենք կարող ենք դրա վերահսկողությունն էլ սահմանել: Եթե անգամ որեւէ երեւանաբնակ գնա եւ սկսի ինչ-որ բան անել, տեղի բնակիչը պետք է աշխատի: Դա նշանակում է, որ աշխատանքով է ապահովելու սահմանամերձ համայնքի բնակչին եւ այդ հողամասը մշակվելու է»:
Դիտարկմանը՝ եթե անգամ այդ ապրանքի կարիքը չլինի այս նախագծով պետությունը պարտավորվում է այն գնել, Հովսեփյանն արձագանքեց. «Չի կարող կարիքը չլինել: Սահմանամերձ համայնքներում մենք այնքան հողամասեր չունենք, որ մարդիկ կարողանան ամբողջական ծավալ ապահովել, իրենք պետք է շատ փոքր տոկոսը ապահովեն, բայց առաջնահերթության սկզբունքով»:
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, որ շուկան պետք է կարգավորվի ազատ մրցակցային պայմաններում եւ այդտեղ չի կարելի որեւէ արտոնություն տալ՝ դրանով արգելակելով տնտեսության զարգացումը:
«Ես դեռ 2017 թ. առաջարկել էի, որ բանակը գնումների ժամանակ առավելություն տա տեղական արտադրողին՝ հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների առումով ու եթե մրցակցային են գները ներկրողի հետ՝ առավելություն տան տեղական արտադրողին: Բայց որ պետական գնումներ կատարվեն՝ դա կխաթարի շուկայական տնտեսության հիմքերը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա խիստ կվնասի տնտեսությանը:
Բագրատյանի կարծիքով՝ դա հակամրցակցային առաջարկ է եւ որեւէ շուկայագետ չի ընդունի դա որպես ճիշտ նախաձեռնություն, քանի որ չի կարելի միջամտել շուկայական հարաբերություններին:
Նա նշեց, որ այս մոտեցումն անթույլատրելի է, սահմանամերձ բնակավայրերին կարելի է օգնել բազմաթիվ հնարավորություններով. «Մասնավորապես կարելի է 10 տարի արտոնություն տալ հարկերից ազատման տեսքով այն արտադրողներին եւ այն արտադրանքը, որը չկա մեր տեղական արտադրության մեջ: Այդ առաջարկը ես արել եմ, բայց քննարկման փուլում է: Այս կարգի արտոնությունը չի խաթարի մրցակցությունը, քանի որ նմանատիպ արտադրություն մենք չունենք»:
Պատգամավորը նշեց՝ իր համար ամենակարեւորը տնտեսության մեջ հավասար պայմաններն են եւ կողմ չէ որեւէ հակամրցակցային առաջարկի: Ըստ նրա՝ սա կարող է նաեւ չարաշահումների առիթ տալ, օրինակ Երեւանում բնակվողները գյուղացիների անունով կարող են ձեւակերպել եւ ցածրորակ արտադրանքը բարձր գներով պարտադրել պետությանը գնել:
Գյուղատնտես Հարություն Մնացականյանի կարծիքով՝ պետությունը երբեք չպետք է խառնվի գնումներին, դա տնտեսական օրենքներին հակասող գործողություն է:
«Ես որ իմանամ այդպես է, սահմանամերձ տարածաշրջանում մի հատ հող կվերցնեմ, այդ հողի վրա կաճեցնեմ «իքս» քանակի այն մթերքը, ինչը պետությունը պիտի երաշխավորված գնի, մնացածը այլ տեղերից կգնեմ այդ հողի աճեցվածի անվան տակ՝ կվերավաճառեմ պետությանը եւ ոչ մի ձեւով չեն կարողանա վերահսկել այդ մեխանիզմը»,- ասաց Մնացականյանը:
Գյուղատնտեսի կարծիքով՝ այս նախագծի ընդունման դեպքում ամբողջ համակարգը դեգրադացվելու է. «Դա սխալ մոտեցում է, չի կարելի սահմանամերձին մրցակցությունից դուրս թողնել: Դա շուկայի օրենքների խախտում է, ինչն իր բացասական հետեւանքները կարող է ունենալ եւ ոլորտի բնականոն, ազատ մրցակցային զարգացմանը խաթարել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT