Երևան
12 °C
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային վիճակը վերջին օրերին շարունակում է մնալ խիստ լարված։ Առողջապահության նախարարությունը, ինչպես արդեն հայտնել ենք, ավելացրել է վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը՝ հասցնելով դրանք 19-ի։
Վերապրոֆիլավորված հիվանդանոցների թվում է նաև Լոռու մարզի Վանաձորի բժշկական կենտրոնը։ Հիվանդանոցը երկրորդ անգամ վերապրոֆիլավորվել է այս տարվա մարտի 25-ին, մեկ շաբաթվա ընթացքում ընդունել է 40 հիվանդ: «Առողջապահության նախարարության աջակցությամբ մեզ մոտ նորից բացվել է համապատասխան բաժանմունք։ Ունենք 40 մահճակալ, նույնքան էլ՝ վիրուսով վարակված հիվանդ։ 5-6 հիվանդ էլ ունենք մեր մեկուսարանում, ովքեր սպասում են կորոնավիրուսի թեստի պատասխանին»,- մեզ հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը։
Նրա փոխանցմամբ, հիվանդանոցը 2020 թվականի հոկտեմբերից՝ երկու ամսվա ընթացքում, ընդունել է 200 հիվանդի, բայց այդ ժամանակ հիվանդներին տեղափոխել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կամ այլ մասնագիտացված քովիդ հիվանդանոցներ, քանի որ Վանաձորի ԲԿ-ն դեռ համապատասխան բաժանմունք չուներ: Այն բացվել է մի փոքր ուշ և գործել մինչև դեկտեմբերի 25-ը։ Այժմ վերաբացվելուց հետո հիվանդանոցը ընդունել է տարբեր տարիքային խմբի հիվանդների, որոնք կա՛մ միջին ծանրության, կա՛մ ծանր վիճակում են։ 2021 թվականի փետրվար-մարտ ամսվա ընթացքում գրանցվել է մահվան երկու դեպք։ Հիվանդների ավելացման դեպքում տնօրենը կդիմի նախարարություն։
«Տեղափոխվում են Վանաձորից, մոտակա գյուղերից և քաղաքներից։ 40 հիվանդ միշտ ունենում ենք, բայց հիվանդները մի կողմից դուրս են գրվում, մյուս կողմից գալիս են։ Սա շատ բարդ հիվանդություն է։ Մենք ամեն ինչով ապահովված ենք՝ դիմակներ, ախտահանիչ նյութեր, անհրաժեշտ թթվածնային կետեր և կոնցենտրատներ, ուղղակի մեր հնարավորությունները 40 մահճակալն է։ Ունեցել ենք մահվան երկու դեպք, 80-անց անձիք էին հավելյալ հիվանդություններով։ Հիվանդանոցը մեծ է, բայց չենք կարող ընդլայնվել, որովհետև այլ բաժանմունքներ ևս ունենք։ Եթե հիվանդների թիվը ավելանա, մարզպետարանում ունենք առողջապահության վարչություն, կապի մեջ ենք նաև նախարարության հետ, և մասնագետները արդեն այդ հարցով կզբաղվեն»,- ասաց Մկրտչյանը։
Տնօրենը քաղաքացիներին հորդորում է հետևել անվտանգության կանոններին, հարգել բժիշկների աշխատանքը․ «Ամբողջ բեռը առողջապահական համակարգի և բժիշկների վրա է։ Մարդկանց ուղղակի հորդորում եմ դիմակ կրել, պահել սոցիալական հեռավորությունը։ Մարդիկ այսօր մասսայական միջոցառումներ են անում, դրա համար էլ այս վիճակն է։ 2020 թվականի մարտից գերծանրաբեռնված վիճակում ենք, մենք էլ ենք մեղք, հետո էդ նույն մարդիկ են մեզ զանգում, խնդրում՝ տեղափոխենք հիվանդանոց, ասում են՝ վատ ենք, մեռնում ենք: Մեր խնդրանքը միայն այն է, որ համաճարակային կանոններին հետևեն, իրենց առողջության մասին մտածեն»,- հավելեց Վահագն Մկրտչյանը։
Մերի Խաչատրյան
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT