Ամենաուշը 2036 թվականին պետք է ունենանք նոր ատոմակայան. գործող բլոկն այդ ժամանակ արդեն սպառված կլինի. փոխնախարար

Հայաստանում նոր ատոմակայան կկառուցվի մինչեւ 2036 թվականը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

Նախորդ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն էր արել՝ նշելով, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը։ Որտե՞ղ է կառուցվելու այն, ե՞րբ, ինչո՞վ է պայմանավորված դրա նպատակահարմարությունը: Մեր զրույցը Հակոբ Վարդանյանի հետ՝ ստորեւ.

- Պարո՛ն Վարդանյան, կմանրամասնե՞ք՝ ՀՀ-ն եւ ՌԴ-ն ի՞նչ նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններ են քննարկում:

- Հայաստանը մնում է այն կարծիքին, որ պետք է միշտ լինի ատոմային կայան ու մեր ատոմային բլոկի ժամկետի ավարտից հետո պետք է ունենանք նոր բլոկ: Նոր բլոկի կառուցումը եւ դրա նախապատրաստական աշխատանքները 8-10 տարի է տեւում: Մեր պատկերացմամբ՝ մեր ունեցած կայանը առավելագույնը կերկարաձգենք մինչեւ 2036 թվականը, ուստի այնպես պետք է անել, որ ամենաուշը 2036 թվականին ունենանք նոր բլոկ: Իսկ դրա համար արդեն պետք է սկսել այդ քննարկումները, որը կարծում եմ՝ 1-2 տարի կտեւի, մինչեւ կողմնորոշվենք, թե ինչպիսին պետք է լինի բլոկը, ինչ երկրի արտադրության, ինչ հզորությունների եւ դրանից հետո ավելի առարկայացված կլինի:

- Այս պահին ներկայիս ատոմակայանի հետ կապված խնդիրներ կա՞ն:

- Ոչ, մեր ատոմակայանի հետ կապված խնդիրներ չունենք: Մեր ատոմակայանի ժամկետն ու երկարացման աշխատանքները կատարվում են մինչեւ 2026 թվականն աշխատելու համար, դրանից հետո մի հատ էլ կերկարացնենք՝ մինչեւ 2036 թվականը, սակայն հետո արդեն իրատեսական չի լինի ներկայիս բլոկի աշխատանքը: 2036 թվականից հետո ըստ երեւույթին այն արդեն սպառված է լինելու:

- Հստակություն կա՞, թե որտեղ պետք է կառուցվի նոր ատոմակայանը:

- Նոր ատոմակայանը պետք է կառուցվի գործող ատոմակայանի նույն տարածքում՝ Մեծամորում: Տեխնիկական պայմաններն այնտեղ ապահովված են:

- Պարո՛ն Վարդանյան, ի՞նչ կարող է տալ այդ նոր ատոմակայանը Հայաստանին: Ռուսաստանի՞ց պետք է ներդրում լինի:

- Դեռ որեւէ վերլուծություն չենք արել, թե ներդրումը որ կողմից կլինի, դրանք դեռեւս քննարկելի հարցեր են: Աշխարհում տարբեր մոդելներ կան՝ պետական-մասնավոր գործընկերություն, 2 պետությունների միջեւ գործընկերություն: Հիմա նույն Ռուսաստանը բազմաթիվ բլոկներ է կառուցում իր երկրից դուրս, ամեն երկրում տարբեր են պայմանները՝ ըստ այդ երկրի Կառավարության հետ համաձայնեցված մոդելի: Մի երկրում իրենք են ներդրում անում, մյուսում՝ հակառակը: Նոր ատոմակայանը կփոխարինի գործող ատոմակայանին: Այս պահի մեր ռազմավարությունն այն է, որ անպայման պետք է ունենալ ատոմակայան: Բազիսային կայանները, որ մեր երկրի համար ատոմակայաններն ու ջերմակայաններն են՝ նախընտրելի չէ, որ միայն ջերմակայանների վրա մնան: Որովհետեւ գազից շատ կախվածությունը մեզ համար այդքան էլ լավ չէ՝ ռազմավարական իմաստով: Եթե, օրինակ՝ վթար է լինում կամ այնպիսի մի իրավիճակ, որ գազի ներմուծումը դադարում է, ինչքան էլ այդ պահեստարանները մեծացնենք, այն շատ սահմանափակ է՝ 1-2 կամ 3 ամսվա գազ առավելագույնը կկուտակենք: Բայց միջուկային վառելիքի պարագայում կարելի է այն ներմուծել 2-3 տարվա համար ու որեւէ խնդիր չունենալ օրինակ՝ փակ սահմանների կամ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում:

- Այսինքն՝ նոր ատոմակայանն ըստ էության երկրում անվտանգային հա՞րց է լուծում:

- Այո, բացի այդ, մենք ունենք տարիների ընթացքում կուտակված հսկայական պոտենցիալ՝ մասնագիտական առումով, ինչը կորցնելն անմտություն է: Հիմա, օրինակ՝ Իրանն ունի ատոմակայան, բայց այնտեղ հիմնականում ռուսներն ու հայերն են աշխատում: Տասնյակ տարիներ կտեւի, մինչեւ իրենց ատոմակայանում իրանցի մասնագետներ պատրաստվեն ու կառավարեն: - Իսկ Հայաստան-Ռուսաստան բանակցություններն այս հարցի վերաբերյալ ի՞նչ ուղղությամբ են ընթանում: - Դեռեւս որեւէ բան չենք սկսել, ուղղակի վարչապետը հնչեցրել է այդ գաղափարը, որ ավելի ցածր մակարդակներում սկսվի աշխատանքային քննարկումները:

- Ձեր տեսլականը որպես էներգետիկ գծով փոխնախարար ո՞րն է, մինչեւ 2036 թվականը նոր ատոմակայան կառուցել եւ շարունակել նույն ձեւով աշխատել:

- Պետք է 2036 թվականին արդեն ունենանք նոր ատոմային բլոկ: Նոր ատոմային բլոկները 60 տարի կյանքի ժամկետ են ունենում: Խոսքն այս դեպքում ռուսական բլոկների մասին է: Ամեն դեպքում կուսումնասիրվեն բոլոր տարբերակները, բայց առաջին հայացքից, երբ շուկան նայում ենք, ամենամրցունակը Ռուսաստանն է առաջարկում:

- Պարո՛ն Վարդանյան, վերջին շաբաթներին փորձագիտական տեսակետներ են հնչել, թե ատոմակայանի հետ կապված խնդիրներ կան, եւ Հայաստանի էներգետիկ բլոկում լուրջ հարցեր կարող են առաջանալ: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Ատոմակայանի հետ կապված որեւէ խնդիր չկա, մանիպուլյացիա է դա: Իսկ էներգետիկ խնդիր՝ այս տարի 2 ամիս դժվար է լինելու ատոմակայանի 141 օր կանգնելու պատճառով, բայց կարծում եմ, բոլոր նախապատրաստական միջոցառումներն արված են, որպեսզի դժվարություն չլինի: Հիմա մենք էներգիայի ավելցուկ ունենք:

- Իսկ «Հրազդան-5» էլեկտրակայանի հետ կապված ի՞նչ խնդիր կա, որ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է:

- «Հրազդան-5»-ը չի կարողացել սպասարկել իր վարկերը, քանի որ բավարար չափով ծանրաբեռնված չի եղել: Այստեղ այնպիսի խնդիրներ չկան, ինչպես մամուլում է նկարագրվում:

- Հիմա դա ատոմակայանի կանգնելու ժամանակ որքանո՞վ է խանգարելու:

- 5-րդ կայանը միշտ ատոմակայանի կանգառի ժամանակ աշխատում է, բայց այս տարի չի աշխատելու, որովհետեւ սեփականատերը որոշել է, որ այդ ծանրաբեռնվածության պայմաններում ինքը պատրաստ չէ շարունակել վերանորոգման համար ներդրումներ կատարել: Բայց մեր բոլոր միջպետական գծերի առաջնային օգտագործման իրավունքը տրված է 5-րդ կայանին: Այսինքն, եթե ծանրաբեռնվածությունը չի ապահովել, դա պետության խնդիրը չէ, նրանք ազատ էին, կարող էին գնալ՝ շուկաներ գտնել իրենց համար, արտահանման գծերն իրենց տրամադրության տակ էին: Վրաստան գնացող 3 արտահանման գծերը միշտ ազատ են եղել: 5-րդ բլոկն աշխատել է թերծանրաբեռնված, այն վարկը, որ կա, դա իր կառուցման պարտքն է, որն ուղղակի չեն կարողացել նվազեցնել եւ սպասարկել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2879 դիտում

Քրիստինա Քվինը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը

Հեշտ է օտար ափերից ճոռոմ խոսքեր, կենացներ ու ճառեր ասել, իրական հայրենասերն իր երկրում արարողն է. Չախոյան

Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու համար 4 անձի վերաբերյալ վարույթները դատարանում են

ՄԱԿ-ի վեհաժողովը ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել

Ֆլորիդայի համալսարանում հրաձգության հետևանքով 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել. տեսանյութ

Եվրոպական երկրները միանում են Ուկրաինայի հարցով գործընթացին

Էջմիածնում հրազենային թեթև վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը քույրն է

Ավարտվել են Մասյացոտնի առաջնորդարանի կառուցումը և Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու մոմավառության սրահի ընդլայնումը

Սահմանային անցակետում հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացի

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

ԱՄՆ ռազմական ներկայությունը Սիրիայում կարող է կրճատվել՝ հասնելով մինչև 500 զինվոր

Մանասյանը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Նստե՛ք, Բագրա՛տ, երկուս. Ջուլհակյանը՝ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուի կողմից իր խոսքերը «հերքելու» մասին

Ծանրամարտի ԵԱ. ապրիլի 18-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսի ճանապարհը՝ բաց

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի հաջողված պատմություններ Լոռիից. մշտադիտարկում

Հայտնի է՝ երբ կկայանա ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը

Անհայտ անձը կրակ է բացել Ֆլորիդայի համալսարանական շենքում․ կան վիրավորներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Նորակերտի դպրոցում չհաշվառված զինամթերք է հայտնաբերվել

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանցի վարորդը բեռնատարով դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Որոտան գետը․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Ալեքսանդր Կոնյուկն ազատվել է Հայաստանում Բելառուսի դեսպանի պաշտոնից

Վերանայվել է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցման գումարի առավելագույն չափը

Ալեն Սիմոնյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին

Կառավարությունը հաստատել է բուհերի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության տեղերը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իրանի ԱԳ նախարարին

Պետք է պարզել՝ սա ՀԸ-ների՞ համար է, թե՞ հեռուստադիտողների. կստեղծվի «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ

Ինչ КГБ, հո Բելառուսում չե՞նք, մենք ստացել ենք 14 մանդատ և ծառայեցնելու ենք մեր գյումրեցիներին. Սարիկ Մինասյան

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար. Սուքիասյան

Ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

ՊԵԿ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Թվային ինքնություն, թվային նույնականացում և ապահով գործարքներ. պաշտոնապես բացվեց imID-ի գրասենյակը

Ե՞րբ կմեկնարկի ամառային զորակոչը

«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Հրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր. Կառավարությունը հաստատեց թեկնածությունը

Կայուն և համապարփակ խաղաղության հաստատումը հրամայական է. Բրյուսելում ԱԽ քարտուղարը հանդիպել է Ռալֆ Մորոյի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-13 աստիճանով. առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել