Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Դավիթ հոլդինգ» ընկերության նախկին տնօրեն Արմեն Բեգունյանին նշանակել է «Երեւանտրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար: Քաղաքապետի որոշման համաձայն՝ Բեգունյանը պաշտոնավարում է ապրիլի 1-ից:
Արմեն Բեգունյանի մասին մամուլում լուրեր են շրջանառվում, որ նա պարտքեր է կուտակել Երեւանի քաղաքապետարանի նկատմամբ ու այդպես էլ չի վերադարձրել: Խոսքը նրա ղեկավարած «Դավիթ հոլդինգ» ՓԲԸ-ի միջոցով պարտքեր կուտակելու մասին է: Տվյալ ընկերությունը նախկինում սպասարկում էր մայրաքաղաքային եւ միջմարզային տրանսպորտի մի շարք երթուղիներ: Ըստ լուրերի՝ Բեգունյանը քաղաքապետարանի պարտքերը ջրել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ի նախկին պետ Արման Մխիթարյանի միջոցով:
Բեգունյանի՝ «Դավիթ հոլդինգի» տնօրեն եղած ժամանակահատվածում քաղաքապետարանի նկատմամբ պարտքեր կուտակելու մասին լուրերի մասին Երեւանի քաղաքապետարանի լրատվականից մեկնաբանեցին՝ Բեգունյանը չէր կարող պարտքեր կուտակել քաղաքապետարանի նկատմամբ, քանի որ ընկերությունը պարտքեր է կուտակել դեռ մինչեւ Բեգունյանի՝ «Դավիթ հոլդինգ» ընկերության տնօրեն նշանակվելը։ Այդ ընթացքում Բեգունյանը եղել է վարձու աշխատող: Հարցին, թե «Դավիթ հոլդինգ» ՓԲԸ-ն քաղաքապետարանի նկատմամբ պարտքը ե՞րբ է կուտակել, պատասխանել են. «Պարտքը կուտակվել է 2015 թվականից մինչեւ 2021 թվականի մարտ ամիս ընկած ժամանակահատվածի համար»:
Ի դեպ, քաղաքապետարանից միեւնույն ժամանակ նշել են, որ Արմեն Բեգունյանը «Դավիթ Հոլդինգ» ՓԲԸ տնօրենի պաշտոնից ազատվել է մարտի 5-ին:
«Դավիթ հոլդինգի» կողմից պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով առաջացել է 243 մլն դրամի պարտք: ՓԲԸ-ն այժմ պարտքը վիճարկում է դատարանում։ Հետեւաբար պարտքը «ջրելու» մասին «մամուլում շրջանառվող լուրերը» բամբասանք են»,- հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:
Հետաքրքրվել էինք, թե ինչի՞ համար է ՓԲԸ-ն պարտք քաղաքապետարանին: Քաղաքապետարանից պատասխանել են, որ խոսքը «Դավիթ հոլդինգ» եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ների միջեւ կնքված պայմանագրի մասին է՝ առանց մասնավորեցնելու, թե ինչ պայմանգիր է: Քաղաքապետարանից նաեւ հետաքրքրվել էինք, թե «Դավիթ հոլդինգ» ընկերությունը Բեգունյանի ղեկավարման ընթացքում գոնե որոշակի պարտքի մարում արե՞լ է, քանի որ նշվում էր, թե պարտքի կուտակումը նրա ղեկավարման ժամանակ չէ, որ եղել է: Մեզ պատասխանել են, որ այդ հարցերը մասնավոր ընկերության տիրույթում են:
«Դավիթ հոլդինգ» ՓԸԸ-ի հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:
Նկատենք՝ «Երեւանտրանս» ՓԲԸ պետի պաշտոնը 2018 թվականի նոյեմբերի 3-ից զբաղեցնում էր Արման Մխիթարյանը: Մխիթարյանը լքել է պաշտոնը, ապա՝ նաեւ երկիրը: Մեր տեղեկություններով՝ այժմ նա գտնվում է ԱՄՆ-ում: Երեւանի քաղաքապետարանի լրատվականից հայտնեցին, որ Մխիթարյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է 2021 թվականի փետրվարի 15-ին իր դիմումի համաձայն: «Մինչեւ այդ՝ դեկտեմբերի 9-ից, գտնվել է նախ՝ ամենամյա հերթական արձակուրդում, այնուհետեւ՝ չվճարվող»,- հավելեցին լրատվականից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում
Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ
Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու
Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը
Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու
Ազգային Ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ, սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը
Իյա, լու՞րջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին
Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը
Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ
«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան
Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան
1 հա և ավելի ջերմատնային տնտեսություններ ունեցող տնտեսվարողներին աջակցելու համար մշակվել է նոր ծրագիր
Խոշոր հրդեհ Սյունիքում. այրվել է ավտոքարշակը՝ բեռնված 8 մարդատար մեքենայով. լուսանկարներ
Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT