Երևան
12 °C
Վերջին շրջանում Երեւանում օդի աղտոտվածության մակարդակն ավելի է բարձրացել: Հատկապես մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում շաբաթվա գրեթե բոլոր օրերին օդում փոշու պարունակությունը գերազանցում է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
Չնայած դրան՝ հանրապետության այլ շրջաններում օդի աղտոտվածության մակարդակն ավելի ցածր է նախկինի համեմատ: Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահանզարյանը: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունը որոշելու համար նշված կենտրոնը մայրաքաղաքում ու հանրապետության որոշ հատվածներում իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ. այն արվում է՝ փոշու, ծծմբի եւ ազոտի երկօքսիդների չափաբաժինները որոշելու համար:
Շահնազարյանի խոսքով՝ մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդի սահմանված չափի կոնցենտրացիայի շեղում չունենք. «Ժամանակ առ ժամանակ լինում է ազոտի երկօքսիդի չարաշահում, բայց հաստատ ոչ այն հաճախականությամբ, ինչը փոշու դեպքում է: Ինտենսիվ շինարարությունը, որն իրականացվում է մեր մայրաքաղաքում, անընդհատ փոշին շրջանառում է, մի տեղից տեղափոխում է մեկ այլ տեղ»:
Փոշու կոնցենտրացիան սահմանված է առողջապահության նախարարության կողմից, այն պետք է լինի 0.15 միլիգրամ մ3: Բացառություն են կազմում Հրազդան եւ Արարատ քաղաքաները, որոնց նորման 0.1 միլիգրամ մ3 է: «Այդ քաղաքներում ունենք փոշու արդյունաբերական արտանետումներ, այսինքն այնտեղ ունենք մշտական արտանետման աղբյուր, որի պատճառով տվյալ երկու քաղաքներում ավելի խիստ պայմաններ են դրված, որպեսզի բնակչությունը հնարավորինս պաշտպանված լինի»,-նկատեց նա:
Երեւանում մթնոլորտային աղտոտվածությունը որոշվում է 5 դիտակայնների միջոցով, մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կոմիտասի պողոտա, Գայի պողոտա, Կրկես, Խանջյան փողոց եւ Էրեբունի օդանավական, տեղադրված են դիտակայաններ, իրականացվում են շուրջօրյա դիտարկումներ: Շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում նաեւ Հանրապետության հետեւյալ հատվածներում՝ Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Ծաղկաձոր, Արարատ եւ Գյումրի քաղաքներում:
Գայանե Շահնզարյանի խոսքով՝ նախկինում ծծմբի երկօքսիդի մեծ չափաբաժին էր դիտվում Ալավերդի քաղաքում, բայց 2018 թվաականին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքները դադարեցնելուց հետո այնտեղ օդի աղտոտվածությունը զգալի նվազել է: «Այժմ Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներում ժամանակ առ ժամանակ դիտվում է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ, բայց սրանք սեզոնային բարձրացումներ են, սովորաբար չորային սեզոնի ժամանակ բարձր է լինում»,-մանրամասնեց փոխտնօրենը: Ծծմբի երկօքսիդը մթնոլորտային օդում առաջանում է ծծումբ պարունակող վառելիքների այրման, ինչպես նաեւ արդյունաբերական այլ գործընթացների ժամանակ:
Փոշով աղտոտվածություն կարող է առաջանալ արդյունաբերական գործընթացների, տրանսպորտային միջոցների, ճանապարհային փոշու, շինարարության, գյուղատնտեսական եւ այլ գործողությունների հետեւանքով: Փոշին հիմնականում ազդում է վերին շնչուղիների վրա: Արդյունքում, տեղի է ունենում լորձաթաղանթների կարմրություն, դրանց այտուցվածություն եւ այլն: Փոշու երկարատեւ ազդեցության դեպքում կարող են առաջանալ ռինիտ, բրոնխիտ եւ այլ հիվանդություններ:
Գայանե Շահնազարյանի փոխանցմամբ՝ Հանրապետության 3 քաղաքներում՝ Չարենցավան, Կապան եւ Քաջարան, դիտակայաններ չունենալու պատճառով մոնիթորինգն իրականացնում են պասիվ նմուշառման եղանակով: Այսինքն տեղադրում են պասիվ նմուշառիչներ, օդը նմուշառում, այնուհետեւ լաբորատորիաներում իրականացնում անալիզ: «Այդ քաղաքներում իրականացնում ենք միայն ազոտի եւ ծծմբի երկօքսիդների դիտարկում, քանի որ չունենք ստացիոնար դիտակայաններ: Բայց ուզում եմ նշել, որ մայրաքաղաքում եւ մնացած քաղաքները, որտեղ ունենք դիտակայաններ մենք հաճախակի իրականացնում ենք նաեւ պասիվ նմուշռում, ինչպես վերը նշված երեք քաղաքներում է: Նպատակն է՝ ավելի մանրամասն պատկերացմում կազմել կոնկրետ տարածքներում օդում ազոտի եւ ծծմբի կոնցենտարցիաների մասին»,- մասնավորեցնում է Շահնազարայանը:
Մասնագետի խոսքով՝ եթե մեզ մոտ առկա պատկերը համեմատում ենք եվրոպական խոշոր քաղաքների ու հատկապես անտառաշատ վայրերի հետ, թվում է, թե մեզ մոտ օդի աղտոտվածությունը պիտի ավելի բարձր մակարդակի վրա լիներ, բայց բարեբախտաբար այդպես չէ: «Առաջին դրական հանգամանքն այն է, որ Հայաստանում ընդհանուր առմամբ խոշոր արդյունաբերական կենտրոնները շատ չեն, երկրորդն այն է, որ ավտոմեքենաների մեծ մասը գազով են, ինչը զգալիորեն նվազեցնում է օդի աղտոտվածությունը: Իհարկե, կուզենամ նշել, որ եղած անտառածածկ տարածքների ու քաղաքն ավելի մաքուր պահելու շնորհիվ բնականաբար աղտոտվածությունն ավելի ցածր մակարդակի կարող ենք հասցնել, բայց ունենք այն ինչ ունենք»,- շեշտեց Շահնազարյանը:
Ամեն դեպքում դրական գնահատեց այն հանգամանքը, որ սահմանային թույլատրելի կոնցենտարցիան մեզ մոտ չի գերազանցում՝ գերնորմատիվային աղտոտվածություն մենք չենք գրանցել: Դա այն դեպքում է, երբ օդի աղտոտվածությունը 10 եւ ավելի անգամ գերազանցում է սահմանված նորման: Ըստ Շահնազարյանի՝ այդպիսի աղտոտվածության դեպք մենք մեկ անգամ ենք գրանցել 2017 թվականին «Նաիրիտ» քիմիական գործարանի հրդեհի ժամանակ: «Բացառիկ դեպք է եղել, որ մենք այդ ցուցանիշն ենք ունեցել: Այլ ժամանկահատվածներում արտակարգ բարձր աղտոտվածություն մեր երկրում չի դիտվել»,-եզրափակեց Գայանե Շահնազարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին
Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում
Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին
Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT