Երևան
12 °C
Սա շատ համարձակ թատրոն է, շատ տարբեր ակադեմիական թատրոնից: Տարիքով փոքր, մտքերով մեծ ու հասուն: Ասելիքը նոր, գործունեությունը՝ նորարարական: Առանց բեմի ու վարագույրի, առանց հատուկ լուսաձայնային ձևավորումների: Գյումրու Մտորումների թատրոնը մեկ տարեկան է:
Ծնվեց ոչ միայն Գյումրու, այլև երկրի համար ամենադժվարին ժամանակահատվածում: 2020-ի համավարակն, այնուհետ պատերազմը թատրոնից մեծ բան խլեց՝ տրամադրությունը:
Համավարակին հաղթեցին բացօթյա՝ ստվերային ներկայացումներով: Նորություն էր Գյումրիում, շատերին գրավեց:
«Դա նոր ժանր էր: Հետաքրքրում էր բոլորին, գալիս էին: Զուգահեռ փոքրիկ երեխաներին հավաքեցինք, ստուդիա ձևավորվեց: Ծանոթացրեցինք նրանց թատրոնի նրբություններին, բեմական խոսքին: Այստեղ նաև պարի և վոկալի դասեր ունենք, դերասանի վարպետություն: Աստիճանաբար հետարքրքւոյթւնների շրջանակը մեծացավ»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց թատրոնի հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը:
Գյումրու Մտորումների թատրոնում եզակի մասնագիտություն է ուսուցանվում: Հովհաննիսյանն ընդգծում է՝ մնջախաղ են դասավանդում:
Ամեն ինչ ստեղծվել է ստեղծագործելու, կայանալ-զարգանալու, բայց ֆինանսական հարցերը չեն կարգավորվում: Թատրոնը ծնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի մտքից ու հոգուց, ֆինանսական բեռը ևս դերասանի ուսերին էր: Այսօր, սակայն, այս բեռն ավելի է ծանրացել և որոշակի աջակցության կարիք է զգացվում:
Այս մասին անգամ Հովհաննիսյանն էր իր Ֆեյսբուքի էջում գրել: «Գյումրու Մտորումների թատրոնը փնտրում է հովանավորների (մեկենասների), ծանր են ժամանակները, դժվար է գոյատեվելը: Եթե կարող եք, օգնության ձեռք մեկնեք նորաստեղծ թատրոնին»,- ասված էր գրառման մեջ:

Քաղաքի պատմական միջուկում գտնվող շենքը կամ, ավելի ճիշտ, շենքի նկուղային հարկը, որտեղ գործում է թատրոնը, վարձակալված է: Ամեն ամիս տարածքի համար 200.000 դրամ է վճարվում: Մեծ դժվարությամբ, բայց չի թերանում Հովհաննիսյանը:
«Շատ դժվարություններ կան, շենքը վարձով է, տարածքը փոքր է, կոմերցիոն առումով դժվար է: Թեկուզ 2 հանդիսատես լինի, ներկայացումը մենք խաղում ենք, որ չհիասթափվի հանդիսատեսը: Դրամարկղային տոմսեր չունենք, փոխանցումներով ենք աշխատում: Բայց այնպես էլ չի, որ մեծ թվով տոմսեր ենք վաճառում: Մի կերպ իմ անձնական միջոցներով ձգեցինք, տարին եզրափակեցինք: Եթե թվում է՝ սեփական թատրոն է, և մտածում են, ոնց էլ լինի կապրեն, այդպես չէ: Հո պեռաշկու կամ լիմոնադի ցեխ չէ, որ արտադրենք, արտադրանքը վաճառենք: Բարդ գործ է հանդիսատես բերելը: Ընդամենը 30-35 տեղ է, կարող ենք և 50 հանդիսատես ունենալ, բաց շատ չենք ձգտում մեծ թվի»:

Անկախ այս ամենից, այստեղ չեն մոռանում իրենց գաղափարի և նպատակի մասին: Շատ ուսանողների և շրջանավարտների է հասցրել իր հարկի տակ առնել Մտորումների թատրոնը, տալ մտքերն արտահայտելու, ինքնադրսևորվելու հնարավորություն:
«Փորձարարական երկու ներկայացում արդեն արվել է, հանդիսատեսը մեծ սիրով այն ընդունեց: Էստեղ ոչ վարագույր կա, ոչ բեմ կա: Սահման չկա, չկա թատրոնի 4-րդ պատ հասկացությունը: Գրեթե իտերակտիվ է, հանդիսատեսն անմիջապես ներկայացման մեջ է, դերասանի ու ռեժիսորի հետ: Ես մտածում էի, որ Գյումրիում դժվար էր դա անելը, դժվար պատասխանեին հարցերին ու առողջ քննարկում ծավալվեր, բայց ի զարմանս ու հուրախություն ինձ, հանդիսատեսը մեզ օգնում է, նաև հենց իրենից ենք ուզում իմանալ ինչ հեղինակի ու ինչ գործ կուզեր տեսնել բեմում: Ներկայացումն ավարտվեց, երևակայական վարագույրը փակվեց, անմիջապես քննարկում ենք ներկայացումը, մասնագիտական զրույց է ծավալվում: Առայժմ մեզ հաջողվում է ամեն ինչ»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը:
Մանկական ներկայացումներ ևս կան Մտորումների թատրոնում: Դերասանները հենց երեխաներն են: Հանդիսատեսի հարցում էլ են հաջողել:
«Մանուկ հանդիսատես ունենք, բայց մենք տոմսավաճառությամբ չենք զբաղվում մանկապարտեզներում ու դպրոցներում: Ինքնակամ գալիս են»,- հպարտանում է Մտորումների թատրոնի հիմնադիր-տնօրենն ու ընդգծում, ոչ միայն մանկական ներկայացումների, այլ ընդհանրապես, Վանաձորից Գյումրու Մտորումների թատրոն եկող հանդիսատես էլ ունեն:
Այս պահին սպասում են թատրոնի նստարաններով և նոր լույսերով ապահովելու խոստման իրականացմանը: Եւս մեկ խոստում էլ Գյումրու քաղաքապետարնն ունի կատարելու:
«Քաղաքապետարանը խոստացավ լույսի վարձը փակել, այժմ սպասում ենք՝ ավագանին կորոշի, թե չէ»,-զրույցը եզրափակում է Հովհաննիսյանը:
Լուսանկարները՝ «Հայկական ժամանակի»






Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT