Երևան
12 °C
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգետիկական շուկայում փոփոխություններ իրականացնելու համար վերջին շրջանում մի շարք նախագծեր է պատրաստել: ՀՀ էներգետիկ համակարգը պատրաստվում է խոշոր փոփոխության, որի արդյունքում դաշտում կարող են նոր խաղացողներ հայտնվել, եւ շուկան կազատականացվի:
Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ:
- Պարոն Բաղրամյան, ՀԾԿՀ-ն ի՞նչ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել էներգետիկ բնագավառում:
- Շուկայի ազատականացման եւ շուկայում էլեկտրոնային առեւտրի կազմակերպման ծրագիր է հիմա ներդրվում: Այսինքն՝ ծրագիրն արդեն պատրաստ է, հիմա փորձարկման, տեղայնացման եւ վերապատրաստման աշխատանքներ են իրականացվում: Բնականաբար, դրանց զուգահեռ՝ պետք է լինեն մեծածախ եւ մանրածախ առեւտրի կանոններ, որոնք ներառելու են ամբողջ էներգահամակարգի սուբյեկտների առեւտրային հարաբերությունները: Ինչպես նաեւ ցանցային կանոնները, որ ներառելու են տեխնիկական հարաբերությունները՝ միացման պայմաններ, հաշվառման եւ այլն:
Նախկինում Հայաստանի էլեկտրական ցանցերն ուներ բացառիկ իրավունք էլեկտրաէներգիան բաշխելու եւ մատակարարելու: Եթե բաշխելը դեռեւս բնական է, քանի որ այն բնական մենաշնորհ է, ապա մատակարարման լիցենզիան արդեն ազատականացվելու է: Այս նոր բարեփոխումներով կարող են լինել նաեւ տարբեր մատակարարներ, այսինքն՝ սպառողը կարող է ընտրել՝ մնալ ՀԷՑ-ում որպես երաշխավորված մատակարար՝ ՀԾԿՀ-ի կողմից սահմանված սակագներով, թե ընտրել այլ մատակարար, որն էլեկտրաէներգիան վաճառելու է սպառողներին չկարգավորվող գներով: Այսինքն՝ մտնելու է մեծածախ շուկա, այդ ծրագրի միջոցով գնի եւ վաճառի սպառողներին: Եթե կարճ ասեմ, բավական լայնածավալ փոփոխություններ են:
- Էլեկտրաէներգիայի ցերեկային-գիշերային սակագինը միասնական դարձնելու ծրագրեր կա՞ն:
- Այս պահին այդ առումով դեռեւս ոչինչ չկա: Եթե պահանջարկն ավելի համահարթ գրաֆիկով կարողանանք ապահովել, ապա ավելի էժան կայաններն ավելի շատ արտադրանք կկարողանան ապահովել այդ գրաֆիկի մեջ:
- Ինչպե՞ս այս փոփոխությունները կազդեն ոլորտի վրա: Էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություն կարո՞ղ է լինել:
- Հիմա չեմ կարող ասել, թե այս բարեփոխումները կոնկրետ սպառողական խմբերի սակագների վրա ինչպես կազդեն: Այս փոփոխությունները սկզբնական փուլերում չեն վերաբերելու բնակչությանը: Շուկան մաս-մաս ազատականացվելու է: Սկզբում շուկա են մտնելու խոշորները: Ստեղծվել է նաեւ աշխատանքային խումբ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, ՀԾԿՀ-ից մասնագետներ կան, որոնք համագործակցում են Վրաստանում ձեւավորված խմբի հետ, եւ այսօր բանակցում ենք մի շարք հարցերի վերաբերյալ: Օրինակ, որ կարողանանք այդ ծրագրի միջոցով միջսահմանային առեւտուր կազմակերպել էլեկտրաէներգիայի ոլորտում, ինչը, բնականաբար, մեծացնելու է շուկայի պահանջարկ-առաջարկը: Կարող է, օրինակ, տարվա մեջ տարբեր սեզոնայնությամբ մի երկրում էժան լինել, մյուսում՝ թանկ. ում մոտ ավելի էժան լինի էլեկտրաէներգիան, մյուսից կներմուծի, այս հարցը, բնականաբար, քննարկվում է: Ենթադրում եմ՝ պիտի նաեւ միջկառավարական համաձայնագիր ստորագրվի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որում պետք է նշվեն առեւտրի կազմակերպման ընդհանուր դրույթները: Այսինքն՝ շուկայի որոշակի սեգմենտ ազատականացվում է, եւ եթե, օրինակ, այդ ազատականացված հատվածում առեւտուր լինի, բավականին մեծ շուկա կձեւավորվի, ու այդտեղ կարող են մեծ արդյունքներ լինել: Հիմա թվային գնահատականներ տալը սխալ կլինի, բայց բոլոր այս բարեփոխումները անում ենք այնպես, որ հանկարծ ներքին շուկայի սպառողի վրա բացասական ազդեցություն չունենանք:
- Ինչպե՞ս են այս փոփոխություններին վերաբերվում ոլորտի ընկերությունները, օրինակ՝ ՀԷՑ-ը:
- ՀԷՑ-ը նորմալ է վերաբերվում: Բոլորն էլ մասնակից են: Բնականաբար, այդ առեւտրային, ցանցային կանոնները վերաբերում են էներգահամակարգի բոլոր սուբյեկտներին, ու նրանք ամբողջությամբ առաջին օրից մինչեւ վերջին օրը ներգրավված են լինում այս քննարկումներին:
- Ե՞րբ են նախատեսված իրականացնել այս փոփոխությունները:
- Հիմնական առեւտրային կանոններն ընդունված են, ինչն արդեն խոսում է այն բարեփոխումների մասին, որն իրականացվում է: Դրանք ուժի մեջ են մտնելու 2022 թ. փետրվարի 21-ից: Հիմնական ուղղվածությունն այդ կանոններում նկարագրված է, եւ դրա հիման վրա շուկայի ծրագիրն այսօր ՏՏ ոլորտի մասնագետները պատրաստում են: Զուգահեռ այս ամբողջ տարվա ընթացքում՝ կախված առաջացող խնդիրներից, ՏՏ ոլորտի մասնագետների առաջարկներից, իսկ հետո նաեւ փորձարկումից, կանցնենք վերջնական բարեփոխված համակարգին:
- Պարոն Բաղրամյան շաբաթներ առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այցելել էիք Մոսկվա: Ի՞նչ է քննարկվել այնտեղ. գազի սակագնի փոփոխություն նախատեսվո՞ւմ է:
- Մեր այցն այդ օրակարգով չի եղել: Մեծ ներդրումային ծրագիր կա Հայաստանի գազաբաշխման եւ գազամատակարարման վերականգնման վերաբերյալ, դա 10 տարվա ներդրումային ծրագիր է, դրա մանրամասներն են քննարկվել՝ ինչ ընթացքում է, ինչ բարդություններ կան եւ այլն: Քննարկվել են նաեւ «Հրազդան 5» կայանի մասին, այնտեղ կապիտալի վերադարձի, ֆինանսական հարցեր կան:
- Այս պահին ՀԾԿՀ-ի համար պարզ չէ՞ գազի սակագնի փոփոխության հայտ կլինի, թե՝ ոչ:
- Դա կախված է նրանից, թե ինչ գին կունենանք սահմանին: Ենթադրում եմ, որ այդ բանակցությունները տեղի կունենան երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ: Գազի ներկրման սակագինը ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի քննարկման թեմա է միշտ լինում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳևորգ Մանթաշյանը Լատվիայի դեսպանին ներկայացրել է ԲՏԱ ոլորտի զարգացմանն ուղղված տեսալականն ու ծրագրերը
Բանակայինների ԱԱ. Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
Սուրեն Աղաջանյանը դարձավ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն
Դուք եք ուզում, որ մեր մարզիկները պարտվեն, դա ձեր ցանկությունն է, բայց չեք ուրախանալու. Գիլոյան
Բանակայինների ԱԱ. Էլեն Բաբաջանյանը արծաթե մեդալ է նվաճել
Հռոմում այցելել եմ մանկական հիվանդանոց. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
«Զանգեզուրի միջանցքի» հետ կապված գործընթացները ադրբեջանական կողմի հետ շարունակվում են. թուրք նախարար
«Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության շրջանակում 57 հայտ է ստացվել. մեկնարկել է ուսումնասիրությունը
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին
Հաջորդ տարի կունենանք համապարփակ զեկույց. մեկնարկել է ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ ծրագրի գնահատման գործընթացը
Մեկնարկել է Երևանում Ամանորի ընթացքում Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումը
Բախվել են դիզվառելիք տեղափոխող «Կամազ»-ն ու «Նիսսան»-ը. վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են
Էստոնիան շահագրգիռ է ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ. դեսպանը՝ Նիկոլ Փաշինյանին
Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանը ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև վիզաների ազատականացման գործընթացին
Իրանն աշխատում է մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխելու ծրագրի վրա
Դավիթ Խուդաթյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից
Ունենալ և՛ մեկուսացված, և՛ ինտեգրված տարածք. վարչապետը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք»-ի կրթական կլաստերը
Հայաստանն ու Իսպանիան բազմաշերտ համագործակցության մեծ ներուժ ունեն. ՀՀ նախագահը՝ նորանշանակ դեսպանին
Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում. փոխվարչապետ
Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնություն. հայ ըմբիշներից ովքեր են եզրափակչում
Առաջին անգամ գործարկվել է պետական գույքի էլեկտրոնային աճուրդների համակարգը
Գյումրիում ալկոհոլային խմիչքի ընդհատակյա արտադրամասեր են հայտնաբերվել (տեսանյութ)
Սուրեն Աղաջանյանը դուրս է եկել Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ (տեսանյութ)
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 20-ին
Երևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյայից հօգուտ ՀՀ-ի շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կբռնագանձվի
Հայտնի է՝ երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը
Նոր Կյանք բնակավայրի ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Դրանով աշխարհը կկանգնի ավելի մեծ պատերազմի շեմին. Էրդողանը քննադատել է Բայդենի որոշումը
Վարչապետը մանկավարժական համալսարանում ներկայացրել է Ակադեմիական քաղաքի Կրթական կլաստերը (տեսանյութ)
23-ամյա երիտասարդը հափշտակել է կայանված «Օպել»-ը, երթևեկել ու հարվածել պարեկային մեքենային. նա կալանավորվել է
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆինանսների նախարարն ու Բելգիայի դեսպանն անդրադարձել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակին
Կրթության տեսչական մարմինը դպրոցներում մի շարք խնդիրներ է վեր հանել. դրանք խմբավորվել և ներկայացվել են
Աննա Հակոբյանը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա է եղել Հռոմի Պապի անցկացրած գլխավոր ունկնդրությանը (տեսանյութ)
Բրազիլացի հեռուստահաղորդավարը սխալմամբ Ջո Բայդենին Բեն Լադեն է անվանել (տեսանյութ)
Առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում
Մանդատս վայր դնելու մասին ամեն ինչ գրել եմ, դրանով բավարարվեք. Զեյնալյան
Իմ օրակարգում մանդատը դնելու հարց չկա. Աղազարյան
Նախագահը ստորագրել է Արփինե Սարգսյանի՝ ՆԳ նախարար նշանակվելու հրամանագիրը
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT