Երևան
12 °C
Որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք «Ընտրական օրենսգրքի» պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Ազգային ժողովում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաեւ որոշ մանրամասներ հրապարակեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություններից:
Նախ, սակայն, վարչապետն անդրադարձավ Բագրատյանի այն դիտարկմանը, թե մամուլից է տեղեկացել հունիսի 20-ի ընտրությունների մասին: Ասաց՝ այդ որոշումը կայացվել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում, եւ նաեւ դրա արդյունքում է որոշվել տեղեկությունը հանրայնացնելու ձեւը:
«Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի, նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում:
Մենք արձանագրել ենք հետեւյալ պայմանավորվածությունը, որ սահմանված ժամկետներում, այսինքն՝ հաշվարկ ընտրական օրենսգրքով, տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվելու է, որից հետո հենց հունիսի 20-ին քվեարկության օրն է: Այսինքն՝ 20-ը ֆիքսվել է, եւ հետ հաշվարկով մնացածը կկազմակերպենք»,- ասաց Փաշինյանը:
Այնուհետեւ պատասխանելով Բագրատյանի մյուս հարցին՝ ընտրությունների գնալու են գործո՞ղ օրենսգրքով, թե՞ նոր ընդունվելիք՝ վարչապետն ասաց.
«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել: Բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգ լինի՞, թե՞ չլինի: Ըստ էության՝ մեր խոսակցության ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ «Բարգավաճ Հայաստան», ե՛ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այս հարցը, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն վարկանիշայինը լինի, թե չլինի:
Որից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Սա է ամբողջ պատմությունը»:
Առավել մանրամասնելով ընտրակարգի փոփոխության հարցը՝ Փաշինյանը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից «ասվել է՝ մենք կողմ չենք քվեարկի, որովհետեւ չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվություն, եթե դուք ուզում եք փոխեք, փոխեք, մենք խնդիր չունենք»:
«Դե, քաղաքական պայմանավորվածությունները նրբություն ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա, բայց մենք ինչ ասել ենք, հստակ մեր պարտավորություններով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT