Հակասահմանադրական ճանաչված հոդվածը հեղինակել էր Դավիթ Հարությունյանը. որոշ պատգամավորներ կանխատեսել էին այս իրավիճակը

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որ Սահմանադրական դատարանը մարտի 26-ի որոշմամբ ճանաչեց հակասահմանադրական եւ անվավեր, ընդունվել էր 2009 թվականին 98 կողմ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ՝ գրեթե ամբողջ կազմով), 1 ձեռնպահ (Րաֆֆի Հովհաննիսյան), 6 դեմ («Ժառանգություն») քվեարկությամբ:

Նախագծի համահեղինակն այդ ժամանակվա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էր, արդարադատության նախարարը՝ Գեւորգ Դանիելյանը:

Դե յուրե Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Ավետ Ադոնցի (ԲՀԿ), Արծրունի Աղաջանյանի (ՕԵԿ) և Արմեն Ռուստամյանի (ՀՅԴ), իսկ դե ֆակտո միայն Դավիթ Հարությունյանի առաջարկով Քրեական օրենսգրքի 300՝ իշխանությունը յուրացնելու մասին հոդվածը խմբագրվեց եւ ավելացվեց սահմանադրական կարգը տապալելու մասին նոր՝ 300.1 հոդվածը: Եթե վերցնենք զուտ պաշտոնական բացատրությունը, ապա Դավիթ Հարությունյանը նախագծի հիմնավորման մասում ընդամենը գրել էր.

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու և քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու պայմանով»:

Նախագծի իրական պատճառը, ինչպես դեռ այն ժամանակ էր կանխատեսվում, Մարտի 1-ից հետո հարուցված քրգործերի, բանտերում հայտնված անձանց պատիժների մեղմացումն էր, որովհետեւ կար ԵԽԽՎ 2 բանաձեւ այդ մասին:  

Կռահե՞լ էր նախագծի «վունդերկինդ» համարվող հեղինակը, որ հիմնավորման մեջ որոշակիություն բառ պարունակող իր հեղինակած օրենքը ընդունումից 12 տարի անց կարող է հակասահմանադրական ճանաչվել հենց որոշակիություն չունենալու հիմքով, դժվար է ասել: Փաստ է, սակայն, որ դեռ այն ժամանակ որոշ պատգամավորներ կռահել էին ոչ միայն այն, որ նախագիծը որոշակիության խնդիր ունի, այլ նաեւ՝ թե որն է դրա ընդունման իրական շարժառիթը:

Իրեն ուղղված հարցերից մեկին ի պատասխան՝ ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյուշա Շահբազյանն էլ ընդունել է, որ այն կապված է «7-ի գործի» հետ: «Կարծում եմ՝ գաղտնիք չկա։ Որեւէ մեկը չի թաքցրել, որ փոփոխությունների առիթը եղել է «7-ի» գործը։ Որովհետև եթե չլիներ «7-ի գործը», դժվար թե այսօր այդ անհրաժեշտությունն առաջանար փոփոխելու, թեև փոփոխության կարիք ունեին այս հոդվածները։ Այստեղ, կարծում եմ, գաղտնիք չկա, մանավանդ խնդիրը քննարկվել է նաև այնտեղ, և, այո՛, ԱԺ նախագահը Եվրախորհրդի խորհրդարանական ժողովի ներկայացուցիչներին այս խոստումը տվել էր կամ այս մասին տեղյակ էր պահել»:

Ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այն ժամանակ կանխատեսել էր, որ ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու դեպքում նոր՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը չի կարող կիրառվել Մարտի մեկի գործով, քանի որ այն չի կարող հետադարձ ուժ ունենալ: 

Ահա քննարկումներից մեկի ժամանակ նրա հարցը Արտյուշա Շահբազյանին.

«Պրն Շահբազյան, չե՞ք կարծում՝ եթե այս ՀՀ ՔՕ 300 հոդվածը փոխվի (...) և եթե 7-ի գործով մեկ այլ գործ էլ հարուցվի և պարզվի, որ բռնությամբ պետական իշխանությունը պահել են նախկին իշխանությունները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, և պետության ներկայացուցիչներն են կրակել ժողովրդի վրա, մենք դա գիտենք բոլորս, որոնցից 3-ը զոհվել են «Չերյոմուխա 7»-ից, եթե նրանց վրա քննությունը է տարվում այնպես, որ նրանք էլ մեղադրյալների աթոռին պետք է նստեն, իսկ իմ խորին համոզմամբ, դա այդպես է, այդ դեպքում այս հոդվածը չի գործելու։ Ինչո՞ւ եք պատասխանատվությունից ցանկանում ազատել այդ մարդկանց։ Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է այսպիսի իրավիճակ ստեղծվել»։

Շահբազյանն այս հարցին չէր պատասխանել, որովհետեւ Դավիթ Հարությունյանը վարման կարգով ձայն էր խնդրել եւ ըստ էության թույլ չէր տվել Շահբազյանին խոսել.

«Հարգելի նախագահող, պրն Շահբազյանը ներկայացնում է հանձնաժողովի կարծիքը։ Հարցերը, որ հնչում են, անձնական հարցեր են, այսինքն՝ պատգամավոր Շահբազյանին են ուղղված։ Հանձնաժողովն այդ հարցերի վերաբերյալ, որ հնչում են դահլիճում, որևէ դիրքորոշում չի արտահայտել։ Ես կարծում եմ՝ պատեհ չէ, նման հարցեր կարելի էր տալ հեղինակներին։ Ես դա ամբողջովին կընդունեմ, բայց ո՛չ հանձնաժողովի կարծիքը ներկայացնողի»,- ասել էր Հարությունյանը:

Եվ ահա, գրեթե նույնությամբ, ինչպես կանխատեսվել էր, մարտի 26-ին ՍԴ-ն հակասահմանադրական եւ անվավեր ճանաչեց Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածը: Ըստ հիմնավորման՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «առաջին՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Եվ երկրորդ՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:

Նշվում է նաեւ, որ այս հոդվածը հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին, այն է՝ համաչափության եւ որոշակիության սկզբունքին: 

Այսօր նախատեսված է Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, եւ, ըստ պաշտպանների, դատարանը պետք է 300.1 հոդվածի մասով Քոչարյանի եւ մյուս մեղադրյալների նկատմամբ հետապնդումը դադարեցնի, եւ գործն այդ մասով կարճվի: Ինչպես կվարվի դատարանը՝ պարզ կդառնա շուտով: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3989 դիտում

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

2 բնակավայրում՝ մառախուղ, Արագածոտնում՝ փակ ճանապարհ. ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին ու Լարսում

Սոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ

Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)

Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց

Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած

Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը

Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի

Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի

Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է

Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան

1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար

Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը

Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել

Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ

Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր

ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան

Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը

Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում

Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք

Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու

Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է

Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ

Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում

ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին

Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել

Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին

COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին

Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը

Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող

Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ

Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա

Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը

Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան