Երևան
12 °C
Երեւանի Աբովյան 66 հասցեում («Պլանի գլուխ») գտնվող շենքի բնակիչները դիմել են «Հայկական ժամանակի» խմբագրություն, որպեսզի բարձրաձայնեն ապօրինի շինարարության մասին, որը, նրանց պնդմամբ, պատկան մարմինները չնկատելու են տալիս: Բնակիչներն ահազանգում են, որ 66 հասցեում կառուցվում է ձեղնահարկ, որը սեյսմակայունության տեսանկյունից շենքի բնակիչներին կդնի վտանգի տակ ու կփչացնի Աբովյանի պուրակի արտաքին տեսքը:
Շուրջ 2 տարի է լուծում չստացող խնդիրը ներկայացնելու հետ մեկտեղ բնակիչները մեզ տրամադրել են փաստաթղթեր, որտեղ երեւում է, թե ինչպես են քաղաքային իշխանության ներկայացուցիչները փուլ առ փուլ հետեւել շինարարությանն ու ոչինչ չեն արել այն կանխելու համար:
Բանն այն է, որ Աբովյան 66 շենքն ի սկզբանե եղել է եռահարկ, տարիներ հետո ավելացվել է չորրորդ հարկ, իսկ վերջին երկու տարում ոմն Լուիզա Ջանիկյան անուն-ազգանունով քաղաքացի փորձում է 5-րդ մանսարդային հարկ կառուցել՝ հաշվի չառնելով բնակիչների անհամաձայնությունը:
Շենքի 3-րդ հարկի բնակիչ Արամ Նիկողոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ այս ընթացքում դիմել են տարբեր ատյանների՝ Երեւանի քաղաքապետարան, ոստիկանություն, սակայն ապարդյուն: Գործն արդեն երկու ամիս է՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է:
«Հատակագծի սեփականության իրավունք ունի, բայց շինարարության թույլտվություն չունի: Շենքի տանիքին կարմիր կտուրով այդ մեկ բնակարանը պզուկի պես բարձրացել է շենքի ճակատից: Ով է տեսել շենքի մի կողմի վրա մեկ հատիկ բնակարան կառուցել, նախ, այդպես ծանրությունն էլ մի կողմի վրա է ընկնում, մի քիչ ուժեղ երկրաշարժ եղավ՝ կարող է ամբողջը փլվել: Եթե մենք չենք ցանկանում, որ Երևանի սրտում առաջանա նոր սեյսմիկ աղետ, ապա պետք է գործենք: Էլեկտրականությունը ապօրինի մի կերպ բերեց, հիմա ջուրը պիտի ինչ-որ մեկի տնից քաշի, բայց ասում են, որ ոչ ոք չի պատրաստվում իրեն ջուր տալ»,- խնդիրը մանրամասնեց բնակիչը:
4-րդ հարկի 10-րդ բնակարանի բնակիչն էլ, որն ամենաշատն է տուժել (տուժում) մեկնարկած շինարարական աշխատանքներից, «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ չեն պատրաստվում ջուր տալ անմիջապես իրենց բնակարանի վերեւում ապօրինի կառուցվելիք բնակարանի տիրոջը:
Քաղաքացին, ցույց տալով հյուրասենյակի խոնավացած առաստաղը, ասաց. «Ամբողջ օրը այդ թըխկ-շըխկն է, կտուրին էդ ժեշտերն են կպցրել, քամիներին անտանելի զնգզնգոց է գալիս, ու միշտ մտածում ենք, որ կարող է կիսասարք էդ ժեշտերը մի օր էլ պոկվեն, ընկնեն ներքեւ: Դե տակն էլ երթեւեկելի հատված է, լուրջ վտանգներ կարող են հասցվել թե՛ մեքենաներին, թե՛ այդտեղով անցնող մարդկանց»:
Բնակչի խոսքով՝ սկզբից, երբ զանգահարում էին Երեւանի քաղաքապետարանի թեժ գիծ, գալիս, զգուշացնում էին, որ դադարեցնեն աշխատանքները, բայց հաջորդ օրը շինարարություն անողները նորից գալիս ու շարունակում էին իրենց գործը:
«Էդ կինն ասում է, որ լիքը տանիքներ ունի առած, առնում, հյուրատան նման բաներ է սարքում ու երեւի օրավարձով տալիս: Մենք դրանից էլ ենք վախենում, որ կարող է սարքի ու ով ասես, սկսի գնալ-գալ, չենք ուզենա՝ օտար մարդկանց ելումուտն էդքան շատ լինի»,- ասաց Մանեն՝ հավելելով՝ մանկահասակ երեխաներ ունեն, նրանց սայլակները մուտքում են թողնում, բայց եթե վերեւի հարկը հյուրատան վերածվի, կսկսեն զգուշանալ:
Բնակիչները կասկածում են, որ կառուցվելիք բնակարանի սեփականատերերը թեժ գծի աշխատակիցների հետ էլ կապ ունեն, որովհետեւ իրենց զանգից հետո մինչեւ աշխատակիցները տեղ կհասնեն, շինարարություն անողներն արդեն հասցնում են հավաքվել ու գնալ:
«Մենակ մի անգամ կռան էր բերել, փողոցի վրա կանգնեցրել, եկան-բռնեցին: Բայց դա էլ իրենց չկանգնեցրեց, հետո սկսեցին էս մուտքի պաժառնի աստիճաններից ներս կրել շինանյութն ու քարերը»,- ասաց բնակիչը՝ ցույց տալով այն հատվածը, որտեղով կառուցապատողները շինանյութն են ներս տարել ու ու թաքուն աշխատել:
Ինքը թույլտվություն չունի, ունի հատակագծի վկայական, այդտեղ բնակարան չկա, հատակագծով են տվել՝ մտածելով, թե հարկ կա: Կենտրոն վարչական շրջանից «շաբլոնային» պատասխանները վկայում են նրա մասին, որ գուցե կա ցանկություն՝ թույլ տալու այս երեւույթները»- կարծիք հայտնեց Մանեն:
Երեւանի Կենտրոն վարչական շրջանից 2020 թվականին բնակիչներից ստացված դիմում –բողոքներին պատասխանել են, որ նշված հասցեում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, որոնք, ՀՀ կառավարության որոշման համաձայն, համարվում են շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքներ:
Բնակիչներին տրված վերջին պատասխանում էլ ասվում է հետեւյալը. «Ի պատասխան թեժ գծով ստացված տեղեկատվության՝ հայտնում ենք, որ դիմումում նշված հասցեում կատարված տեղատեսության ժամանակ որեւէ քաղաքաշինական գործունեություն չի հայտնաբերվել: Միաժամանակ, հայտնում ենք, որ նշված հասցեն գտնվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վերահսկողության ներքո»:
Իսկ Երեւանի քաղաքապետարանից 2020 թվականի դեկտեմբերին պատասխանել են, որ նշյալ հասցեում քաղաքապետարանի կողմից տրամադրված քաղաքաշինական փաստաթղթեր առկա չեն: «Նշված հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ դիմում ներկայացվելու դեպքում Երեւանի քաղաքապետարանի կողմից հաշվի կառնվի նաեւ Ձեր դիմումը»,- հավելել են քաղաքապետարանից:
Հ.Գ. Մեզ չհաջողվեց գտնել Աբովյան 66 հասցեում ձեղնահարկ կառուցող քաղաքացուն: Տարածքի բնակիչները նրա մասին, անուն-ազգանունից բացի, որեւէ այլ տեղեկություն չունեին: «Հայկական ժամանակը» պատրաստ է հրապարակել խնդրի առնչությամբ նաեւ նրա մեկնաբանությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՏեղի է ունեցել աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանի պարգևատրման արարողությունը. լուսանկարներ
Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի Աշխարհի չեմպիոն
Մասիսում կոտրել են վճարային տերմինալն ու գողացել դրամապահոցը
ԵԽԽՎ գերմանացի պատգամավորները տարիներ շարունակ հսկայական կաշառքներ են ստացել Բաքվից. ինչ է պահանջվել փոխարենը
ՀՀ-ում 16 տարեկանից բարձր բնակչության 25.5%-ը ծխող է, ղեկին ծխողների թիվը ևս մեծացել է. որքան է տուգանքը
Ներարկումներ են անում, ցույց տալիս մարմնի մասերը. Կադիրովը կոչ է արել փակել «այլասերող» գեղեցկության սրահները
Տան տանիքում հայտնաբերվել է 63-ամյա տղամարդու դի
Արջուտ գյուղում տրակտոր է հրդեհվել
«Վրացական երազանքի սառեցումը». ինչ ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում տեղի ունեցողը ՀՀ-ի վրա
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
Շոլցը կրկին դեմ է արտահայտվել գերմանական զենքով ՌԴ տարածքի խորքերին հարվածներ հասցնելուն
Տարածաշրջանի կայունության ուղին անցնում է Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Գյուլեր
Ներմուծողից՝ արտադրող ու արտահանող. հաջողված բիզնեսի օրինակ պետական աջակցությամբ. տեսանյութ
Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Բորդյուժա
Որոնք են 2025 թվականի գույներն ու տարին խորհրդանշող կենդանին․ ինչ սովորույթներ են եղել հնում Ամանորին
Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
Նեթանյահուն և Թրամփը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում
Բորդյուժան բացատրել է, թե ինչու Ուկրաինան երբեք չի հրավիրվել ՀԱՊԿ
Երևանում ու մարզերում սպասվում են ձյան տեղումներ, քամու ուժգնացում. ցրտելու է ևս մի քանի աստիճանով
Կառուցիր կամ գնիր քո նոր տունը Արագածոտնի մարզում. պետությունը սատար է կանգնում. տեսանյութ
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված նախատոնական ընթրիքին
Խոշոր հրդեհ Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Կբացվեն Ազգային ժողովի այգու դռները
Վերին Լարսը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Աբովյանում մի խումբ երիտասարդների վիճաբանության հետևանքով 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Հրդեհ՝ Սարահարթ գյուղում
Այս տարի Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 100-ից ավել դեպք
Շրջանառության մեջ է դրվել Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված նամականիշ
Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը. ցույցերը չեն հանդարտվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրի ռեստորանում 12 մարդու դի է հայտնաբերվել
Ծանրամարտի ԱԱ․ հարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը
Փակ և դժվարանցանելի հատվածներ, մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 10:00-ի դրությամբ
Մեկնարկում ենք նաև ընթերցանության օլիմպիադա․ Ժաննա Անդրեասյան
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ Քաղաքական ժողովը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է, Սյունիքում՝ բուք
Ես դեռ փարիզցի եմ, բայց միայն որպես երկրպագու. Մբապեն՝ ՊՍԺ-ի մասին
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Լոռի. տեսանյութ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT