Երևան
12 °C
Մեր իշխանության ժամանակ մենք ընտրել ենք Սահմանադրական դատարանի սխալ անդամներ, մեկը՝ ես, ներողություն իմ կայացրած սխալ ընտրության համար: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այսպիսի հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ՍԴ 8 դատավորները, որոնք կայացրին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշում, պատասխանատվություն են կրում Մարտի 1-ի գործի 80 հատորների համար, քանի որ իրենց այդ որոշմամբ հասարակությանը զերծ պահեցին այդ հատորների բովանդակությանը ծանոթանալուց եւ հասկանալուց՝ ովքեր են մեղավորները:
«Այ ՍԴ էս 8 անդամները, որոնցից 3-ին մենք ընտրեցինք, այ ինձ հետաքրքիր է էս 3-ին, հատկապես Խունդկարյանին՝ մենք ինչո՞ւ ենք ընտրել, որը 42 էջ հատուկ կարծիք է գրել, հիմնավորել է... Բա Վճռաբեկ դատարանի նախագահ ջան, բա դու էսքան տարիների մեջ մի հատ արտահայտվեիր, որ 300.1-ը մեր Սահմանադրության հետ հակասություն է պարունակում»,- նկատի ունենալով իրենց իշխանության օրոք ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանին՝ ասաց Քոչարյանը:
Նրա համոզմամբ՝ նախկին իշխանությունների օրոք ՍԴ-ում աշխատած 5 դատավորները՝ Հրայր Թովմասյանի գլխավորությամբ, այդ խնդիրը իրագործելուն վաղուց էին պատրաստ:
«Կասկած չունենաք, որ եթե Ռոբերտ Քոչարյանին մեղադրեին խուլիգանության մեջ, այդ հոդվածը կդիտվեր հակասահմանադրական: Էս դատավորների տրամաբանությունը դա է: Իսկ ո՞վ է փորձաքննության ենթարկելու իրենց որոշումը, այս հոդվածն իրոք հակասահմանադրակա՞ն է, թե՞ Հրայր Թովմասյանի ճաշակով է եւ կապված է Ռոբերտ Քոչարյանի հետ: Բայց չէ՞ որ այդ հոդվածը իրենք են բերել: Նույն Հրայր Թովմասյանը՝ իր «հայրիկների» եւ «մայրիկների» հետ, Դավիթ Հարությունյանը, Վարդան Պողոսյանը, որոնք պարբերաբար փոխում էին Սահմանադրությունը՝ իրենց ճաշակին համապատասխան»,- ընդգծեց պատգամավորը:
Նա հարց բարձրացրեց՝ սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող 300. 1 հոդվածի հակասահմանադրական ճանաչվելուց հետո Հայաստանում բոլորի ձեռքերը ազա՞տ են թողնվում՝ սահմանադրական կարգի հետ ինչ ուզենան՝ անե՞ն:
«Պետությունը պետք է իր կարգը պահպանելու հնարավորություն ունենա»,- նկատեց Պաշտպանության հանձնաժողովի նախագահը՝ հիշեցնելով, որ 300 հոդվածը արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությամբ փոխվեց, ավելացվեց 300.1-ը, որովհետեւ այն ժամանակ Մարտի 1-ի առնչությամբ միջազգային լուրջ ճնշում կար, եւ քաղբանտարկյալներ կային:
Հարցին, հնարավո՞ր է՝ ՍԴ որոշումից օգտվելով՝ գործող իշխանություններն էլ քայլեր անեն՝ Քոչարյանն արձագանքեց. «ՍԴ-ն ասում է՝ ինչ ուզում եք, արեք, մենք էլ ասում ենք՝ մեր երկրի թշնամին չենք, մենք ուզում ենք, որ սահմանադրական կարգը հստակ պահպանվի, եւ կարգի փոփոխություն բռնի ուժով պետք է բացառել: Դրա համար կան ժողովրդավարական մեխանիզմներ, մեր իշխանությունը այդ մեխանիզմների պահպանման համար է փոխել երկրում իշխանություն: Նախկինում Սահմանադրության մեջ մի բան էր գրած, բայց իշխանությունը տնօրինում էր ախպերությունը»:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե հիմա ի՞նչ է լինելու Մարտի 1-ի գործի ճակատագիրը, ի՞նչ կարող է անել դատախազությունը: Քոչարյանն ասաց, որ դատախազությունը ամբողջ մեղադրանքը կառուցել էր 300.1 հոդվածի հիման վրա: «850 վկայություն, հիմա դրանք պետք է հրապարակվեն: էդ դեպքում ես չեմ հասկանում՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների շահերը ՍԴ-ն պաշտպանեց, ի՞նչ, Մարտի 1-ին ոչ մի բան չի՞ եղել, բանակ չի՞ օգտագործվել, էդ կարգը խախտված էր, չէ՞, ռազմական դրություն հայտարարվեց չէ՞, Սեյրան Օհանյանն ասում էր՝ ուրեմն մի բան արվել է, չէ՞, որ ներքին զորքերը բերեցին: Սեյրան ջան, էդ մի բանը թվարկի, հասկանանք»,- պատասխանեց նա՝ հավելելով, որ պետք է պաշտպանվեն նաեւ տուժողների շահերը, այլապես կստացվի, որ Սահմանադրությունը միայն Ռոբերտ Քոչարյանի համար էր:
Հարց հնչեց նաեւ, թե հնարավո՞ր է՝ նորից փոխեն ՍԴ անդամներին. «Մի հատ փոխելու համար գուցե ընտրությունները տան իշխանություններին հնարավորություն՝ այս հարցերին մի քիչ նայել այնպես, ինչպես պահանջում է մեր երկրի շահը, ոչ թե անհատական շահերի առումով»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով. «Եվ, ի վերջո, մի մոռացեք՝ 20 տարի շարունակ 2 մարդ նախկինում ասում էին՝ սիամական զույգերը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, էնպիսի իրավական համակարգ էին ստեղծել, այնպիսի կադրային համալրում էին արել, որ ինչքան էլ իշխանափոխությունը տեղի ունեցավ, հեղափոխության պահունակում մնացին էդ մարդիկ, եւ այդ մարդկանց, որ պահին ուզեցին, օգտագործեցին»:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սահմանադրական դատարանը հակասահմանադրական եւ անվավեր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը: Երեկ էլ դատարանի որոշմամբ հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցվեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ Սեյրան Օհանյանի, Արմեն Գեւորգյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը ՀՀ ՔՕ 300.1 հոդվածով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT